հաքերներ

  • Կիբերհանցագործները սկսել են թիրախավորել YouTube-ի հայտնի ստեղծագործողներին՝ օգտագործելով կեղծ բրենդային համագործակցության առաջարկներ՝ որպես վնասակար ծրագրեր տարածելու միջոց, հայտնում է CloudSEK կիբերանվտանգության ընկերությունը։ Հաքերները կիրառել են բարդ ֆիշինգի մեթոդներ՝ ստեղծագործողներին մոլորեցնելու և նրանց համակարգերը կոտրելու նպատակով։ Վնասակար ծրագիրը ներկայացվում է որպես օրինական փաստաթուղթ՝ պայմանագրի կամ գովազդային նյութերի տեսքով։ Ֆայլերը սովորաբար հյուրընկալվում են OneDrive-ի նման հարթակներում և…

    Հաքերները կեղծ առաջարկներով թիրախավորում են YouTube ստեղծագործողներին
  • Apple-ը թարմացում է թողարկել իր iPhone, iPad և Mac սարքերի անվտանգության թերությունները վերացնելու համար, որոնք, ըստ ընկերության, հաքերները կարող են ակտիվորեն շահագործել: Ընկերությունն ասել է, որ նոր ծրագրակազմը ապահովում է անվտանգության կարևոր թարմացումներ և խորհուրդ է տրվում բոլոր օգտատերերին: Թերությունը կարող է թույլ տալ հաքերներին ամբողջությամբ վերահսկել սարքերը, ասել են ոլորտի փորձագետները: Թարմացումը հասանելի է…

    Հաքերները կարող են օգտվել անվտանգության թերություններից. Apple
  • ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ 1in.am, armenpress.am, news.am, mamul.am և մի շարք այլ լրատվական կայքերը պայմանագրային հիմունքներով գտնվում են արտերկրյա «Cloudflare» ընկերության սերվերային տիրույթում և ադրբեջանական հաքերների կողմից փոփոխվել են այդ կայքերի կարգավորումները, որոնք կարճ ժամանակում շտկվել են: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը: Լրատվական կայքերը սպասարկող մասնագիտական անձնակազմը շարունակաբար…

    ԱԱԾ-ն հաքերային հարձակման ենթարկված կայքերի աշխատանքների կարգավորումների վերաբերյալ
  • Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Ադրբեջանական հաքերները հայտնում են, որ կարողացել են ներթափանցել կառավարական ներքին ցանց և տանել 55 տերաբայթ տեղեկատվություն։ Մի հարցրեք ինձ, սա ճիշտ է, թե սխալ։ Ես տեղյակ չեմ։ Պարզապես լավ կլիներ լսել մեկնաբանություններ։ Եվ հասկանալ, թե վերջապես ե՞րբ է Հայաստանը ունենալու կիբերանվտանգության միասնական կենտրոն, ե՞րբ է հարց դրվելու…

    Ադրբեջանական հաքերները ասում են, որ ներթափանցել են կառավարական ներքին ցանց․ Մարտիրոսյան (ԼՈւՍԱՆԿԱՐ)
  • Սամվել Մարտիրոսյանը տեսանյութ է հրապարակել իր YouTube-յան ալիքում: Նա տեղեկատվական անվտանգություն մասնագետ Ալավերդյան Հասմիկի և Պապյան Արթուրի հետ քննարկել է Ադրբեջանի կիբեր հարձակումները Հայաստանի դեմ Տավուշում մարտական գործողությունների ժամանակ:

    Ադրբեջանի հաքերային հարձակումները ռազմական գործողությունների ժամանակ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
  • ՀՀ ԱԱԾ պաշտոնական կայքում հայտարարություն է ներկայացվել, որում խոսվում է Հայաստանում կորոնավիրուսով հիվանդ անձանց տվյալների հանրայնացման հետ։ «Համաձայն մամուլում տեղ գտած հրապարակումների, ադրբեջանցի հաքերների կողմից հանրայնացվել են Հայաստանում կորոնավիրուսով հիվանդ ու նրանց հետ շփում ունեցող ծուրջ 3500 անձանց տվյալներ։ Ազգային անվտանգության ծառայությունը ձեռնարկում է համապատասխան միջոցներ մարդկանց անձնական տվյալների արտահոսքի հանգամանքները, ինչպես նաև դրանք իրականացնողներին…

    ԱԱԾ-ն՝ կորոնավիրուս հիվանդների ու կոնտակտավորների տվյալների արտահոսքի մասին
  • ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված, տարաբնույթ խնդիրների լուծմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումների իրականացման շրջանակներում ամենօրյա ռեժիմով օրենսդությամբ սահմանված կարգով մշտադիտարկում է նաև տեղեկատվական տիրույթում և սոցիալական ցանցերում տարածվող լուրերը: Մասնավորապես, ՀՀ ԱԱԾ-ի կողմից հայտնաբերվել են սոցիալական ցանցերում գրանցված օգտատերեր, որոնց էջերում առկա գրառումները պարունակել են ապատեղեկատվություն՝ ՀՀ-ում կորոնավիրուսից մտացածին մահացության դեպքերի առնչությամբ: Ուսումնասիրությամբ պարզվել…

    ԱԱԾ-ն հորդորում է հետևել սոցցանցերի էջերի անվտանգության կանոնների պահպանմանը
  • Հունվարի 20-ը մոտենում է. ադրբեջանական հաքերները փորձելու են հայկական կայքեր կոտրել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Հարգելի հայրենակիցներ, գալիս է հունվարի 20-ը։ Այս օրը ադրբեջանական հաքերները սովորաբար փորձում են կիբերտիրույթում վնաս տալ հայերին։ Կփորձեն կայքեր կոտրել։ Բայց վերջերս հիմնականում սոցցանցային հաշիվներ և էլեկտրոնային փոստեր…

    Հունվարի 20-ին ադրբեջանական հաքերները սովորաբար փորձում են կիբերտիրույթում վնաս տալ հայերին․ Սամվել Մարտիրոսյան
  • Երեկ հայկական լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց այն մասին, որ ադրբեջանական հաքերները կոտրել են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը՝ www.primeminister.am-ը։ Որպես տեղեկության ապացույց ներկայացվում է մի սքրինշոթ, որտեղ երևում է, թե ինչպես են հաքերները կայքը կոտրելուց հետո այնտեղ տեղադրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթի տեսանյութը՝ «Վալդայ 2019» համաժողովում։ Այնտեղ Ալիևը հայտարարել էր, թե «Ղարաբաղն Ադրբեջան է, և բացականչական…

    Ադրբեջանական հաքերները կոտրել են ՀՀ վարչապետի կայքը (ԼՈւՍԱՆԿԱՐ)
  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաքերների կողմից իր Twitter-ի էջը կոտրելու հնարավորության մասին հարցին պատասխանել է, որ վերջիններս առանձնապես շատ բան չեն պարզի: Այս մասին գրում է Business Insider-ը: Այս հարցը լրագրողները նախագահին ուղղել են ուրբաթ հաքերների կողմից աամերիկյան Twitter սոցկայքի հիմնադիր, գործադիր տնօրեն Ջեք Դորսիի թվիթերյան էջը կոտրելու ֆոնին, որը ցնցել էր Twitter-ի օգտատերերին և…

    Թրամփը հայտնել է, որ հաքերները Twitter-ի իր էջում շատ բան չեն գտնի
  • Կոտրել են ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի կայքը: Այս մասին հայտնում է The Hill-ը: Նշվում է, որ մուտք գործել փորձելիս էջը նշում է 404 սխալի մասին (դա նշանակում է, որ հարցված էջը չի գտնվել) և ներկայացնում 2016 թվականի ընտրություններում ԱՄՆ ղեկավարի մրցակից Հիլարի Քլինթոնի պատկերը: Ընդ որում՝ Քլինթոնը ներկայացված է Միացյալ Նահանգնրի նախագահի դերում:…

    Կոտրել են Թրամփի նախընտրական շտաբի կայքը․ The Hill
  • Apple ընկերությունը պատրաստ է վճարել 1 միլիոն դոլար ցանկացած մեկին, ով կկարողանա կոտրել iPhone-ի անվտանգության համակարգը հեռավորության վրա՝ շրջանցելով տեխնոհսկայի պաշտպաության բոլոր համակարգերը։ Այս մասին գրում է Daily Mail-ը։ Նշվում է, որ ընկերությունը զգալի չափով մեծացրել է պարգևավճարի չափը․ վերջին անգամ Apple-ն առաջարկել է հաքերներին 200 000 դոլար 2016 թվականի իր բոնուսային ծրագրի շրջանակում։ Դրա…

    Apple-ը կպարգևատրի նրան, ով կկոտրի iPhone-ի անվտանգության համակարգը
  • ՊՍԺ-ի պաշտպան Մարկո Վերատին բացատրել է, թե ինչու է հավանել թիմակիցներին վարկաբեկող գրառումը: Ֆուտբոլիստը Instagram-ի սթորի բաժնում իր հետևորդներին տեղեկացրել է, որ իր հաշիվը հաքերների ձեռքում է հայտնվել: Մինչ նա կարողացել է վերականգնել այն, հաքերներն իր անունից մի շարք գործողություններ են իրականացնել: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դեպքից հետո Վերատիի և թիմի դարպասապահներ Ալֆոնս Արեոլայի…

    Վերատիի Instagram-ի էջը գողացել էին
  • Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարոն հայտարարել է, որ հաքերները կոտրել են իր հեռախոսը: Այս մասին նա գրել է թվիթերյան իր էջում: Ավելի վաղ երկրի արդարադատության նախարարությունը հայտնել էր, որ Բոլսոնարոյի հեռախոսները կոտրել են 4 հաքերներ, որոնց ձերբակալել են Սան-Պաուլու նահանգում: Նախարարությունը չի հայտնել՝ արդյոք նրանց հաջողվել է տվյալներ ստանալ:

    Բրազիլիայի նախագահը հայտնել է, որ հաքերները կոտրել են իր հեռախոսը
  • Ցանցահենները կոտրել են լոնդոնյան ոստիկանության կայքն ու ոստիկանների սոցցանցերի էջերը։ Այս մասին հայտնում է The Independent-ը։ Անհայտ անձինք իրենց էջերում պրովոկացիոն գրառումներ են հրապարակել՝ այդպիսով փորձելով Բրիտանիայի ոստիկանության ուշադրությունը հրավիրել բանտում գտնվող ռեփեր Digga D-ի ձերբակալման վրա։ Նրանք պահանջել են ազատ արձակել ռեփերին, այլապես կշարունակեն պրովոկացիոն գրառումներ հրապարակել ոստիկանների էջերում։ Սքոթլանդ Յարդի ներկայացուցիչ Ռոյ Սմիթի…

    Հաքերները կոտրել են բրիտանական ոստիկանության կայքը