fbpx
Սպորտ

Առանձնահատուկ երեկո էր. Մխիթարյան

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Միլանի» նկատմամբ 2:0 հաշվով հաղթանակից հետո գրառում է արել սոցիալական ցանցերում։

«Առանձնահատուկ երեկո էր։ Հիմա մենք պետք է կենտրոնանանք պատասխան խաղի վրա եւ տալ առավելագույնը հաղթանակի հասնելու համար միասին»,- գրել է Մխիթարյանը։

Առաջին խաղում Մխիթարյանը դարձել էր գոլի հեղինակ եւ ճանաչվել հանդիպման լավագույն խաղացող։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ