fbpx
ՏՏ

22:30 6/6/2019

Ford-ը «սովորեցրել է» մեքենաներին «շփվել» անցորդների գաջեթների հետ

Ford ընկերությունը ներկայացրել է նորույթ ավտոմեքենաների և ենթակառուցվածքի ու երթևեկության այլ մասնակիցների հետ «շփման» ոլորտում։ Ընկերության մասնագետները ստեղծել են սարք, որը կարող է միավորել տարբեր աղբյուրների ազդանշանները և «մեկնաբանել» հետիոտների և հեծանվորդների մտադրությունները: Այս մասին տեղեկացնում է Motor-ը։

Սարքը հաղորդակցային բլոկ է՝ C-V2X կապի ստանդարտ։ Այն թույլ կտա տեխնոլոգիայի հետ համատեղելի ավտոմեքենաներին տեղեկատվություն ստանալ տարբեր աղբյուրներից՝ սմարթֆոններից, կրիչ սարքերից, հեծանիվների փոխանցիչներից, ինչպես նաև լուսացույցերից։ Օրինակ, սմարթֆոնը Bluetooth-ի միջոցով կարող է ծանուցում ուղարկել մոտեցող մեքենային հետիոտնի կամ հեծանվորդի՝ ճանապարհը հատելու մտադրության մասին։

Երկրորդ նորությունը հաղորդակցության համակարգն է անօդաչու սարքերի համար, որոնք աշխատում են բլոկչեյն տեխնոլոգիայի հիման վրա։ Դժվար խաչմերուկներում, երբ դրանք հատում են թե՛ ինքնավար, թե՛ սովորական մեքենաները, նորույթը կորոշի, թե ով է առաջինն անցնելու։ Ամեն ինչ տեղի է ունենում ավտոմատ կերպով, վայրկյանների ընթացքում։

Վերեվ