Սպորտ

Հունիսի 3-ը Հեծանիվի համաշխարհային օրն է․ Գիլոյանը այցելել է հեծանվային սպորտի մարզադպրոց

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և ՀՀ-ում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսն այցելել են Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց։

Կ․ Գիլոյանը և Ն․ Սխերմերսը ծանոթացել են մարզադպրոցի պայմաններին, շփվել հեծանվորդների հետ, քննարկել Հայաստանում հեծանվային սպորտը և հեծանվային մշակույթը զարգացնելու, հեծանիվը՝ որպես առողջարար և հասանելի տրանսպորտային միջոց մասսայականացնելու հնարավորությունները։

Հանդիպմանը ներկա է եղել նաև Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն հեծանվորդ Էդգար Ստեփանյանը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ