fbpx
Արցախ

Արցախի ընտրությունները մեծ կարևորություն ունեն խաղաղ գործընթացի տեսանկյունից․ Զոհրաբ Մնացականյան

Ապրիլի 10-ին ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Հանրային Հեռուստաընկերության եթերում հայտնել է, որ Արցախի ընտրությունները մեծ կարևորություն ունեն երեք կողմից՝ մարդու իրավունքների, տարածաշրջանային անվտանգության և խաղաղ գործընթացի տեսանկյուններից:

Ըստ Զոհրաբ Մնացականյանի՝ Արցախում ընտրությունները չեն հետաձգվել, և  միանգամայն հաշվի են առնվել կորոնավիրուսի տարածման բոլոր ռիսկերը։

«Արցախի ընտրություններով իրականացվում է հանրային կյանքը կառավարելու Արցախի ժողովրդի մարդու իրավունքը: Ընտրված իշխանություններն Արցախում շարունակելու են ապահովել Արցախի ժողովրդի համապարփակ անվտանգությունը: Բնականաբար, Հայաստանը եղել և մնում է Արցախի անվտանգության երաշխավորը: Եվ ի վերջո, Արցախի ընտրված իշխանությունները պետք է ստանան, ունենան Արցախի ժողովրդի մանդատը՝ ներկայացնելու վերջիններիս բանակցային գործընթացում: Այս առումով ընտրություններն առավել քան կարևոր են»,- ասել է Զոհրաբ Մնացականյանը:

ԱԳՆ-ն նախարարի խոսքով՝ նա ափսոսում է, որ կորոնավիրուսի պատճառով խափանվել է դիտորդների առաքելությունը։

 

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ