Գլխավոր դատախազը մերժել է ընդունել պատերազմոււմ զոհված զինծառայողների հարազատներին

Հրապարակող՝

մերժել

Արթուր Դավթյանը հրաժարվել է ընդունել 44-օրյա պատերազմոււմ զոհված զինծառայողների հարազատներին՝ պատճառաբանելով, որ դեռևս նորություն չունեն, քննարկումներ են ընթանում գործը տեղափոխելու համար:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ Դատախազության շենքի առջև այսօր՝ հուլիսի 6-ին, բողոքի ակցիա են իրականացնում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները: Նրանց պահանջն է, որ Դատախազությունը Քննչական կոմիտեում 308 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով (պաշտոնական լիազորությունների չարաշահում, որն առաջացրել է ծանր հետեւանքներ) հարուցված գործը փոխանցվի ԱԱԾ-ին:

Նրանք պահանջում են նաև, որ գործը քննվի առերևույթ պետական դավաճանության 299 հոդվածով, Նիկոլ Փաշինյանը կանչվի հարցաքննության և գործում ընդգրկվի որպես մեղադրյալ:

Ամենաթարմ