ՀՀ ԱՆ

  • Արդարադատության նախարարը ընդունել է ՄԱԿ-ի ներկայացուցչին

    Արդարադատության նախարարը ընդունել է ՄԱԿ-ի ներկայացուցչին

    ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնել է, որ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն նոյեմբերի 12-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին։ «Նախարարը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար և ընդգծել, որ ՄԱԶԾ-ն Հայաստանի հուսալի գործընկերներից է՝ հատկապես մարդու իրավունքների պաշտպանության և ոստիկանության ոլորտում իրականացվող բարեփոխումների համատեքստում։ «Հայաստանում արբիտրաժի զարգացման…

  • Անցկացվել է հայ-չեխական ֆորում

    Անցկացվել է հայ-չեխական ֆորում

    ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել հայ-չեխական առողջապահական, բժշկական և դեղագիտական ոլորտներին նվիրված ֆորում: «Միջոցառման մասնակիցներին ողջունել է առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը` մաղթելով արդյունավետ գործակցություն: Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել համավարակի ընթացքում Չեխիայի Հանրապետության կողմից Հայաստանին տրամադրված մարդասիրական օգնության համար: Առողջապահության նախարարությունում քննարկվել են արտակարգ իրավիճակներում արձագանքման…

  • Չինական պատվաստանյութի նոր խմբաքանակը մոտ օրերս կլինի Հայաստանում

    Չինական պատվաստանյութի նոր խմբաքանակը մոտ օրերս կլինի Հայաստանում

    Չինական արտադրության պատվաստանյութի նոր խմբաքանակը մոտ օրերս կլինի Հայաստանում: Այս մասին ասել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը: Թե կոնկրետ ի՞նչ ժամկետներում, չինական ո՞ր պատվաստանյութը, ի՞նչ քանակի դեղաչափով Հայաստանը կստանա, Ռոմելլա Աբովյանը չի շտապում մանրամասնել: Նա տեղեկացրեց, որ ժամկետների մասով հստակ բան…

  • Բուժաշխատողների շրջանում շարունակվում է պատվաստումային գործընթացը. ԱՆ

    Բուժաշխատողների շրջանում շարունակվում է պատվաստումային գործընթացը. ԱՆ

    ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ՀՀ ԱՆ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի» աշխատակիցների շրջանում շարունակվում է պատվաստումային գործընթացը։ Աշխատակիցները ստանում են COVID-19-ի դեմ պատվաստանյութերի արդեն երկրորդ ներարկումը։ Առողջապահության նախարարությունը ֆինանսական հաշվետվություն է ներկայացրել՝ քովիդի դեմ պայքարի մասով Առողջապահության նախարարությունում քննարկվել են արտակարգ իրավիճակներում արձագանքման քայլերը «Սիրելի՛ հայրենակիցներ, կոչ ենք անում անպայմանորեն պատվաստվել COVID-19-ի դեմ. համավարակի…

  • Ուժը կորցրած է ճանաչվել 5-ՆՕԿ (նիտրօքսոլին) դեղի գրանցումը Հայաստանում

    Ուժը կորցրած է ճանաչվել 5-ՆՕԿ (նիտրօքսոլին) դեղի գրանցումը Հայաստանում

    Առողջապահության նախարարի հրամանով ուժը կորցրած է ճանաչվել «5-ՆՕԿ (նիտրօքսոլին), դեղահատեր թաղանթապատ, 50մգ (50) պլաստիկե տարայում» դեղի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում, տեղեկացնում են առողջապահության նախարարությունից: «Դեղի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար հիմք է հանդիսացել արտադրող դեղագործական ընկերության կողմից ներկայացված գրությունն առ այն, որ սերիաների ընթացիկ կայունության փորձաքննության արդյունքում ի հայտ է բերվել որակի անհամապատասխանություն, մասնավորապես` թույլատրելի սահմաններից…

  • ԱԱՏՄ-ն իրազեկում է դեղի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու մասին

    ԱԱՏՄ-ն իրազեկում է դեղի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու մասին

    ՀՀ-ում ուժը կորցրած է ճանաչվել` Սլովենիայի «Լեկ Ֆարմասյուտիկալս դ.դ., Վերովսկովա փ. 57, 1526 Լյուբլյանա-որակի հսկող (մանրէաբանական), բաց թողնման հսկող, Լեկ Ֆարմասյուտիկալս դ.դ., Կոլոդվորսկա փ. 27, Մենգես, 1234, Սլովենիա-բալք արտադրող, փաթեթավորող, որակի հսկող (ֆիզիկաքիմիական)՝ Լեկ Ֆարմասյութիքալս դ.դ., Վերովսկովա փ. 57, 1526 Լյուբլյանա, (Սլովենիա)-ի համար» դեղագործական ընկերության արտադրության « 5-ՆՕԿ (նիտրօքսոլին), դեղահատեր թաղանթապատ, 50 մգ; (50) պլաստիկե…

  • ԱՆ-ն հորդորում է ակտիվ ներգրավվել պատվաստումային գործընթացում

    ԱՆ-ն հորդորում է ակտիվ ներգրավվել պատվաստումային գործընթացում

    Կորոնավիրուսային (Covid-19) հիվանդության տարածումը կանխարգելելու նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է ակտիվ ներգրավվել պատվաստումային գործընթացում՝ դրանով իսկ կանխելով հիվանդացության տարածումը և դրա հետևանքով առաջացող մահվան դեպքերը: Պատվաստվե՛ք՝ պաշտպանելով Ձեզ և Ձեր մտերիմներին: Այդ մասին հայտարարություն է տարածել առողջապահության նախարարությունը։ COVID-19-ի դեմ պատվաստումներն իրականացվում են ինչպես պոլիկլինիկաներում, այնպես էլ պատվաստումային շարժական կայաններում: Կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության դեմ շարժական…

  • Առողջապահության նախարարության աշխատակիցների մի խումբ ևս այսօր պատվաստվել է

    Առողջապահության նախարարության աշխատակիցների մի խումբ ևս այսօր պատվաստվել է

    Կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության դեմ պատվաստումային գործընթացը շարունակվում է: Առողջապահության նախարարության աշխատակիցների մի խումբ ևս այսօր պատվաստվել է մայրաքաղաքում տեղակայված շարժական պատվաստումային կետերից մեկում, տեղեկացնում են նախարարությունից։

  • Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների գործընթացն ԱՄՆ-ում. ԱՆ տեսանյութը

    Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների գործընթացն ԱՄՆ-ում. ԱՆ տեսանյութը

    ՀՀ առողջապահության նախարարությունը տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ. «Առանց մեկնաբանության ներկայացնում ենք կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների գործընթացը Ամերիկայի Միացյալ Նահանգներում»: https://www.facebook.com/ministryofhealthcare/videos/854123688507630

  • Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի դեսպանին

    Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի դեսպանին

    Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին և գլխավոր խորհրդական Վյաչեսլավ Լիսուխային: Ողջունելով հյուրերին` Անահիտ Ավանեսյանը կարևորել է Հայաստանի և Բելառուսի միջև առողջապահության բնագավառում բնականոն համագործակցությունը, հատկապես` Հայաստանում օրգանների փոխպատվաստման ծառայության զարգացման ուղղությամբ։ «Մեր երկու երկրների միջև սերտ համագործակցությունը շարունակվում է: 2019 թվականին Մինսկում հանդիպել եմ Բելառուսի…

  • Վերնիսաժի հարակից տարածքում շարժական պատվաստումային խումբ է ձևավորվել

    Վերնիսաժի հարակից տարածքում շարժական պատվաստումային խումբ է ձևավորվել

    Երևանում կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության դեմ շարժական պատվաստումային էլի մեկ խումբ ձևավորվեց: Այն տեղակայվել է «Վերնիսաժի» հարակից տարածքում: Այս խումբը ևս համալրված է թե՛ «AstraZeneca» և թե՛ «Sputnik-V» պատվաստանյութերով: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Հիշեցնենք, որ «AstraZeneca»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Իսկ «Sputnik-V»-ով պատվաստումները…

  • Սիսիանում արձանագրվել է աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններով 296 դեպք․ ԱՆ

    Սիսիանում արձանագրվել է աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններով 296 դեպք․ ԱՆ

    2021 թվականի մայիսի 9-ից 11-ն ընկած ժամանակահատվածում աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշաններով Սիսիանի բժշկական կենտրոն է դիմել 13 բնակիչ, որոնցից 5-ը հոսպիտալացվել է: Համաճարակաբանական հետազոտությունների շրջանակում ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները մայիսի 11-ին իրականացրել են բակային համայցեր, ինչի արդյունքում հայտնաբերվել է աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններոով ևս 199 բնակիչ: Բնակիչների մեծամասնությունն ունեցել…

  • Երևանի մանկապարտեզներից մեկում երեխաների մոտ աղիքային վարակ է հայտնաբերվել

    Երևանի մանկապարտեզներից մեկում երեխաների մոտ աղիքային վարակ է հայտնաբերվել

    Մայիսի 3-ին «Արաբկիր» բժշկական համալիր – երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտից ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին տեղեկացրել են «Աղիքային վարակ և սուր գաստրոէնտերիտ» նախնական ախտորոշմամբ 3 երեխայի հոսպիտալացման վերաբերյալ՝ 1-ը՝ 6 տարեկան, 2-ը՝ 5 տարեկան): Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Երեխաների գանգատները սկսվել են մայիսի 1-ին՝ արյունային լուծ, 38-39 °C…

  • ԱՆ նախարարը Արմենիա ԲԿ-ում տեսակցել է պատերազմում վիրավորում ստացած զինվորին

    ԱՆ նախարարը Արմենիա ԲԿ-ում տեսակցել է պատերազմում վիրավորում ստացած զինվորին

    Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, փոխնախարար Արտյոմ Սմբատյանի հետ աշխատանքային այցով եղել է «Արմենիա» բժշկական կենտրոնում, ծանոթացել բազմապրոֆիլային բուժծառայություն մատուցող հաստատության պայմաններին, հնարավորություններին, վերջին շրջանում իրականացրած փոփոխություններին: Այցի ընթացքում նախարարին են ներկայացրել բուժկենտրոնի զարգացման ծրագրերը. նոր սարքավորումների ձեռքբերում, բաժանմունքների հիմնանորոգում: Նպատակ կա բուժկենտրոնի` պաշտոնապես 24 մահճակալ սպասարկող վերակենդանացման բաժանմունքի ծավալը հասցնել 50-ի, ընդլայնել ամբուլատոր ծառայությունը: Ոլորտի…