հեծանիվ

  • ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և ՀՀ-ում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսն այցելել են Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց։ Կ․ Գիլոյանը և Ն․ Սխերմերսը ծանոթացել են մարզադպրոցի պայմաններին, շփվել հեծանվորդների հետ, քննարկել Հայաստանում հեծանվային սպորտը և հեծանվային մշակույթը զարգացնելու, հեծանիվը՝ որպես առողջարար և հասանելի տրանսպորտային միջոց մասսայականացնելու հնարավորությունները։ Հանդիպմանը ներկա է…

    Հունիսի 3-ը Հեծանիվի համաշխարհային օրն է․ Գիլոյանը այցելել է հեծանվային սպորտի մարզադպրոց
  • Lotus Engineering ընկերությունն ու հեծանիվների բաղադրամասեր արտադրող Hope Technology ընկերությունը ներկայացրել են նոր կարբոնային հեծանիվ, որով Մեծ Բրիտանիան կմասնակցի 2020 թվականին Օլիմպիական խաղերին: Այս մասին գրում է Motor-ը: Հեծանիվը պատրաստվել է Hope ամուր, թելանման կոմպոզիտների և Renishaw ընկերության հավելումային տեխնոլոգիաների համադրումով, որոնք թույլ են տվել կրճատել նախնական դիզայնի ստեղծման ժամկետները մինչ պատրաստի դետալների ստացումը: Lotus Engineering-ը…

    Lotus ընկերությունը ստեղծել է կարբոնային հեծանիվ
  • Օգոստոսի 26-ին, ժամը 01.50-ին, Մաշտոցի պողոտայում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողներին է մոտեցել մի քաղաքացի և հայտնել, որ Շահումյան դպրոցի մոտից գողացել են իր հեծանիվը: Տասը րոպե անց պարեկապահակետային ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել Սարի թաղի բնակիչ 18-ամյա մի երիտասարդի: Նա տվել է խոստովանական բացատրություն: Գողոնն առգրավված է,…

    Գողացված հեծանիվը րոպեներ անց հայտնաբերվեց
  • Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, որ Երևանի փողոցներում կարմիր գծանշմամբ հեծանվային արահետ կկազմակերպվի. «ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2019թ. օգոստոսի 8-ից Երևան քաղաքի Հին Երևանցու և Կողբացու փողոցների երթևեկելի հատվածում (Կողբացու-Թումանյան խաչմերուկից մինչև Հին Երևանցի-Տերյան խաչմերուկ) կկազմակերպվի կարմիր գույնի գծանշմամբ առանձնացված հեծանվային արահետ (սխեման կցվում է): Վարորդներին հիշեցնում ենք, որ նշված փողոցների երթևեկելի մասի…

    Երևանի փողոցներում կարմիր գծանշմամբ հեծանվային արահետ կկազմակերպվի
  • Հուլիսի 2-ին, ժամը 18-ին, մի ՍՊԸ իրավաբանից ահազանգ է ստացվել, որ Սասունցի Դավիթ կայարանի մոտից տարել են իրենց ընկերությանը պատկանող հեծանիվը, որը, ըստ «Ջի Փի Էս» սարքի, գտնվում է Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի տարածքում: Էրեբունու ոստիկանները կապ են հաստատել Վարդենիսի գործընկերների հետ: Վարդենիսի բաժնի ծառայողների որոնողական աշխատանքի ժամանակ Կարճաղբյուր գյուղի 54-ամյա բնակիչն իր տան բակից…

    Սասունցի Դավիթ կայարանի մոտից գողացված հեծանիվը հայտնաբերվել է
  • Հունիսի 25-ին, ժամը 05.17-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Մաշտոցի պողոտայում մի քաղաքացի վիճաբանում է հավաքարարի հետ և փորձում վերցնել նշված վայրում դրված հեծանիվը: Մեկնած ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները ժամը 05.30-ին Մ.Խորենացու փողոցից, գողության փորձի կասկածանքով, բերման են ենթարկել 27-ամյա երիտասարդի, որը բացատրություն…

    Հեծանիվի գողության փորձ Մաշտոցի պողոտայում
  • Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հեծանիվ վարելու մասին փաստին. «Հեծանիվ վարելու ամբողջ հմայքը ազատությունն է: Իսկապես այդ այդպես է։ Մի՞թե հաճելի է հեծանիվ վարել թիկնազորի ու կառավարական մեքենաների ուղեկցությամբ՝ փողոցներն արգելափակելով և երթևեկությունը կաթվածահար անելով: Միայն մեկը կարող է բացատրել դրա «հմայքը»……

    Ինձ հետ ո՞նց կվարվեր պետությունը՝ կփռեր ասֆալտին. Գևորգ Պետրոսյան
  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքի է գնացել հեծանիվով։ Վարչապետն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Անցած անգամ հեղափոխական հեծանվով էի եկել աշխատանքի, այս անգամ՝ հակահեղափոխական»:

    Նիկոլ Փաշինյանն այսօր հեծանիվով է գնացել աշխատանքի