Հեպատիտ
Անհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտների դեպքերն երեխաների շրջանում աճում են: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը: ««Հերացի» վերլուծականը «Մուրացան» հիվանդանոցային համալիրի ինֆեկցիոն ծառայության հետ համատեղ, ամփոփել է երեխաների շրջանում նկատվող անհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտների դեպքերի մասին ներկայում հայտնի փաստերը: Սույն թվականի ապրիլի 5-ին Միացյալ Թագավորությունը Առողջապահության…
Հուլիսի 28-ը Նոբելյան մրցանակի դափնեկիր, հեպատիտի վիրուսի հայտնագործության հեղինակ (1965թ.) Բարուխ Բլամբերգի ծննդյան օրն է: Ամեն տարի այս օրը նշվում է որպես Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օր, որի նպատակն է բնակչության շրջանում բարձրացնել վիրուսային հեպատիտների վերաբերյալ իրազեկությունը: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)՝ 2020 թվականի հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվա խորհրդանիշն է. «Ապագան առանց հեպատիտի»: ԱՀԿ-ն…
2013 թվականից «ՄԻԱՎ-ը Եվրոպայում» համաեվրոպական նախաձեռնության կողմից ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նախորդող շաբաթը հայտարարվում է ՄԻԱՎ-ի և հեպատիտների վերաբերյալ հետազոտության եվրոպական շաբաթ: Միանալով նախաձեռնությանը և կարևորելով ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը՝ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ նոյեմբերի 22-ից 30-ն ընկած ժամանակահատվածում և ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը՝ դեկտեմբերի 1-ին Երևանում և…
Հեպատիտի համաշխարհային օրվան ընդառաջ առողջապահության նախարարությունում կազմակերպված ասուլիսի ժամանակ մասնագետները խոսել են հեպատիտների կանխարգելման, ախտորոշման, բուժման, ծրագրային մոտեցումների մասին: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Եգոր Զայցևը նշել է, որ օրը հնարավորություն է հիվանդության մասին ևս մեկ անգամ մտածելու և վիրուսի փոխանցման ու սպառնալիքների վերաբերյալ առավելագույն տեղեկություններ ձեռք բերելու առումով: ԱՀԿ տվյալներով` աշխարհում 325…
Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից տեղեկացնում են. «Հարգելի համաքաղաքացիներ, հուլիսի 28-ին՝ հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ ժամը 16:00-20:00 Հյուսիսային պողոտայում և Գ. Նժդեհի անվան հրապարակում ՀՀ քաղաքացիներին կընձեռվի հնարավորություն՝ անցնելու հեպատիտ B-ի և C-ի, ինչպես նաև ՄԻԱՎԻ-ի վերաբերյալ արագ, անանուն և անվճար հետազոտություն: Միջոցառումն իրականացնում է «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ առողջապահության…