հենակետ
Սպանված արցախցու եղբայրը պայթեցրել է Շուշիի ադրբեջանական անցակետը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ինչպես արդեն տեղեկացրել են, այսօր առավոտյան միջադեպ է տեղի ունեցել Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհին, որի հետևանքով ճանապարհը որոշ ժամանակով երկկողմանի փակ էր։ Չնայած դեռևս չկա պաշտոնական տեղեկատվություն, բայց շրջանառվում են տվյալ, որ միջադեպը տեղի է ունեցել Շուշիի ստորին հատվածում գտնվող անցակետում։ Սպանված արցախցու եղբայրը նռնակ է նետել ադրբեջանական անցակետի ուղղությամբ, տեղի է ունեցել պայթյուն։ Այս ամենը երևում…
Ստուգումներ զորամասերում և մարտական հենակետերում
ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության վարչության վերահսկիչ խումբը՝ վարչության պետի ղեկավարությամբ, արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերում սեպտեմբերի 8-ից 13-ն իրականացրել է շրջայց` ստուգելու զորամասերի ներքին ու պահակային ծառայությունների կազմակերպումը, մարտական հերթապահության իրականացումը: Մարտական դիրքերում ստուգվել են անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմանները, զենք-զինամթերքի պահպանությունը, հանդերձավորումը, անվտանգության կանոնների պահպանման պահանջների կատարումը, ձմռան նախապատրաստությունը, ինչպես նաև բարոյահոգեբանական վիճակը:
Հաջողվել է ճանապարհից հեռացնել ադրբեջանական հենակետը և ապաշրջափակել Հին Շենը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ադրբեջանական ուժերը փորձել են հայկական կողմի նկատմամբ ճնշում գործադրել Բերդաձորի ենթաշրջանի՝ Հին Շեն տանող ճանապարհի վրա հենակետ դնելով: Սակայն ռուսական խաղաղապահ զորակազմի միջամտության արդյունքում երեկ ուշ երեկոյան հաջողվել է ճանապարհից հեռացնել ադրբեջանական հենակետը և ապաշրջափակել գյուղը։ Համայնքում այս պահին գտնվում են ինչպես ՊԲ-ի ներկայացուցիչներ, այնպես էլ ռուս խաղաղապահներ: Նրանք են ապահովում համայնքի բնակիչների անվտանգությունն ու…
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Մարտական հերթապահության իրականացման նպատակով՝ նոյեմբերի 27-ին Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև տեղի է ունեցել ժամանակավոր մարտական հենակետերի փաստացի տեղակայման կետերի հստակեցում: Պետական սահմանի սահմանագծումը և սահմանազատումը տևական, համալիր գործընթացներն են, որոնք իրականացվում են պետությունների միջև ձևավորվող համատեղ միջգերատեսչական հանձնաժողովների և աշխատանքային խմբերի կողմից՝ միջպետական…
Հակառակորդի հենակետերի և տեխնիկայի ոչնչացումը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեսանյութ է հրապարակել Facebook-ում: Տեսանյությում կարող եք տեսնել` ինչպես է հայկական բանակը ոչնչացնում հակառակորդի հենակետերը և տեխնիկան: https://www.facebook.com/shushanstepanyan/videos/3298965530139584
Հակառակորդի կենդանի ուժի, տեխնիկայի և հենակետերի հերթական խոցումները (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը ներկայացնում է հակառակորդի կենդանի ուժի, տեխնիկայի և հենակետերի հերթական խոցումները: Очередные поражения живой силы, техники и опорных пунктов противника: New destructions of the adversary manpower, equipment, and strongholds. https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/436950937274350
Առաջնագծում նոր իրադարձություններ կարող են զարգանալ. Տիգրան Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը Tert.am-ի հետ զրույցի ժամանակ հայտնել է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում հակառակորդն Արցախի ուղղությամբ ակտիվացել է: «Պաշտպանության բանակի՝ հակառակորդի խախտումների ու կրակոցների թվի վերաբերյալ ամենշաբաթյա ամփոփիչ հաղորդագրությունները, վերջին մեկ ամսվա ընթացքում՝ հետտավուշյան ժամանակահատվածում, աճի մտահոգիչ դինամիկա են դրսևորում։ Ցավալիորեն պետք է արձանագրել, որ…
Արցախի ուղղությամբ Ադրբեջանից արձակված կրակոցների թիվն աճում է. Տիգրան Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կետրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը գրառում է կատարել Facebook-ում: Աբրահամյանը հայտնում է, որ Արցախի ուղղությամբ Ադրբեջանից արձակված կրակոցների թիվն աճում է: «Արցախի ուղղությամբ Ադրբեջանից արձակված կրակոցների թիվն աճում է։ Տավուշում ծավալված մարտական գործողություններից հետո արդեն երկրորդ անգամ է, որ շաբաթական կտրվածքով, կրակոցների թիվը 6000 է, ինչը բավականին…
Հրապարակված տեսանյութերում Ադրբեջանի և Թուրքիայի զինանոցի մեծ թվով զինատեսակներ չեն նկատվել
«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը գրառում է կատարել Facebook-ում: Նա անդրադարձել է Ադրբեջանում կայացած զորավարժություններին: (intent = window.intent || []).push({ containerId: “PID_5ebbf6621227b70015d236ae” }); «Ադրբեջանում կայացած զորավարժությունների վերաբերյալ տեսանյութերի նախնական վերլուծությունը ցույց է տալիս, որ ընդհանուր առմամբ, դրանք, չնայած մասշտաբային առումով մեծ թվով բնակավայրեր են ընդգրկել, սակայն իրենց…
Ինչպես է ՀՀ ԶՈւ-ն ոչնչացնում ադրբեջանական հենակետերը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ ՊՆ պաշտոնական կայքը տեսանյութ է հրապարակել։ Դրանում երևում է, թե ինչպես են ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները ոչնչացնում Տավուշի սահմանամերձ բնակավայրերը հրետակոծած ադրբեջանական հենակետերը։
Իսրայելի բանակի տանկերը գրոհել են պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման երկու հենակետ
Իսրայելի բանակի տանկերը գրոհել են պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման երկու հենակետ: Այդ մասին հայտնում է Газета.ру-ն` Իսրայելի ՊՆ թվիթերյան էջին հղումով: Ըստ իսրայելցի զինվորների` պաղեստինցիները ռումբ են նետել սահմանից այն կողմ, ինչի հետևանքով վիրավորվել է Իսրայելի բանակի զինվորներից մեկը: Իսրայելի զինվորները, ի պատասխան, գրոհել են ՀԱՄԱՍ-ի հենակետերը: Զոհերի ու վիրավորների մասին ներկա պահին տեղեկություններ չկան:










