հարազատներ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել Facebook-ում: «Հարգելի ՛ հայրենակիցներ Այսօր հերթական հանդիպումն եմ ունեցել անհայտ կորած և գերության մեջ հայտնված զինծառայողների մի խումբ հարազատների հետ, որին մասնակցում էին Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովը և ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը: Ներկայացնելով իրականացվող հումանիտար աշխատանքների ինտենսիվությունը՝ նշել եմ,…
ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում շարունակվում է Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված և վարվող ագրեսիվ պատերազմի, միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ կատարելու, զինված ընդհարման ժամանակ հանցավոր հրաման արձակելու, վարձկանության դեպքերով հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի և…
ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը գրառում է կատարել Facebook-ում: Նա հայտնում է, որ վարչապետը քիչ անց կհանդիպի անհետ կորած և գերևարված զինվորների ընտանիքների անդամներին: «Վարչապետը քիչ անց կհանդիպի անհետ կորած եւ գերեւարված զինվորների ընտանիքների անդամներին, ովքեր քիչ առաջ կառավարության շենքի դիմաց փողոցը փակելով պահանջել էին հանդիպում վարչապետի հետ: Այսօր եւ վերջին օրերին վարչապետը հանդիպել է…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում շարունակում է հանդիպումները արցախյան պատերազմի ընթացքում գերեվարված, անհետ կորած զինվորականների և քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ: Վարչապետը կրկին տեղեկատվություն է ներկայացրել գերիների փոխանակման, անհետ կորած անձանց հայտնաբերման ուղղությամբ Արցախի Հանրապետության մասնակցությամբ, Ռուսաստանի Դաշնության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ տարվող աշխատանքների մասին, լսել ընտանիքների անդամների մտահոգություններն ու պատասխանել նրանց հարցերին:
Թադևոսյան Կարեն Վահագնի. Ծնված՝ 01.06.2001, Շիրակի մարզ, ք. Արթիկ։ 2019թ. հուլիսից անցել է ծառայության Մատաղիսում, բայց պատեազմի ընթացքում եղել է Թալիշի դիրքերում։ 2020 թ. սեպտեմբերի 30-ից նրա մասին ինֆորմսացիա չկա։ Ըստ վերջին տեղեկությունների եղել է վիրավոր։ https://www.facebook.com/shox.kakoyan.7/posts/997017364125044
Մարգարյան Գարիկ Վալենտինի, 01.10.2000թ. Եղել է Վայքում, այնուհետև տեղափոխել են Իշխանաձոր։ Վերջին անգամ հարազատների հետ կապի է դուրս եկել հոկտեմբերի 19-ին։ Տեղեկության դեպքում, խնդրում եմ, զանգահարել նշված հեռախոսահամարներով. 89879827718, 077645439։ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1099863387098531&id=100012246400884
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը Facebook-ի իր էջում գրառում է արել Եվրոպական դատարանում հայ գերիների իրավունքների պաշտպանության մասին: «Մամլո հաղորդագրություն – 4 Եվրոպական դատարանում հայ գերիների իրավունքների պաշտպանության մասին 27.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողի իրավունքների պաշտպանության գործով Եվրոպական դատարանը բավարարել է մեր դիմումները…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Վարչապետը տեսակցել է ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղում վիրավորված զինծառայողներին: Բուժանձնակազմը կառավարության ղեկավարին ներկայացրել է զինծառայողների առողջական վիճակն ու ապաքինման ընթացքը: Նիկոլ Փաշինյանը զրուցել է զինծառայողների հետ, մաղթել շուտափույթ ապաքինում և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար:
Ռուսատատաբնակ հայտնի մի շարք հայ բլոգերներ տեսահոլովակ են նկարահանել, որում պատմում են Արցախում ծավալվող իրադարձությունների մասին և ոչ միայն։ https://www.instagram.com/p/CGIFz-8AEmM/?utm_source=ig_embed «Ողջույն, մենք հայ ենք։ Ամբողջ աշխարհում մենք 10 միլիոն ենք։ Մենք խաղաղասեր ազգ ենք։ Ինչպես բոլոր մարդիկ, մենք նույնպես ունենք երազանքներ․ ընտանիք կազմել, երեխաներ ունենալ և միասին ծերանալ։ Սակայն Հայաստանի մեր հարազատների համար խաղաղ…
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Հարգելի՛ հայրենակիցներ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում շարունակաբար ստացվում են տվյալներ այն մասին, որ մեր քաղաքացիները շարունակում են բաց կապուղիների միջոցով հեռախոսային կապ հաստատել առաջնագծում գտնվող զինծառայողների հետ և այդ խոսակցությունների ընթացքում միմյանց հետ քննարկվում են նաև սահմանագծում տիրող իրավիճակի և հայկական կողմի մարտական դիրքերի…
Meduza-ի հաղորդմամբ՝ Մինսկի զինվորական հոսպիտալում մահացել է 43-ամյա Գենադի Շուտովը, որն օգոստոսի 11-ին Բրեստում ցույցի ցրման ժամանակ գլխին հրազենային վնասվածք էր ստացել: Այս մաին հայտնել են Շուտովի հարազատները: Զոհված ցուցարարի դուստրը նշել է, որ օգոստոսի 11-ին Բերստում տեղի ունեցած ցույցից հետո ընտանիքը երկու օր չի կարողացել գտնել Գենադի Շուտովին: Հետո հարազատները պարզել են, որ Շուտովին նախ…
Ցնցված եմ եղբայրական Լիբանանում տեղի ունեցած մահաբեր պայթյունից։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելել․ «Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ։ Իմ զորակցությունը հայտնեցի Արամ վեհափառին, հայ համայնքին, Լիբանանի եղբայրական պետությանը և ժողովրդին: Սգում ենք բոլոր զոհերի մահը և ցավակցում ենք բոլոր զոհերի հարազատներին…
Այսօր` հունիսի 10-ին տեղի է ունեցել աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի հուղարկավորության արարողությունը: Ֆլոյդին հուղարկավորել են Տեխաս նահանգի խոշորագույն քաղաք Հյուսթոնի արվարձանում: Մինչև թաղումը նախորդել է հանդիսավոր արարողություն, որի ժամանակ Ֆլոյդի մտերիմներին են դիմել հոգևոր առաջնորդները, քաղաքական, հասարակական գործիչները: Նշենք, որ սգո փակ արարողությանը թույլ են տվել մասնակցել միայն ընտանիքի անդամներին, հանգուցյալի ընկերներին և սահմանափակ թվով հյուրերի,…
ՀՀ առողջապահության նախարարությունը գրառում է կատարել Facebook-ում: Նախարարությունը փոխանցում Արտաշատի բժշկական կենտրոնի կլինիկական աշխատանքների ղեկավար Լիլիթ Մուսեյանի խոսքերը: «Կոչ եմ անում պահպանել բոլոր կանոնները։ Այդ կանոնները պարետինը չեն, դրանք կյանքի կանոններն են, որոնց կրողն ու կատարողը մենք ենք, մենք ենք որոշում՝ վարակվել, թե՝ ոչ, վարակել մեր հարազատներին, թե չվարակել»,- ասել է Արտաշատի բժշկական կենտրոնի կլինիկական…
Azat TV մեդիանախաձեռնության համահիմնադիր Նարեկ Այվազյանը գրառում է կատարել Facebook-ում: «Հորս և այլ քաղաքական բանտարկյալների ու հետապնդումների ենթարկվածների գործերը, 2008 թվականի Մարտի 1-ի հետ կապված, Եվրոպական դատարանը նախկինում կանխատեսվածից արագ իրականացրած վճիռներն ուղիղ կապված էին 2018 թվականի երկրում իրավիճակի փոփոխմամբ, չնայած, որ վաղ թե ուշ լինելու էր: Դա արագացվեց, քանի որ Եվրոպական դատարանում Հայաստանի շահերի…