հետիոտն

  • Երևանի քաղաքապետանարը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Մայրաքաղաքում անվտանգ երթևեկության ապահովումը քաղաքային իշխանության առաջնահերթություններից է: Խնդրին համալիր լուծում տալու նպատակով քաղաքապետ Հայկ Մարությանը մի շարք ուղղություններ նախանշեց, որոնք փուլ առ փուլ սկսեցին իրագործվել: Հետիոտնի ու վարորդների անվտանգ երթևեկն ապահովելու համար Երևանի քաղաքապետարանի ծրագրով այս տարի գիշերային լուսավորությամբ կահավորվեց շուրջ 100 հետիոտնային անցում: Նախագիծն իրականացվել…

    Շարունակվում են իրագործվել մարդկանց կյանքեր փրկող տարբեր ծրագրեր (ՏԵՍԱՆՅՈւԹ)
  • Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հովսեփ Կուբատյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշվում է, որ մինչև այս տարվա վերջ քաղաքապետարանը 100 հետիոտնային անցում կլուսավորի։ Խոսքը հիմնականում չկարգավորվող անցումների մասին է։ «Անցումների լուսատուները կվառվեն ավելի երկար և երեք անգամ ավելի ուժեղ։ Հիշեցնեմ, որ արդեն տեղադրվել է շուրջ 30 լուսաֆոր՝ հետիոտնային կանչի…

    Մինչև տարեվերջ Երևանում 100 հետիոտնային անցում լուսավորվելու է
  • Մայրաքաղաքում անվտանգ երթևեկության ապահովումը քաղաքային իշխանության առաջնահերթություններից է: Խնդրին համակարգային լուծում տալու նպատակով 2019թ. Երևանի քաղաքապետարանը մի շարք ծրագրեր իրականացրեց: Դրանցից մեկը հետիոտնային կանչի ռեժիմով աշխատող լուսացույցներով անցումները կահավորելն էր: «Հաշվի առնելով վերջին շրջանում տրանսպորտային պատահարները, ընդհանրապես մեքենաքանակի աճը, քաղաքապետը հանձնարարեց անցած տարի գույքագրել, ուսումնասիրել հնարավոր ամենաթեժ կետերը խնդրահարույց, որտեղ մահվան ելքերով վրաերթեր են տեղի…

    Երևանը կկահավորվի հետիոտնային կանչի ռեժիմով աշխատող 37 լուսացույցով
  • Սեպտեմբերի 3-ին համացանցում տեսագրություն էր հրապարակվել, ուր երևում է, թե ինչպես է սպիտակ «BMW» մակնիշի մեքենայի վարորդը մայրաքաղաքի Դավիթ Բեկի փողոցում վարում հանդիպակաց երթևեկելի գոտով ու վրաերթի ենթարկում մի կնոջ՝ հեռանալով դեպքի վայրից։ Նախքան տեսագրության հրապարակումը կատարվածի վերաբերյալ ոստիկանությունում ահազանգ էր հնչել և ճանապարհային ոստիկանության Երևանը սպասարկող 1-ին սպայական գումարտակի հետախուզության խմբի ծառայողները դեպքից 20…

    Հանդիպակաց դուրս եկած և հետիոտնին վրաերթի ենթարկած BMW-ն հայտնաբերվել է (ՏԵՍԱՆՅՈւԹ)
  • Ճանապարհային երթևեկության մասնակիցների կյանքի և առողջության անվտանգության մակարդակը, ինչպես նաև երթևեկության մշակույթը բարձրացնելու նպատակով Ճանապարհային ոստիկանությունն իրականացնում է ամենօրյա աշխատանք՝ կատարելով նորամուծություններ։ Վերջին նորամուծություններից է Սայաթ-Նովայի պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկի լուսացույցերի սյուներին տեղադրված հավելյալ լույսերը, որոնց գույները լուսացույցի համապատասխան ազդանշանին զուգահեռ փոխվում են, ինչի շնորհիվ վարորդները կարող են նախքան խաչմերուկին մոտենալը ճիշտ կողմնորոշվել։ Նորամուծություն…

    Ճանապարհային ոստիկանությունը նորամուծություններ է կիրառել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
  • Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 31-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 14։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 25-ամյա Գագիկ Փ-ն իր վարած Honda մակնիշի 35 ՕX 869 համարանիշի ավտոմեքենայով Ռոստովյան փողոցի թիվ 15/3 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 35-ամյա Ալեքսանդր Պ-ին։…

    Երևանում զինծառայողը վրաերթի է ենթարկել հետիոտնին
  • Ford ընկերությունը ներկայացրել է նորույթ ավտոմեքենաների և ենթակառուցվածքի ու երթևեկության այլ մասնակիցների հետ «շփման» ոլորտում։ Ընկերության մասնագետները ստեղծել են սարք, որը կարող է միավորել տարբեր աղբյուրների ազդանշանները և «մեկնաբանել» հետիոտների և հեծանվորդների մտադրությունները: Այս մասին տեղեկացնում է Motor-ը։ Սարքը հաղորդակցային բլոկ է՝ C-V2X կապի ստանդարտ։ Այն թույլ կտա տեխնոլոգիայի հետ համատեղելի ավտոմեքենաներին տեղեկատվություն ստանալ տարբեր…

    Ford-ը «սովորեցրել է» մեքենաներին «շփվել» անցորդների գաջեթների հետ
  • Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հետիոտնային տեղաշարժի անվտանգության բարելավման նպատակով Երևան քաղաքի Ա.Միկոյան փողոցի (Եղվարդի խճուղի) Դավիթաշեն 4-րդ թաղամասի 27-րդ շենքի դիմացի ճանապարհահատվածում 2019թ. մայիսի 5-ին կկազմակերպվի արհեստական անհարթության հետ համատեղմամբ՝ անհրաժեշտ ճանապարհային նշաններով ու գծանշումներով կահավորված հետիոտնային անցում: Նշված հատվածում տրանսպորտային միջոցների երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը կսահմանվի 40կմ/ժ:

    Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել
  • Չինաստանի Վենչժո քաղաքի ճանապարհատրանսպորտային ոստիկանությունը սկսել է տուգանել այն հետիոտներին, ովքեր փողոցը հատում են հեռախոսների էկրանին նայելով: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Որոշումն արդեն ուժի մեջ է մտել հունվարի 1-ից: Անցորդներին այսուհետ կտուգանեն 10 յուանով (շուրջ 1,5 ԱՄՆ դոլար), եթե հեռախոսի էկրանին նայելով փողոց անցնելու պարագայում նրանք խանգարեն ավտոմեքենաներին կամ մյուս հետիոտներին: Հունվարի 14-ից…

    Տուգանք՝ էկրանին նայելով փողոցը հատող հետիոտնին
  • Shamshyan.com կայքը գրում է, որ այսօր՝ դեկտեմբերի 14-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։40-ի սահմաններում Kia Sorento 7 մակնիշի ՊՆ 0032 Մ համարանիշի ավտոմեքենայի վարորդը Խանջյան փողոցում՝ Վերնիսաժի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրլի հատվածով անցնող 60-65 տարեկան կնոջ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել…

    Կրկնակի վրաերթ՝ Երևանում. Հետիոտնը տեղում մահացել է
  • Դեկտեմբերի 11-ին, առավոտյան 08։20-ի սահմաններում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը Եղվարդ քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Մարատ Մկրտչյանը, Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի «Անի» կաթնամթերքի գործարանի դիմաց իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 43-ամյա Տաթևիկ Մանուկյանին։ Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնել վրաերթի ենթարկվածին, տեղափոխել հիվանդանոց, սակայն կինը տեղում…

    Վրաերթ Կոտայքում. 43-ամյա կինը մահացել է