Հիմնախնդիրներ
Արտակ Բեգլարյանը շրջայց է կատարել Մարտակերտի շրջանում և գիշերել Վաղուհաս գյուղում
Հուլիսի 29-ին Արցախի կառավարությունից տեղեկանում ենք, որ ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը հուլիսի 28-ին աշխատանքային շրջայց է կատարել Մարտակերտի վերին ենթաշրջանի մի շարք համայնքներում: Այս մասին հայտնում է Արցախի կառավարությունը։ Կոճողոտ, Վերին Հոռաթաղ, Հարությունագոմեր և Վաղուհաս համայնքներում պետական նախարարը հանդիպել է համայնքի բնակիչների հետ, քննարկել համայնքների և, առհասարակ, Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարներն ու կառավարության ծրագրերը,…
Աշակերտական ֆորում՝ կրթության հիմնախնդիրների և զարգացման հեռանկարների շուրջ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ «Հայաստանի Հանրապետության կրթության 2021-2025 թվականների զարգացման ռազմավարության» մշակման աշխատանքների շրջանակում ՀՀ Սյունիքի, Տավուշի և Լոռու մարզերի քաղաքային և գյուղական համայնքների ավագ և միջնակարգ դպրոցների 100-ից ավելի աշակերտների հետ կազմակերպվել են քննարկումներ՝ «Հայաստանի Հանրապետությունում կրթության հեռանկարներն ու հիմնախնդիրները» խորագրով: Նշվում է, որ կառուցողական և բովանդակալից քննարկումների արդյունքում…
Սևանա լճի հիմնախնդիրների լուծման համար ՇՄ-ն կազմակերպել է քննարկում
Սևանա լճի հիմնախնդիրների լուծման համար Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել է քննարկում։ Այս քննարկումը վարել է շրջակա միջավայրի նախարարը և նրա տեղակալ Իրինա Ղափլանյանը։ Նախարարի տեղակալն անդրադարձել է Սևանա լճի առաջնային լուծում պահանջող խնդիրներին և առաջարկել տարբերակներ, այդ խնդիրները լուծելու համար։ Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Եվրամիության պատվիրակության, Հայաստանում Շվեդիայի Թագավորության դեսպանության խորհրդական-դեսպանորդ, գործերի ժամանակավոր հավատարմատար…
Համաժողով՝ նվիրված հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությանն ու դրա հիմնախնդիրներին
Գերմանիայի կառավարման և տեխնոլոգիայի միջազգային ակադեմիայի (INTAMT) և «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել համաժողով՝ նվիրված հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությանն առնչվող հարցերին ու հիմնախնդիրներին։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը կարևորել է կառավարության քաղաքականությունը՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ծրագրերին՝ շեշտադրելով նրանց սոցիալական, առողջապահական և կրթական ձեռքբերումների…





