ՀՀ Ազգային ժողով
Բակո Սահակյանը հանդիպել է «Իմ քայլը» կուսակցության անդամների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված «Իմ քայլը» կուսակցության անդամներին, որոնց թվում էին ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը և «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Քննարկվել են Արցախի և Հայաստանի խորհրդարանական կապերի զարգացմանը, հայկական երկու պետությունների ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանը կարևորել…
ՊԵԿ մեկնաբանությունը պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի հայտարարության վերաբերյալ
Աժ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի հայտարարության վերաբերյալ Օրերս Ազգային ժողովում հայտարարութամբ է հանդես եկել պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը, որի առնչությամբ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում ևս մեկ անգամ տեղեկացնել, որ ՊԵԿ–ում թափուր պաշտոնների համալրման մրցույթներն անցկացվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, և մրցույթներում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկին համապատասխան պաշտոնի նշանակելու իրավասությամբ օժտված է բացառապես ՊԵԿ…
Գյուղատնտեսությունում անցյալ տարի 7.6 տոկոս անկում է գրանցվել. քննարկում Աժ-ում
Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ զեկույցի քննարկման ընթացքում, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը հարց ուղղեց գործադիրի ղեկավարին նշելով, որ կառավարության անցյալ տարվա ծրագրով տնտեսական զարգացման առաջնահերթ ուղղություններ էին նշվել գյուղատնտեսությունը ու բարձր տեխնոլոգիաների ոլորտը։ Նա նշեց, որ գյուղատնտեսությունում անցյալ տարի 7.6 տոկոս անկում է գրանցվել: «Նախորդ տարի վարչապետի հինգ…
Այն ի՞նչն է, ինչը, որի գոյությունը չես էլ տեսնում, քանի դեռ այն չի հեռացել, դա ժողովրդավարությունն է. Նիկոլ Փաշինյան
ՀՀ Ազգային ժողովի այսօրվա նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կառավարության գործունեության առանցքային նպատակն է արձանագրել 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արժեքների ամրագրումը որպես հանրային և ազգային հարաբերությունների հիմք, և հեղափոխության գաղափարների իրագործումը որպես քաղաքական մշտական իրողություն: «Քննարկվող կառավարության ծրագրի առանցքային դրույթը եղել է սա: Ուզում եմ…
Էդմոն Մարուքյանի գրառումը Գագիկ Խաչատրյանի հետ կապված
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեռևս 2018 թվականի հունիսին էի արտահայտվել, որ ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանն ԱԱԾ-ին բան ունի պատմելու… Օրեր առաջ տեղեկություն հրապարակվեց մամուլում, որ իմ հայտարարությունից հետո մոտ 8 ամիս անց Գագիկ Խաչատրյանը հրավիրվել է ԱԱԾ։ Կարծում եմ՝ նա, ՀՀ քաղաքացիների ընկալման…
ԱԺ նախագահը հայտնել է սահմանադրական փոփոխությունների օրակարգի առկայության մասին
ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտնում է, որ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ օրակարգ ունեն: Դրանում, սակայն, մասշտաբային փոփոխություններ` խորհրդարանական կառավարման համակարգից անցում կիսանախագահականին չի լինի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Միրզոյանն այս մասին հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում: «Սահմանադրական փոփոխություններ հնարավոր են` թեև կարծում եմ, որ ոչ այդպիսի մասշտաբային փոփոխություններ, որ երկիրը խորհրդարանականից դարձնենք կիսանախագահական: Մեր օրակարգում սահմանադրական…
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շուտով սահմանադրական բարեփոխումների փաթեթ կշրջանառի
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ կդնի սահմանադրական բարեփոխումների փաթեթը: Այս մասին փետրվարի 18-ին ՀՀ Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում ասել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Շուտով շրջանառության մեջ կդնենք սահմանադրական բարեփոխումների մի փաթեթ, որը հնարավոր կլինի անել խորհրդարանական մակարդակով: Փաթեթը ստեղծվել է դեռևս «Ելք» խմբակցության ժամանակ՝ իմ կողմից: Այն խորհրդարանում խմբակցությունների դերի բարձրացման մասին…










