Հենրիխ
Առանձնահատուկ երեկո էր. Մխիթարյան
Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Միլանի» նկատմամբ 2:0 հաշվով հաղթանակից հետո գրառում է արել սոցիալական ցանցերում։ «Առանձնահատուկ երեկո էր։ Հիմա մենք պետք է կենտրոնանանք պատասխան խաղի վրա եւ տալ առավելագույնը հաղթանակի հասնելու համար միասին»,- գրել է Մխիթարյանը։ Առաջին խաղում Մխիթարյանը դարձել էր գոլի հեղինակ եւ ճանաչվել հանդիպման լավագույն խաղացող։
Մխիթարյանը բացեց Ռոմա-Լացիո խաղի հաշիվը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ է դարձել Ա Սերիայի 37-րդ տուրի՝ «Լացիոյի» հետ խաղում։ Առաջին կեսի վերջնամասում Մխիթարյանը մոտ տարածությունից եզրափակել է Էդին Ջեկոյի փոխանցումը՝ բացելով հանդիպման հաշիվը։ Մխիթարյանը խփել է իր 12-րդ գնդակն Ա Սերիայի ընթացիկ խաղարկությունում։ https://www.youtube.com/watch?v=FHeg_0p75Ug&ab_channel=Ba%C5%95caLover


