ՀՀ ԱՆ

  • Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումը պարտադիր չի լինի (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումը պարտադիր չի լինի (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումը պարտադիր չի լինելու։ Այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Հիշեցնենք, որ այսօր նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ ճեպազրույցում խոսել էր կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի մասին։ Նա ասել էր, որ բանակցություններն արդեն ավարտվել են ու առաջիկայում կոնկրետ հայտնի կլինի, թե երբ կստանանք պատվաստանյութերը։ Այնուհետև Ավանեսյանն ավելացրեց, որ իրենք…

  • Առողջապահության նախարարն այցելել է Ուռուցքաբանության և Արյունաբանական կենտրոններ

    Առողջապահության նախարարն այցելել է Ուռուցքաբանության և Արյունաբանական կենտրոններ

    Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, նախարարի տեղակալներ Արտյոմ Սմբատյանը և Գևորգ Սիմոնյանը, առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Վարդուհի Գրիգորյանն այցելել են ՀՀ ԱՆ Վ.Ա.Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոն: Կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանի ուղեկցությամբ ոլորտի պատասխանատուները շրջել են վերանորոգված բաժանմունքներով, եղել քիմիաթերապիայի բացօթյա սրահում, ծանոթացել վիրահատարանի ու վերակենդանացման բաժանմունքի հագեցվածությանը, այցելել Կանանց առողջության նորաբաց կլինիկա ու…

  • Բոտուլիզմի դեպք Արմավիրի մարզի Արմավիր համայնքում․տուժել է 3 մարդ

    Բոտուլիզմի դեպք Արմավիրի մարզի Արմավիր համայնքում․տուժել է 3 մարդ

    Արմավիրի մարզի Արմավիր համայնքում հունվարի 11-ին արձանագրվել է բոտուլիզմի դեպք՝ 3 տուժածով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ «Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառը տնային պայմաններում պատրաստված պահածոյացված լոլիկի մարինադն է: Այս պահին հիվանդները գտնվում են Երևանի բժշկական կենտրոններում և ստանում բուժում: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Հիշեցնում ենք, որ բոտուլիզմով…

  • ԱՆ դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է 2425 զոհված զինծառայողի մարմին․ Թորոսյան

    ԱՆ դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է 2425 զոհված զինծառայողի մարմին․ Թորոսյան

    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ ՀՀ Առողջապահության նախարարության դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով 2425 զոհված զինծառայողի մարմին: «Մեր դատաբժշկական ծառայությունը, երեկ երեկոյան տվյալներով, փորձաքննել է 2425 զոհված զինծառայողի մարմին»,- ասաց Թորոսյանը: Նախարարը նշեց, որ այդ դիերից չճանաչված է մոտ 250-ը: Արցախի Հանրապետության…

  • Արցախցիները Հայաստանում կստանան որակյալ բժշկական օգնություն. Արսեն Թորոսյան

    Արցախցիները Հայաստանում կստանան որակյալ բժշկական օգնություն. Արսեն Թորոսյան

    Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանին: Քննարկվել են Արցախից Հայաստան տեղափոխված քաղաքացիների պետական պատվերի շրջանակներում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման վերաբերյալ մի շարք հարցեր: Նախարար Արսեն Թորոսյանը վստահեցրել է, որ արցախցիները Հայաստանում կստանան որակյալ և պատշաճ բժշկական օգնություն և սպասարկում: Առաջիկայում կսահմանվեն մեխանիզմներ, որով կամրագրվի…

  • ԱԱԾ տնօրենը սրտի իշեմիկ նոպայով տեղափոխվել է հիվանդանոց

    ԱԱԾ տնօրենը սրտի իշեմիկ նոպայով տեղափոխվել է հիվանդանոց

    Ազգային անվտանգության ծառայության նորանշանակ տնօրեն Արմեն Աբազյանը սրտի իշեմիկ նոպայով տեղափոխվել է հիվանդանոց: Այս տեղեկությունը «Արմենպրես»-ին հաստատել են Առողջապահության նախարարությունից: Արմեն Աբազյանն ԱԱԾ տնօրենի պաշտոնում նշանակվել է նոյեմբերի 8-ին:  

  • Յուրաքանչյուրի կյանքը թանկ է մեզ համար․ ՀՀ ԱՆ

    Յուրաքանչյուրի կյանքը թանկ է մեզ համար․ ՀՀ ԱՆ

    Յուրաքանչյուրի կյանքը թանկ է մեզ համար «Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա համարում կրկին հիշել է առողջապահական համակարգը, այս անգամ մտահոգությունների փոխարեն` անցնելով լուրջ մեղադրանքների։ Հիմա էլ պարզվում է, թե «նախարարությունը ծանոթով է պացիենտներին հոսպիտալացնում»։ Մեջբերենք մի հատված. «Հնարավոր է՝ գործի նախարարությունում, այսպես ասած, ծանոթ գտնելու տարբերակը: Ահա թե ինչպես են Հայաստանի առողջապահության նախարարությունում պատրաստվել կորոնավիրուսի երկրորդ ալիքին»։…

  • Խնդրում և կոչ եմ անում պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները․ Արսեն Թորոսյան

    Խնդրում և կոչ եմ անում պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները․ Արսեն Թորոսյան

    Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կոչ է տարածել, որում ասվում է. «Հարգելի՛ հայրենակիցներ, Կորոնավիրուսային հիվանդության թվերն օրեցօր աճում են զգալի տեմպերով: Այսօր հաստատվել է հիվանդության 2213 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, այս պահին ծանր և ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում մոտ 800 քաղաքացի: Առավոտյան` ժամը 9-ի դրությամբ, 388 քաղաքացի ունի հոսպիտալացման կարիք: Մահճակալներն այս պահին դժվարությամբ են…

  • Վերջին 14 օրերի ընթացքում Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացության 113 տոկոս աճ է գրանցվել

    Վերջին 14 օրերի ընթացքում Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացության 113 տոկոս աճ է գրանցվել

    Քիչ առաջ ասուլիսի ընթացքում ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը հայտնեց, որ վերջին 14 օրերի ընթացքում Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացության 113 տոկոս աճ է գրանցվել: Մասնագետի խոսքով, հիվանդացության այս նկատելի աճի հիմնական պատճառը բնակչության կողմից հակահամաճարակային կանոնների չպահպանելն է. ռազմական դրության պայմաններում բոլորի ուշադրությունը ուղղված է դեպի…

  • Կորոնավիրուսով վարակման 649 նոր դեպք մեկ օրում. մահացել է 6 մարդ

    Կորոնավիրուսով վարակման 649 նոր դեպք մեկ օրում. մահացել է 6 մարդ

    Հայաստանում հոկտեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 649 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 55736 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 322528, վերջին մեկ օրում` 2737 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 8646 պացիենտ, վերջին մեկ…

  • Արցախի խաղաղ բնակչության շրջանում վիրավորված քաղաքացիների բուժօգնության կազմակերպումը

    Արցախի խաղաղ բնակչության շրջանում վիրավորված քաղաքացիների բուժօգնության կազմակերպումը

    Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում Արցախի խաղաղ բնակչության շրջանում վիրավորված քաղաքացիների բուժօգնության կազմակերպումը: ՀՀ առողջապահության նախարարությունը տեսանյութ է հրապարակել։

  • Կարգավորվել է արտակարգ կամ ռազմական իրավիճակներում տուժած անձանց բժշկական օգնության կազմակերպումը

    Կարգավորվել է արտակարգ կամ ռազմական իրավիճակներում տուժած անձանց բժշկական օգնության կազմակերպումը

    Առողջապահության նախարարության առաջարկով` կառավարության որոշմամբ նոր կարգ է սահմանվել, ըստ որի` Հայաստանում կամ Արցախում հայտարարված արտակարգ իրավիճակներում կամ ռազմական կամ ահաբեկչական գործողությունների արդյունքում տուժած անձանց հիվանդանոցային և ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում է պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով: Նշենք, որ վերջիններս օգտվում են անվճար հիվանդանոցային բուժօգնությունից, այդ թվում՝ նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական…

  • Արսեն Թորոսյանը կրկին մեկնել է Սյունիք և Արցախ

    Արսեն Թորոսյանը կրկին մեկնել է Սյունիք և Արցախ

    Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում տուժած վիրավորների բուժօգնությանն առնչվող կազմակերպչական հարցերը համակարգելու, աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կրկին մեկնել է Սյունիք և Արցախ: Տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Նախարարն այցելել է Գորիսի բժշկական կենտրոն, որտեղից շտապօգնության մեքենաների և սանիտարական ավիացիայի միջոցով, կամավոր, արհեստավարժ բժշկական բրիգադների կողմից աննախադեպ արագությամբ իրականացվում են վիրավորների առաջին…

  • Հայաստանի տարբեր բժշկական կազմակերպություններ են տեղափոխվել 18 տուժած

    Հայաստանի տարբեր բժշկական կազմակերպություններ են տեղափոխվել 18 տուժած

    Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարականով տարբեր ուղղություններով աշխատանքներ են տարվում: Առողջապահության համակարգի մարդկային և տեխնիկական ռեսուրսները ծառայում են մարտական գործողությունների արդյունքում տուժածների բժշկական օգնությունն ու սպասարկումն ապահովելու համար: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։ Սեպտեմբերի 27-ի ժամը 21:00-ի դրությամբ Արցախի Հանրապետությունից Հայաստանի տարբեր բժշկական կազմակերպություններ են տեղափոխվել 18 տուժած, որից 7-ը` քաղաքացիական անձ, իսկ 11-ը`…