ՀՀ երկրորդ նախագահ
Վերաքննիչ դատարանում վերսկսվել է Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով դատական նիստը
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում վերսկսվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի վերաբերյալ քննությունը։ Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին ՀՀ երկրորդ նախագահը ելույթ էր ունեցել դատարանում և մանրամասն ներկայացրել 2008 թվականի փետրվարի 23-ի այն իրավիճակը, որը եղել էր մայրաքաղաքում։ Նախորդ դատական նիստի ընթացքում Ռ. Քոչարյանի փաստաբանական խումբը ներկայացրել էր իր առարկությունները, իսկ այսօր դատարանը կլսի…
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով դատական նիստը մեկնարկել է
Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստը: Ամենայն հավանականությամբ, Ռոբերտ Քոչարյանն այսօր դատարանում ելույթ է ունենալու: Նրա փաստաբաններից Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Քոչարյանի ելույթի բովանդակությանը ծանոթ չէ: ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանը հայտնեց, որ իրենք դեռ չեն…
Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս 2 ամսով
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը, և ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս 2 ամսով։ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Արամ Օրբելյանը դժվարացավ մեկնաբանել որոշումը՝ նշելով, որ այն դեռ իրենց չի փոխանցվել և չի կարող ասել, թե ինչի հիմքով է երկարաձգել կալանքի որոշումը։ Նկատենք, որ պաշտպանական կողմը նաև…
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդությունը ՀՔԾ-ն մերժել է
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ՝ հունվարի 9-ին պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդությունը Հատուկ քննչական ծառայության քննիչը մերժել է: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի տարածած հայտարարության մեջ ասված է. «Միջնորդության մերժումը պատճառաբանվել է նրանով, որ մեղադրանքն առաջադրվել է օրենքով սահմանված կարգով ձեռքբերված բավարար ապացույցների հիման վրա և առկա չեն քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ:…
Քոչարյանի կալանքը երկարաձգելու կամ նրան գրավով ազատ արձակելու որոշումը կհրապարակվի հունվարի 18-ին
Դատարանում ավարտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի երկարաձգման կամ նրան գրավով ազատ արձակելու միջնորդությունների քննությունը, այս մասին լրագրողներին ասաց Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության ղեկավար Վահագն Մուրադյանը։ «Երկու միջնորդությունների քնարկումն ավարտվեց, կողմերն իրենց դիրքորոշումներն արտահայտեցին, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։ Որոշումը կհրապարակվի հունվարի 18-ին՝ ժամը 17։30-ին», – ասաց Վահագն Մուրադյանը։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները 3-րդ բողոքն են պատրաստվում ներկայացնել ՄԻԵԴ
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում շարունակվում է ընթանալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ։ Քոչարյանի նկատմամբ ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդություն են ներկայացրել Քոչարյանի պաշտպանները, իսկ ՀՔԾ–ն միջնորդել է ևս երկու ամսով երկարաձգել կալանքի ժամկետը։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանն ասաց, որ…
Իմ բիզնեսներն իմ սեփականությունն են, պարտականություն որևէ մեկի առաջ չունեմ. Գագիկ Ծառուկյան
Իմ բիզնեսներն իմ սեփականությունն են, որևէ պարտականություն որևէ մեկի առաջ չունեմ, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով հարցին, թե իր ո՞ր բիզնեսի համար է որոշ չափով պարտական ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ «Միայն պարտականություն ունեմ իմ պետության ու ժողովրդի առաջ, որ իմ պարտքը կատարեմ, որ ժողվորդի դեmքին ժպիտ լինի, փայլ լինի։ Իմ…
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի քննությունը կշարունակվի հունվարի 10-ին
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր հետաձգվեց Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի միջնորդության քննարկումը. այն կշարունակվի հունվարի 10-ին։ Հիշեցնենք՝ դատարանը քննում էր նախկին նախագահի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին պաշտպանների միջնորդությունը։ Նշենք, որ այս նույն միջնորդությունը պետք է քննարկվեր նախորդ տարեվերջին՝ դեկտեմբերի 28-ին, սակայն գործով քննիչը միջնորդել էր դատարանին հետաձգել պաշտպանների միջնորդության քննարկումը,…
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը դիմել է Սահմանադրական դատարան
Հունվարի 8-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի կողմից դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան։ Սահմանադրական վեճի հիմնական առարկան հանդիսանում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414․2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված օրենսդրական կարգավորումները, որոնք վերաբերում են Վճռաբեկ դատարանի օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության ապահովման լիազորությանը, ինչը հիմք է հանդիսանում վճռաբեկ բողոքը…
Վաղը կքննվի Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով ազատ արձակմամբ փոխարինելու միջնորդությունը
Հունվարի 9-ին՝ ժամը 14:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում կքննվի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդությունը: Այս մասին հայտնում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 28-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը…
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պատրաստվում են գրավի միջնորդություն ներկայացնել դատարան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի՝ դեկտեմբերի 7-ին կայացրած որոշումը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից դեկտեմբերի 25-ին բողոքարկվել է Վճռաբեկ դատարան: Վճռաբեկ բողոքը 107 էջից է բաղկացած: Բողոքի հիմքում դրվել է Վերաքննիչ դատարանի որոշման առերևույթ հակասությունը նախկինում կայացված Վճռաբեկ դատարանի որոշումներում արտահայտած դիրքորոշումների հետ և մարդու իրավունքների և…
Փորձ է արվում խոչընդոտել ՄԻԵԴ հնարավորինս շուտ դիմելը. Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմ
ՀՀ վերաքննիչ դատարանը դեռևս չի տրամադրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման վերաբերյալ վերաքննիչ բողոքի որոշումը, որով մասնավորապես, Վերաքննիչ դատարանը դեկտեմբերի 7֊ին անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի՝ հուլիսի 27-ի որոշումը: Հայտնում է aysor.am -ը։ Ինչպես տեղեկացնում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը, Վերաքննիչ դատարանը որոշման օրինակը դեկտեմբերի 10-ի՝ ժամը 12:30-ի դրությամբ,…
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի ներկայացրած միջնորդության մասին որոշումը կհրապարակվի այսօր 17։00-ին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի ներկայացրած միջնորդության վերաբերյալ որոշումը Վերաքննիչ դատարանը կհրապարակի այսօր՝ ժամը 17։00-ին։ Հայտնում է aysor.am-ը: Հիշեցնենք՝ փաստաբանները միջնորդել էին, որ բողոքի քննության հարցը քննող դատավոր Ռուբեն Մխիթարյանը ինքնաբացարկ հայտնի։ Փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողներին տեղեկացրեց, որ այսօր ևս դատարանում է եղել Ռոբերտ Քոչարյանը ու համաձայնություն է հայտնել պաշտպանական թիմի միջնորդությանը։











