fbpx
Հասարակություն

Գերեվարվածների հարազատները վարչապետի հետ պարբերաբար հանդիպելու հնարավորություն ունեն․ վարչապետի խոսնակ

ՀՀ կառավարության շենքի դիմաց երեկ նստացույց էին իրականացնում Խծաբերդում գերեվարված շիրակցիների հարազատները՝ պահանջելով հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Սրա վերաբերյալ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հարց է ուղղել Armenpress-ը։

Գևորգյանը նշել է, որ կոնկրետ Խծաբերդում գերեվարված շիրակցիների հարազատների հետ վարչապետը վերջին 9 ամսում ունեցել է 9 հանդիպում, որոնցից 2-ը Շիրակի մարզում։

Նա ասել է, որ գերեվարվածների հարազատները գիտեն, որ վարչապետի հետ պարբերաբար հանդիպելու հնարավորություն ունեն ու դրա համար կա կոնկրետ մեխանիզմ։

Ելնելով վերոգրյալից, Գևորգյանը տարակուսանք է հայտնել՝ նստացույցի միջոցով վարչապետի հետ հանդիպում պահանջելու գործելակերպի վերաբերյալ, որքան էլ որ հասկանալի է գերեվարվածների հարազատների վիճակը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ