fbpx
Աշխարհ

Հեղեղումներ ու սողանքներ Ճապոնիայում․ զոհվել է առնվազն 1 հոգի

Ճապոնիայում նույնպես առատ տեղումներ են։ Անձրևների հետևանքով գետերը դուրս են եկել ափերից ու աղետների պատճառ դարձել։

Ծագող արևի երկրի արևմտյան հատվածում համատարած հեղեղումներ ու սողանքներ են գրանցվել, որի հետևանքով կան նաև բազմաթիվ ավերածություններ։

Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Նշվում է, որ նախնական տվյալներով կա 1 զոհ, ևս 2-ը համարվում են անհետ կորած: Բայց զոհերի թիվը, ամենայն հավանականությամբ, կաճի, որովհետև ավերածությունների թիվը մեծ է, իսկ տվյալները նախնական են։

Ըստ աղբյուրի՝ ճապոնիայում առատ տեղումները դեռևս կշարունակվեն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ