ՀՀ գլխավոր դատախազություն
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Լևոն Մկրտչյանի վերաբերյալ գործը
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Լևոն Մկրտչյանի գույքի բռնագանձման վերաբերյալ հայցը:
Վարկանիշի անկումը մղում է քայլերի. Իջևանում երկու հողամաս վերադարձվեց համայնքին
Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող երկու հողամաս վերադարձվել է համայնքին՝ Հակակոռուպցիոն դատարանի որոշումների հիման վրա։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Պողոս Պողոսյանի սպանության գործով 2 դատաբժշկի նկատմամբ խափանման միջոց ընտրվել է պաշտոնավարման կասեցումը
ՀՀ գլխավոր դատախազությունը 2022 թվականի հոկտեմբերի 28-ին տեղեկացրել էր, որ 2001 թվականի սեպտեմբերի 25-ին Երևանի «Առագաստ» սրճարանի զուգարանի միջանցքում Պողոս Պողոսյանին կյանքից զրկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով փորձագետներ Շ.Գ-ի և Գ.Հ.-ի կողմից ակնհայտ կեղծ եզրակացություն տալու փաստով 2022 թվականի հոկտեմբերի 26-ին նախաձեռնվել է քրեական վարույթ: Նշված վարույթի շրջանակում նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի…
Քրեական հետապնդում՝ Սերժ Սարգսյանի անվտանգության նախկին պետի, նրա կնոջ և Յանս համալիրի տնօրենի նկատմամբ
Հսկող դատախազի նոյեմբերի 14-ի և 16-ի որոշումներով՝ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ երրորդ նախագահի անվտանգության նախկին պետ Վ.Ղ.-ի, վերջինիս կնոջ և նրանց պատկանող «Յանս» ռեստորանային համալիրի տնօրենի նկատմամբ՝ բռնություն գործադրելու սպառնալիքներով առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար (2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետ, որը համապատասխանում է գործող Քրեական…
Հավաքների առանձին մասնակիցների հանրային խոսքում կտրուկ ավելացել է ատելության խոսքը. ՀՀ գլխավոր դատախազության հայտարարությունը
ՀՀ գլխավոր դատախազության հայտարարություն է տարածել շարունակվող հավաքների ընթացքում սահմանված իրավակարգավորումների շրջանակներում մնալու անհրաժեշտության մասին՝ շեշտելով, որ հավաքների առանձին մասնակիցների հանրային խոսքում կտրուկ ավելացել է անհանդուրժողականության և ատելության խոսքը։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից։ Հայտարարության մեջ ասվում է. «Մայրաքաղաք Երևանում և առանձին վայրերում շարունակվում են անցկացվել բողոքի ակցիաներ և հավաքներ, որոնց ֆոնին ինչպես…
Կոռուպցիայի դեմ պայքարում 2021թ. ավելացել է մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված գործերի և դատի տրված անձանց քանակը
ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել է, որ ըստ կատարված ուսումնասիրության՝ 2021թ. ընթացքում կոռուպցիոն բնույթի առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ իրավասու մարմիններում հարուցվել է 798 քրեական գործ, ինչը 35.2%-ով կամ 434 դեպքով պակաս է 2020թ. համեմատությամբ: «2018-2021թթ. ցուցանիշների ուսումնասիրությունը փաստում է, որ 2018թ. ՀՀ-ում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների արդյունքում ինչպես տվյալ, այնպես էլ 2019թ. գրանցվել է կոռուպցիոն…
Ապօրինի ծառահատումների դեմ տարվող հետևողական պայքարը դրական արդյունքներ է տվել
ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել է, որ ապօրինի ծառահատումների դեմ Լոռու մարզի դատախազության և մյուս իրավապահ մարմինների կողմից տարվող հետևողական պայքարը 2021 թ. ապահովել է դրական արդյունքներ։ «Մասնավորապես, հիշյալ ժամանակահատվածում ապօրինի ծառահատման հատկանիշներով մարզում իրավասու մարմինների կողմից հարուցվել է 130 քրեական գործ, իսկ 29 քրեական գործ՝ 31 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, ինչը մոտ…
Դատախազության շենքի դիմաց տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Հոկտեմբերի 20-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։ «ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով իրականացված անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Հանրապետության հրապարակում կազմակերպված հավաքի ընթացքում խուլիգանություն կատարելու…
Նոյեմբերի 9-ի անկարգությունների քրեական գործերով կա 53 մեղադրյալ
Նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև հրադադարի հայտարարությանը հետևած անկարգությունների քրեական գործերով կա 53 մեղադրյալ։ Այդ մասին, «Լուրեր»-ի հարցմանն ի պատասխան, տեղեկացրել են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ չբացահայտելով մեղադրյալների ով լինելը։ Գործերը քննվում են Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում՝ զանգվածային անկարգությունների, իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու կոչերի հատկանիշներով։ Ըստ Գլխավոր դատախազության՝ մեղադրյալներից 44-ի նկատմամբ…
ԲԴԽ-ն անդրադարձել է Քոչարյանի գործով դատավորի վերաբերյալ տեսանյութերին
Բարձրագույն դատական խորհրդի հայտարարությունը․ «Բարձրագույն դատական խորհուրդն ուսումնասիրելով վերջին օրերին դատավոր Աննա Դանիբեկյանի անձի շուրջ որոշ լրատվամիջոցներում և համացանցում տեղ գտած մի շարք հրապարակումները, մասնավորապես՝ ս.թ. ապրիլի 9-ին «Հայելի ակումբի» կողմից հրապարակված «Աննա Դանիբեկյանը պետպատվերով ենթարկվել է քթի վիրահատության» և ապրիլի 13-ին «5-րդ ալիքի» կողմից հրապարակված ««Կարճ ասած»՝ Սևակ Հակոբյանի հետ» տեսանյութերը /հղումները տեղադրված են…
Դրախտիկում գտնվող 10526 քմ պետական հողամասը զավթվել է. Դատախազություն
Քրեական գործի քննության շրջանակներում պարզվել է, որ ՀՀ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում՝ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 10526 քմ հողամասը զավթվել է, և 2015 թ., առանց սահմանված կարգով կառուցապատման իրավունքի տրամադրման, հիշյալ հողամասում կառուցվել են ինքնակամ շենքեր և շինություններ: Այդ ընթացքում «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի, ինչպես նաև Դրախտիկ համայնքի համապատասխան պաշտոնատար…
«Գոլդեն Փելիսը» պետությանը նվիրելուց հետո Մաքսային ծառայության նախկին պետի վերաբերյալ քրգործը կարճվել է
Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքի առթիվ ԱԱԾ-ում քննվող քրեական գործի վարույթը կարճվել է: Այս մասին «Հետքի» գրավոր հարցման ի պատասխան հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից: «31.10.2019-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել վերը նշված քրեական…
Զորամասի հրամանատարի դրդմամբ 8 մլն դրամից ավելի հափշտակություն․ հարուցվել է քրգործ
ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի դատախազի կողմից հաստատվել և, ըստ էության, քննելու համար դատարան է ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնում քննված և մեղադրական եզրակացությամբ ստացված քրեական գործը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ N…
Մեկնարկել է դատախազների ընդհանուր ժողովի նիստը. ներկա է նաև վարչապետը
Հուլիսի մեկը դատախազության աշխատողի օրն է: ՀՀ գլխավոր դատախազությունն արդեն 101 տարեկան է: Այսօր Դատախազությունում գումարվել է դատախազների ընդհանուր ժողովի նիստը, որի ընթացքում քննարկվելու են մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները։ Հանդիպմանը մասնակցում են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարները, ԱԱԾ, ոստիկանության պետերը և այլ ուժայիններ։ Բացման խոսքով հանդես եկավ…














