հեռախոսազրույց

  • Մակրոնն ու Պուտինը քննարկել են Իրանի հարցը

    Մակրոնն ու Պուտինը քննարկել են Իրանի հարցը

    Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրավիճակն Իրանի շուրջ։ Ինչպես տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, կողմերը քննարկել են իրավիճակը, որն ստեղծվել է Գործողությունների համապարփակ համատեղ ծրագրից (ԳՀՀԾ) ԱՄՆ դուրս գալուց հետո։ Երկու կողմերն ընդգծել են, որ ԳՀՀԾ-ն Մերձավոր Արևելքում անվտանգության ապահովման և միջուկային չտարածման ռեժիմի պահպանման կարևոր գործոն…

  • Զելենսկին ու Պուտինը առաջին հեռախոսազրույցն են ունեցել

    Զելենսկին ու Պուտինը առաջին հեռախոսազրույցն են ունեցել

    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առաջին հեռախոսազրույցն է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստին՝ հղում անելով ՌԴ մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովին: Պեսկովի խոսքով՝ զրույցը կայացել է ուկրաինական կողմի նախաձեռնությամբ, որի ընթացքում քննարկվել են Ուկրաինայի հարավարևելյան շրջանում, Դոնբասում իրավիճակի կարգավորման մասին հարցեր, ինչպես նաև հակամարտող 2 կողմերում պահվող անձանց վերադարձնելուն ուղղված…

  • Փաշինյանն-Ռոհանին հեռախոսազրույցը էներգահամակարգի վթարից ժամեր անց. հնարավոր պատճառները

    Փաշինյանն-Ռոհանին հեռախոսազրույցը էներգահամակարգի վթարից ժամեր անց. հնարավոր պատճառները

    «Ժամանակ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ին հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ, որի ընթացքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, քննարկվել են երկկողմ օրակարգի, նաև ԵՏՄ-Իրան գործակցության հետ կապված հարցեր, նաև ռեգիոնալ զարգացումներ: Անկասկած է, որ Հայաստանի և Իրանի ղեկավարների հեռախոսազրույցը ինքնին արդեն իրականություն է, սակայն առավել քան հետաքրքիր է, որ դա…

  • Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Նուրսուլթան Նազարբաևի հետ

    Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Նուրսուլթան Նազարբաևի հետ

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի առաջին նախագահ, Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պատվավոր նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ։ Զրուցակիցները քննարկել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցությանը և ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործակցությանը վերաբերող հարցեր

  • Կրեմլը մանրամասներ է հայտնել Փաշինյան-Պուտին զրույցի մասին

    Կրեմլը մանրամասներ է հայտնել Փաշինյան-Պուտին զրույցի մասին

    Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքը որոշ մանրամասներ է ներկայացրել Հայաստանի վարչապետի ու Ռուսաստանի նախագահի հեռախոսազրույցի մասին, որը տեղի է ունեցել այսօր։ Մոսկվան հայտնում է, որ զրույցի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ վերաբերյալ հարցեր, որոնք կապված են եղել այդ կառույցում Հայաստանի ընթացիկ նախագահության հետ։ Խոսք է եղել նաև հոկտեմբերին ԵԱՏՄ գագաթաժողովի, ինչպես նաև «ԵվրԱզԷՍ»-ի արտաքին կապերի հետագա զարգացման…

  • Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի նախագահի հետ

    Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի նախագահի հետ

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի նախագահ Սորոնբայ Ժենբեկովի հետ: ՀՀ վարչապետ Փաշինյանը, որպես նախագահող երկրի ղեկավար, Ղրղզստանի նախագահ Ժենբեկովի հետ քննարկել է Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության, Երևանում ս.թ. հոկտեմբերի 1-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովի անցկացման, ԵԱՏՄ արտաքին կապերի ընդլայնման հետ կապված հարցեր, մասնավորապես, այդ կառույցի ու Սինգապուրի միջև ազատ առևտրի մասին պայմանագրի ստորագրման…

  • Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ

    Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ վարչապետը, որպես ԵԱՏՄ նախագահող երկրի ղեկավար, Ղազախստանի նախագահի հետ քննարկել է Եվրասիական տնտեսական միության գործունեության, ինչպես նաև Երևանում հոկտեմբերի 1-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովի անցկացման վերաբերյալ հարցեր: Կողմերը քննարկել են նաև ԵԱՏՄ արտաքին կապերի ընդլայնման օրակարգը: Այդ համատեքստում անդրադարձ է եղել ԵԱՏՄ…

  • Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լուկաշենկոյի հետ

    Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լուկաշենկոյի հետ

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության և, մասնավորապես, Երևանում ս.թ. հոկտեմբերի 1-ին կայանալիք ԵՏՄ գագաթնաժողովի անցկացման հետ կապված հարցեր: Տվյալ համատեքստում շոշափվել են նաև ԵՏՄ արտաքին կապերի ընդլայնման հետ կապված մի շարք հարցեր, այդ թվում՝ ԵՏՄ և Սինգապուրի միջև ազատ…

  • ԱՄՆ նախագահն ու Ճապոնիայի վարչապետը քննարկել են Օմանի ծոցում տեղի ոնեցած հարձակումները

    ԱՄՆ նախագահն ու Ճապոնիայի վարչապետը քննարկել են Օմանի ծոցում տեղի ոնեցած հարձակումները

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Օմանի ծոցում նավթային լցանավերի վրա ենթադրյալ հարձակումները: Թրամփը շնորհակալություն է հայտնել Աբեին Իրանի հետ բանակցությունների անցկացմանը նպաստող նրա ջանքերի համար: Զրուցակիցները քննարկել են երկու երկրների առևտրային բանակցությունները և Թրամփի առաջիկա այցը Ճապոնիա «Մեծ Քսանի» գագաթնաժողովի շրջանակներում: Նախօրեին Օմանի ծոցում ենթադրյալ հարձակումից հետո…

  • Խաժակյանը հեռախոսազրույց է ունեցել Օսիպյանի հետ․ սկսվել է ծառայողական քննություն

    Խաժակյանը հեռախոսազրույց է ունեցել Օսիպյանի հետ․ սկսվել է ծառայողական քննություն

    ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը գրում է․ Այսօր Դավիթ Խաժակյանը տեսաձայնագրություն էր հրապարակել՝ նշելով, որ ոստիկանության ծառայողների մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել իր մերձավորի հետ։ Նախքան այդ հրապարակումը՝ միջադեպի վերաբերյալ ահազանգ է ստացվել ոստիկանություն, որի հիման վրա ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում արդեն իսկ նշանակվել էր ծառայողական քննություն։Այնուհետև Դավիթ Խաժակյանը հեռախոսազրույց է ունեցել ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի…

  • Իլհամ Ալիևը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

    Իլհամ Ալիևը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, որը տեղի է ունեցել Իլհամ Ալիևի նախաձեռնությամբ: Կրեմլի պաշտոնական կայքի հրապարակման համաձայն՝ քննարկվել են ռուս-ադրբեջանական երկկողմ օրակարգի հարցեր։ Հանդիպմանը քննարկվել են «ակտիվորեն զարգացող ռուս-ադրբեջանական համագործակցության հարցեր», նաև երկու պետությունների ներկայացուցիչների առաջիկա հանդիպումները տարբեր մակարդակներում։

  • Նիկոլ Փաշինյանն ու Վրաստանի վարչապետը հեռախոսազրույց են ունեցել

    Նիկոլ Փաշինյանն ու Վրաստանի վարչապետը հեռախոսազրույց են ունեցել

    Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հունիսի 1-ին զանգահարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ շնորհավորել և բարեմաղթանքներ հղել ՀՀ վարչապետին տարեդարձի կապակցությամբ: Հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև հայ-վրացական համագործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։

  • Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

    Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

    Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 1-ին զանգահարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ շնորհավորել և բարեմաղթանքներ հղել ՀՀ վարչապետին տարեդարձի կապակցությամբ: Հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համահագործակցության ուղղությամբ առաջիկա անելիքները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։

  • Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի հետ

    Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի հետ

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի հետ, որի ընթացքում քննարկվել է Հայաստանում առկա իրավիճակը: Զրուցակիցները համաձայնել են, որ կոռուպցիայի դեմ պայքարը և դատական համակարգի բարեփոխումները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը, միջազգային չափանիշներին և որպես Եվրախորհրդի անդամ պետություն՝ Հայաստանի ստանձնած պարտավորություններին: Թյորբորն Յագլանդը հաստատել է կազմակերպության լիակատար աջակցությունը Հայաստանի բարեփոխումների օրակարգին:…