հեռուստասերիալ
«Գահերի խաղ»-ի չորրորդ սերայից հեռացվել է սուրճի բաժակը
«Գահերի խաղ»-ի եզրափակչի չորրորդ սերիայի կադրերից մեկում լատեի բաժակ էր հայտնել: HBO հեռուստաալիքը սերիայից հեռացրել է սուրճի բաժակը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Նշենք, որ HBO-ն հումորով է մեկնաբանել այս թերությունը՝ ասելով, որ իրականում սերիալի հերոսուհի Դեյներիս Թարգարիենը խոտաբույսերով թեյ է պատվիրել, ոչ թե լատե։
Համացանցում հայտնվել է «Գահերի խաղը» հեռուստասերիալի կատակերգական տարբերակի թրեյլերը
Պրոդյուսեր Արա Փայայան նկարահանել է «Գահերի խաղը» հեռուստասերիալի կատակերգական տարբերակը և անվանել այն «Գահերի խաղիկներ»։ Թրեյլերը հրապարակվել է համացանցում: Ըստ սյուժեի, 8 թագավորության լորդերը պատրաստվում են «Մաքագործման խնջույքին», որպեսզի վերջ տան պատերազմներին ու կռիվններին: Նրանք չեն կասկածում, որ դա միայն ճնշող թագավորի խորամանկ թակարդն է, որը մտադիր է ոչնչացնել բոլորին: Սակայն արքայի պլանները ձախողվում են,…
Գտեք ամենամեծ հեռուստացույցը հաջորդ սերիաները դիտելու համար. Էմիլյա Քլարկը «Գահերի խաղը»-ի մասին
«Գահերի խաղը» սերիալում Դեյներիս Թարգարիենի կերպարը մարմնավորող Էմիլյա Քլարքը պատմել է, թե ինչ կարելի է սպասել եզրափակիչ էպիզոդներից: Ջիմմի Քիմելի շոուի ժամանակ, դերասանուհին ասել է, որ ըստ իր կարծիքի եթերաշրջանի հինգերորդ սերիան ավելի կապշեցնի հանդիսապտեսին, քան երրորդ սերիան է արել: Դերասանուհին նաև հայտնել է, որ հեռուստասերիալի վերջաբանը կատարյալ խելահեղություն է լինելու «Հինգերորդ սերիան պարզապես «աաաախ…»…
Ամեն սերիայի հետ ամեն ինչ ավելի խավար է դառնում. Ֆաբիան Վագներ
HBO-ի «Գահերի խաղը» հայտնի հեռուստասերիալի երկրպագուները բողոքել են՝ նշելով, որ սերիալի վերջին 8-րդ եթերաշրջանի 3-րդ սերիան վատ է նկարահանված, և, դրա խավար գուների պատճառով, երկար սպասված պատերազմը հնարավոր չի եղել նորմալ նայել: «Գահերի խաղի» օպերատոր Ֆաբիան Վագները պատասխանել է նրանց բողոքներին. «Խնդիրն այն է, որ շատերը պարզապես չգիտեն՝ ինչպես ճիշտ լուսավորել իրենց հեռուստացույցները: Ափսոս, որ…
Տեղի են ունեցել «Մեծ պայթյունի տեսություն» սիթքոմի վերջին եթերաշրջանի նկարահանումները
Տեղի են ունեցել «Մեծ պայթյունի տեսություն» հեռուստասերիալի վերջին՝ 279-րդ էպիզոդի նկարահանումները: Նկարահանումները տեղի են ունեցել Հոլիվուդի Warner Bros. ստուդիայում: Դրանց ներկա էին հեռուստասերիալի բոլոր աստղերը, այդ թվում, Ջիմ Փարսոնսը, Քեյլի Քուոքոն, Ջոննի Գալեքին, Սայմոն Հելբերգը, Կունան Նայարը և այլ դերասաններ: Շատ հանդիսականներ նկարահանման հրապարակի հերթում տեղեր էին զբաղեցրել մի քանի ժամ առաջ: Սիթքոմի վերջին սերիան…
«Գահերի խաղը» հեռուստասերիալի Սանսա Սթարքը ամուսնացել է
«Գահերի խաղը» հայտնի հեռուստասերիալում Սանսա Սթարքին մարմնավորող դերասանուհի Սոֆի Թըրներն ամուսնացել է երաժիշտ Ջո Ջոնասի հետ: Նրանց հարսանիքը տեղի է ունեցել Լաս Վեգասում՝ Billboard երաժշտական մրցանակաբաշխությունից անմիջապես հետո: Հարսանեկան արարողությանը ներկա են եղել Ջոնաս եղբայրները՝ Քեվինն ու Նիքն իրենց կանանց հետ, Քելիդը, Dan+Shay-ը, Diplo-ն և ուրիշներ: https://twitter.com/MyeishaEssex/status/1123810778119905280?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1123810778119905280&ref_url=https%3A%2F%2Fwww.vnews.am%2Fculture%2Fgaheri-xaxi-sofi-turner-amusnacel-e-joe-jonasi-het%2F
Հրապարակվել է Գաղերի խաղին նվիրված For the Throne ալբոմը
Թողարկվել է «Գահերի խաղը» սերիալից ոգեշնչված For the Throne ալբոմը, որում տեղ են գտել A$AP Rocky-ի, The Weeknd-ի, The National-ի և այլ հայտնի երգիչների երգերը: Ալբոմը հասանելի է բոլոր երաժշտական պորտալներում: Այն ներառում է 14 երգ: Հիշեցնենք, որ սերիալի երկրորդ էպիզոդից հետո համացանցում հրապարակվեց Jenny of Oldstones վերնագրով երը Florence + The Machine-ի կատարմամբ: Երկրպագուները…
HBO-ն մի շարք քայլերի է դիմել «Գահերի խաղը» հեռուստասերիալի գաղտնիությունը պահելու համար
«Գահերի խաղը» հեռուստասերիալի պրոդյուսերական անձնակազմը եթերաշրջանի սյուժետային գաղտնիությունը պահելու համար ստիպված է եղել տարբեր քայլերի դիմել: Դերասանների սցենարները խիստ վերահսկվել են: Անգամ կեղծ տեսարաններ են նկարվել պապարացիներին շեղելու համար: «Գահերի խաղի» անձնակազմը և HBO հեռուստաալիքը լռության պահպանման մասին պայմանագիր են կնքել նաև ֆիլմում Սանսային մարմնավորող Սոֆյա Թուրների նշանածի՝ Ջո Ջոնասի հետ: Նշվում է, որ Սոֆյա…
Գահերի խաղը 8-րդ եթերաշրջանի կանխատեսումները կարող են փոխել ամեն ինչ
«Գահերի խաղը» հեռուստասերիալի 8-րդ եթերաշրջանի զարգացումների մասին տարբեր թեորիաներ կան, որոնց իրականացումը շատ կզարմացնի հեռուստադիտողին: Ջորջ Մարտինի գրքի հիման վրա HBO-ի նկարահանած այս հեռուստասերիալը բավականին անորոշ վիճակում է գտնվում այս պահին: Առաջին մի քանի եթերաշրջաններում ֆիլմի ստեղծողներ Դեյվիդ Բենիոֆը և Դ. Բ. Ուեյսսը հիմնականում հավատարիմ են մնացել գրքի սյուժեին, սակայն հետո շեղվել են Մարթինի սցենարից:…
«Գահերի խաղը». մանրամասներ վերջին եթերաշրջանից
Ֆրանսիական «Orange Cinema Series»-ը պատմել է «Գահերի խաղը»(GOT) հեռուստասերիալի վերջին եթերաշրջանի ժամանակացույցի մասին: Այս մասին հաղորդում է «Premiere» ամսագիրն իր «Twitter»-ի էջում: Սեզոնի առաջին սերիան կտևի շուրջ մեկ ժամ: Հաջորդ չորս սերիաների տևողությունը կլինի 80 րոպե: Հնարավոր է, որ վերջում դրվագների տևողությունը փոխվի, քանի որ շարքի ստեղծողները դեռ շարունակում են աշխատել վերջնական եթերաշրջանի վրա: «HBO»…
«Ես ուղղակի ապշած եմ, որ նման բաները եթեր են թողնում», – Էջմիածնի քաղաքապետը «Ֆուլ հաուս» սիթքոմի մասին
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը Ֆեյբուքյան գրառման միջոցով անդրադարձել է «Ֆուլ հաուս» սիթքոմին։ «Նոր «Արմենիա» հեռուստաընկերության եթերում պատահաբար հանդիպեցի «Ֆուլ հաուս» հեռուստասերիալի նոր եթերաշրջանին և, մեղմ ասած, տհաճություն ապրեցի: Իրեն առնական տղամարդու տեղ դրած Մուշեղը կնոջ գլխին պատմություն է սարքում, ուղիղ մեղադրում, մի կռիվ, մի պատերազմ ծավալում բոլորի դեմ այն պատճառով, որ աղջիկ երեխա է ունեցել,…











