ՀՀ արտաքին գործերի նախարար
Արցախի ընտրությունները մեծ կարևորություն ունեն խաղաղ գործընթացի տեսանկյունից․ Զոհրաբ Մնացականյան
Ապրիլի 10-ին ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Հանրային Հեռուստաընկերության եթերում հայտնել է, որ Արցախի ընտրությունները մեծ կարևորություն ունեն երեք կողմից՝ մարդու իրավունքների, տարածաշրջանային անվտանգության և խաղաղ գործընթացի տեսանկյուններից: Ըստ Զոհրաբ Մնացականյանի՝ Արցախում ընտրությունները չեն հետաձգվել, և միանգամայն հաշվի են առնվել կորոնավիրուսի տարածման բոլոր ռիսկերը։ «Արցախի ընտրություններով իրականացվում է հանրային կյանքը կառավարելու Արցախի ժողովրդի մարդու…
Եվրոպական հանձնաժողովի հանձնակատարի հետ ունեցանք կարևոր քննարկումներ. Զոհրաբ Մնացականյան
Հետաքրքիր և կարևոր քննարկումներ ունեցանք Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հաանի հետ հանդիպմանը, ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: «Նա արդեն առիթ ունեցավ հանդիպելու նախագահին ու վարչապետին: Շատ գործնական հանդիպում ունեցանք, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ներկայությամբ, բոլոր օրակարգային հարցերում: Եվս մեկ անգամ ընդգծեցինք այն կարևորությունը, որ տալիս ենք ԵՄ հետ մեր հարաբերություններին»,…
Հայաստանի և Ղազախստանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել
Արմենպրեսը գրում է՝ Հունվարի 7-ին կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Ղազախստանի ԱԳ նախարար Բեյբութ Ատամկուլովի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, շնորհավորելով գործընկերոջն ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ Զոհրաբ Մնացականյանը հաջողություններ է մաղթել Բեյբութ Ատամկուլովին այդ կարևոր առաքելության մեջ: Հայաստանի և Ղազախստանի արտաքին…



