Հենրիխ Մխիթարյան
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 12 տարի առաջ այս օրը տոնեց իր նորամուտը ընտրանու կազմում: 2007 թվականի հունվարի 14-ին Հայաստանի ընտրանին Լոս Անջելեսում ընկերական խաղում մրցեց Պանամայի հավաքականի հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով: Երկրորդ կեսին փոխարինման մտավ այդ ժամանակ «Փյունիկ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, ով այժմ հանդես է գալիս Լոնդոնի «Արսենալ»-ում:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից հետո տևական դադարից հետո սկսել է նորից մարզվել։ Ֆուտբոլիստը տեսանյութ է հրապարկել Facebook սոցիալական ցանցի իր էջում։ «Շուտով կվերադառնամ»,– տեսանյութին կից գրել է նա։
Դենիս Սուարեսի պոտենցիալ տրանսֆերը դուրս կհանի Հենրիխին Ունայի Էմերիի պլաններից: Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է համալրել Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» կազմը: Այդ մասին հաղորդում է vivaronews.com-ի լրագրող Հրաչ Խաչատրյանը: «Հետաքրքրություն կա նաև Ռուսաստանից: «Զենիթին» հետաքրքրում է Հենրիխ Մխիթարյանը»,- գրել է Խաչատրյանը Թվիթերում: Մխիթարյանը հանդես է գալիս «Արսենալի» կազմում նախորդ տարվա հունվարից: 2018-19թթ. մրցաշրջանում Հենրիխն…
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանով հետաքրքրված է իտալական գրանդ ակումբներից մեկը: Հայ կիսապաշտպանով հետաքրքրված է, մասնավորապես, իտալական «Միլան»-ը: Եթե տրանսֆերային պատուհանի ընթացքում Դենիս Սուարեսը «Բարսելոնա»-ից տեղափխվի «Արսենալ», ապա Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, կհեռանա լոնդոնյան ակումբից: Մխիթարյանն այժմ վերականգնվում է ոտքի վնասվածքը բուժելուց հետո: Նշենք նաև, որ հայ կիսապաշտպանը մեծ քննադատության է արժանանում երկրպագուների կողմից:
Լոնդոնի «Արսենալը» մոտ է «Բարսելոնայի» կիսապաշտպան Դենիս Սուարեսի հետ պայմանագիր կնքելուն: The Sun-ը հայտնում է, որ լոնդոնցիների գլխավոր մարզիչ Ունայ Էմերին ժամանակին աշխատել է ֆուտբոլիստի հետ «Սևիլիայում» և շատ լավ ծանոթ է խաղացողին: Ըստ լրատվամիջոցի` կիսապաշտպանի ժամանումից հետո «զինագործների» կազմում կարող է տուժել Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Մեր ընտրանու ֆուտբոլիստի տեղը թիմի մեկնարկային կազմում…
Լոնդոնի «Արսենալի» վնասվածք ստացած կիսապաշտպան, Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքի իր էջում շնորհակալություն է հայտնել իրեն սատարող երկրպագուներին։ Նա աջ ոտքի վնասվածք է ստացել։ Սպասվում է, որ ֆուտբոլիստը լիարժեք մարզումների կկարողանա վերադառնալ վեց շաբաթվա ընթացքում։ «Շատ զգացված եմ բոլորիդ՝ արագ ապաքինվելու մաղթանքներից։ Շնորհակալություն երկրպագուներին։ Կվերադառնամ ավելի ուժեղ»։ Այս մասին հաղորդում է panorama.am-ը։
Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ոտքի ոսկորի կոտրվածքից հետո քայլում է հենակների օգնությամբ: Հայաստանի հավաքականի թեկնածու Արտյոմ Սիմոնյանն Instagram-ի էջում Մխիթարյանի հետ լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է, որ Մխիթարյանի ոտքի գիպսի մեջ է ու քայլում է հենակներով։ Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանի վնասվածքը լուրջ է. լիարժեք ապաքինման համար Հայաստանի հավաքականի ավագից կպահանջվի 6…
Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վնասվածքը լուրջ է: Ֆուտբոլիստի ապաքինման համար կպահանջվի 6 շաբաթ: Այդ առիթով «Արսենալի» որոշ երկրպագուներ շտապել են ցույց տալ իրենց ուրախությունը թվիթերյան միկրոբլոգում` գրառումներ կատարելով: Ինչպես գրում է Daily Star-ը, երկրպագուները պահանջում են «զինագործների» գլխավոր մարզիչ Ունայի Էմերիից փնտրել նոր եզրային կիսապաշտպանի, որը կկարողանա փոխարինել Հենրիխ Մխիթարյանին: …
Այդ մասին, «Արսենալ»- «Բարնլի» հանդիպման նախախաղային ասուլիսում հայտարարել է լոնդոնցիների գլխավոր մարզիչ Ունայի Էմերին՝ նշելով, որ Մխիթարյանը ոտնաթաթն է վնասել «Տոտենհեմ»-ի հետ մի քանի օր առաջ տեղի ունեցած խաղում:
Անգլիայի լիգայի գավաթի ¼ եզրափակչում , Լոնդոնի Արսենալը, սեփական հարկի տակ 0-2 հաշվով զիջելով լոնդոնյան մեկ այլ ակումբի՝ Տոտենհեմին և դուրս մնաց խաղարկությունից: Խաղի 20-րդ րոպեին հաշիվը բացեղ Տոտենհեմի խաղացող՝ Սոն Հյոն Մին, իսկ 60-րդ րոպեին Դելե Ալին կրկնապատկեց հաշիվը: Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց երկրորդ կեսի սկզբին:
«Արսենալը» 2:3 հաշվով պարտվել է «Սաութհեմփթոնին»՝ Անգլիայի առաջնության 17-րդ տուրում: «Արսենալի» կազմում դուբլի հեղինակ է դարձել կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Նա Անգլիայի առաջնությունում առաջին անգամ է դուբլի հեղինակ դարձել: Վերջին անգամ նա մեկ խաղում երկու գնդակ էր խփել 2015 թվականին, երբ հանդես էր գալիս «Բորուսիայի» կազմում:
ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի ՖԱՖ ֆան ակումբի հիմնադիր անդամ Սերգեյ Ջանջոյանն իր Ֆեյսբուքյան էջում գրում է. «Ղարաբաղի մարզչի հայտարարությունը խոսում է այն մասին՝ անակնկալը բավական “հաճելի” է ստացվել: Տեղեկացնում ենք, որ ակցիան նպատակ չի հետապնդել որևէ ֆուտբոլիստի կամ առավել ևս գունեղ ֆանտազիաներ ունեցող մարզչի վրա հարձակվելու։ Սպարտակը Արցախի դրոշով պետք է շարժվեր դեպի Հայաստանի ազգային…
Քիչ առաջ ավարտվեց ֆուտբոլի Անգլիայի առաջնության՝ Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի շրջանակներում «Արսենալ»-ի «Բորնմութ»-ի միջև խաղը, որն ավարտվեց «Բորնմութ» հյուրընկալած հակառակորդի հաղթանակով։ «Բորնմութ»-ի ֆուտբոլիստներից Ջեֆերսոն Լերման ինքնագոլի հեղինակ դարձավ առաջին խաղակեսի վերջնամասում «Արսենալ»-ի արագ հակագրոհներից մեկի ժամանակ: Խաղի 45-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Ջոշուա Քինգը։ Երկրորդ խաղակեցին գոլի հեղինակ դարձավ Պիեռ Էմերիկ Օբամեյանգը։ Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը…