Քիչ առաջ ավարտվեց ֆուտբոլի Անգլիայի առաջնության՝ Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի շրջանակներում «Արսենալ»-ի «Բորնմութ»-ի միջև խաղը, որն ավարտվեց «Բորնմութ» հյուրընկալած հակառակորդի հաղթանակով։
«Բորնմութ»-ի ֆուտբոլիստներից Ջեֆերսոն Լերման ինքնագոլի հեղինակ դարձավ առաջին խաղակեսի վերջնամասում «Արսենալ»-ի արագ հակագրոհներից մեկի ժամանակ: Խաղի 45-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Ջոշուա Քինգը։ Երկրորդ խաղակեցին գոլի հեղինակ դարձավ Պիեռ Էմերիկ Օբամեյանգը։
Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:
Այս հաղթանակից հետո «Արսենալ»-ն ունի 27 միավոր և մրցաշարային աղյուսակում 5-րդ տեղում է:
