հետաձգվել է
Քրիստինա Ագիլերայի երևանյան մենահամերգը հետաձգվել է
Քրիստինա Ագիլերայի՝ հոկտեմբերի 22-ին նախատեսված երեւանյան մենահամերգը հետաձգվել է։ Այս մասին ասվում է «ՀԱՅԱ» փառատոնի ինստագրամյան էջում։ ««ՀԱՅԱ» փառատոնը և երգչուհու անձնակազմը, կիսելով մեր երկրի քաղաքացիների հոգեվիճակը, որոշում կայացրեցին հետաձգել Քրիստինա Ագիլերայի մենահամերգը Երևանում։ Շուտով կհրապարակվի համերգի նոր ամսաթիվը։ Բոլոր գնված տոմսերն ուժի մեջ են»,-նշված է հաղորդագրության մեջ։
Քոչարյանի դատական նիստը հետաձգվել է․ նրա մոտ ախտորոշվել է կորոնավիրուս
Ռոբերտ Քոչարյանի դատական նիստը հետաձգվել է։ Այն տեղի կունենա սեպտեմբերի 20–ին: Նրա պաշտպաններից Հայկ Ալումյանը հայտնել է, որ Ռոբերտ Քոչարյանի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս․ «Պարոն Քոչարյանը հուլիսի 14–ին թեստ է հանձնել, և պարզվել է, որ նրա մոտ ախտորոշվել է կորոնավիրուս»,- ասել պաշտպանը և բժշկական տեղեկանք ներկայացրեց նախագահող Աննա Դանիբեկյանին։
Պիեռ Նարցիսի վերջին հրաժեշտի արարողությունը կրկին հետաձգվել է
Երգիչ Պիեռ Նարցիսի վերջին հրաժեշտի արարողությունը կրկին հետաձգվել է։ Արտիստի նախկին կինը հայտնել է, որ այս անգամ հունիսի 29-ից հունիսի 30-ը։ Նախկին կնոջ խոսքով՝ դա տեղի է ունեցել հանգուցյալի մոր և քրոջ նախաձեռնությամբ։ «Նրանց հետ դիվանագիտական զրույցներ ենք ունեցել, ընտանեկան զրույցներ, ամեն ինչ արել ենք բարձր, դեսպանատան մակարդակով։ Վերջնաժամկետը հինգշաբթի է, հինգշաբթի թույլ կտան հրաժեշտ…
Սելին Դիոնն առողջական խնդիրներ ունի․ հետաձգվել է Եվրոպայում ծրագրած համերգները
Կանադացի երգչուհի Սելին Դիոնը Courage World Tour համաշխարհային շրջագայության շրջանակում հետաձգել է Եվրոպայում ծրագրած համերգները շարունակվող ուժեղ մկանային սպազմերի պատճառով: Այս մասին երգչուհին հայտնել է Instagram-ում հրապարակած տեսանյութում: «Շատ ցավում եմ և տխուր եմ, որ կրկին ստիպված եմ տեղափոխել համերգները: Առաջին անգամ դա, իհարկե, տեղի ունեցավ համավարակի պատճառով: Իսկ այս անգամ իմ առողջությունն է ստիպում…
Բրյուսել-Երևան չվերթը հետաձգվել է. պատճառը կայծակն է եղել
Բրյուսել-Երևան ուղղությամբ չվերթ իրականացնող ինքնաթիռը թռիչքից հետո ստիպված վերադարձել է Բրյուսելի օդանավակայան՝ կայծակի հարվածի պատճառով: Այս մասին հայտնել է Aviation24.be կայքը։ Օդանավում 180 ուղևոր է եղել: Կայծակի հարվածը Լյուքսեմբուրգի օդային տարածքում է եղել: Օդաչուներն անմիջապես որոշել են վերադառնալ Բրյուսելի օդանավակայան։ ԳՈՎԱԶԴ00:15Իմանալ ավելին Թռիչքը հետաձգվել է 24 ժամով, իսկ ուղևորները տեղավորվել են մոտակա հյուրանոցներում։





