ՀՀ զինված ուժեր
ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի անկախությանը․ Պաշտպանության ղեկավարների հանդիպումը
Հայաստանի և ԱՄՆ-ի միջև պաշտպանական համագործակցության ամրապնդման ուղղությամբ հերթական քայլն իրականացվեց դեկտեմբերի 5-ին, երբ ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպեց ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինին։ Հանդիպումը տեղի ունեցավ Պենտագոնում՝ հանդիսավոր դիմավորման արարողությամբ, որի ընթացքում հնչեցին երկու երկրների պետական օրհներգերը։ ՀՀ պաշտպանության նախարարը, շնորհակալություն հայտնելով Լլոյդ Օսթինին ջերմ ընդունելության համար, ներկայացրեց ՀՀ զինված ուժերում ընթացող բարեփոխումները։ Նա շեշտեց…
ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)
ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում մայիսի 18-ին շարունակվել են պլանով նախատեսված միջոցառումները: Այս մասին հայտնել են ՊՆ-ից։ Խաղարկվել են մարտավարական մի շարք դրվագներ, ստուգվել հրամանատարների`գործողությունների պլանավորման և ղեկավարման կարողությունները։ Զորավարժության գործնական փուլերից մեկին հետևել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։ Զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումների ղեկավարները ցուցադրել են…
ՀՀ զինված ուժերի ամբողջ անձնակազմը ստացել է պարգևավճար՝ մեկ պաշտոնային դրույքաչափի չափով
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով զինված ուժերի ողջ անձնակազմը ստացել է պարգևավճար՝ մեկ պաշտոնային դրույքաչափի չափով: Այս մասին 1lurer.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը: «ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով զինված ուժերի ամբողջ անձնակազմը ստացել է պարգևավճար՝ մեկ պաշտոնային դրույքաչափի չափով, ինչը զինված ուժերում աննախադեպ է»,- ասաց Թորոսյանը:
ՀՀ զինված ուժերի թիմը հաղթել է կիբեռանվտանգության մրցույթում
Նոյեմբերի 10-11-ը Դիլիջանում անցկացվել է CYBERGEN 2022 կիբեռանվտանգության համաժողովը, որին մասնակցել են մի շարք գերատեսչությունների, բանկային համակարգի և տեղեկատվական տեխնոլոգիաների ու կիբեռանվտանգության ոլորտում գործող ընկերությունների ներկայացուցիչներ: Համաժողովի շրջանակում կազմակերպվել է կիբեռանվտանգության մրցույթ, որի հաղթող է ճանաչվել ՀՀ զինված ուժերի կիբեռանվտանգության թիմը:
Զինվորական տոնացույցում հոկտեմբերի 19-ը նշվում է որպես Հրթիռահրետանային զորքերի օր
ՀՀ զինված ուժերի կազմավորմանը զուգընթաց ձևավորվել են նաև հրթիռահրետանային ստորաբաժանումները, որոնք իրենց նշանակալից դերակատարությունն են ունեցել հայրենի սահմանների պաշտպանության և անվտանգության ապահովման գործում: ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերը և հրետանին հանդիսանում են հակառակորդի կրակային խոցման հիմնական միջոցները:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է N զորամաս
Հուլիսի 27-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն աշխատանքային այցով եղել է հարավարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասում: ԶՈւ ԳՇ պետը հետևել է պլանավորված միջոցառումների կատարման, սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանման ու սպասարկման ամենօրյա աշխատանքների ընթացքին, այցելել մարտական հենակետեր։ Զորամիավորման հրամանատարը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը տվյալ գոտում, զեկուցել կատարված ինժեներական և ամրաշինական աշխատանքների…
ՀՀ զինված ուժերում նոր նշանակումներ են կատարվել
ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանի հրամանագրերով՝ ՀՀ զինված ուժերում նոր նշանակումներ են կատարվել: Բագրատ Մաթևոսյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ: Արայիկ Մինասյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ: Կարեն Գրիգորյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետ: Գոռ Նիկոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրթիռային…
ՀՀ զինված ուժերի չորս մարտական դիրքերը որևիցե մեկի կողմից չեն վերահսկվում. Ալեն Սիմոնյան
Հայաստանի զինված ուժերի չորս մարտական դիրքերը որևէ մեկի կողմից չի վերահսկվում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ իրավիճակ է Սիսիանի և Ջերմուկի հատվածներում: «Որևիցե բան հիմա չի կատարվում, բանակցությունների միջոցով այն զորախումբը (ադրբեջանական- խմբ.), որն առաջ է եկել, հետ է քաշվել: Այդ տարածքներում նույն իրավիճակն…
Ադրբեջանը պատասխանատվություն է կրում 2 հայ զինծառայող սպանելու համար․ ՄԻՊ
Օգոստոսի 17-ին ՀՀ ՄԻՊ-ը նշել է, որ Ադրբեջանական իշխանություններն ի սկզբանե գործում են միջազգային կանոնների բացահայտ խախտումներով և պատասխանատվություն են կրում օգոստոսի 16-ին Երասխում և Գեղարքունիքում ՀՀ 2 զինծառայողի սպանելու, նրանց կյանքի իրավունքը խախտելու համար: «Պետք է հաշվի առնել կոնտեքստը և առնվազն այն փաստերը, որ ադրբեջանական զինված ուժերը՝ 1. ներխուժել են և անօրինական տեղակայվել ՀՀ…
Տեսանյութերը վկայում են Գուրգեն Ալավերդյանի իրավունքների կոպիտ խախտումների մասին. ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից հայտնում են, որ ՀՀ զինված ուժերի սպա Գուրգեն Ալավերդյանի Ադրբեջանում հայտնվելու վերաբերյալ տեղեկության հրապարակումից անմիջապես հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է ուսումնասիրության գործընթաց: Ուսումնասիրվել են ադրբեջանցի զինվորականների հրապարակած տեսանյութերը Գուրգեն Ալավերդյանի մասնակցությամբ, որոնք առկա են «YouTube» սոցիալական մեդիայի տիրույթում, ինչպես նաև ադրբեջանական տարբեր կայքերում: Տեսանյութերի ուսումնասիրությունը վկայում…
Սա միակ տարածքը չէր, էլի կան այդպիսի տարածքներ, որտեղ կան ադրբեջանական ԶՈՒ զինծառայողների դիակներ
Իջևանում` ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում ՊՆ նախկին խոսնակ, ռազմական փորձագետ, լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ կեսօրից հետո Ադրբեջանի ԶՈՒ-երը Բերդի տարածաշրջանում կիրառել են մարտական հարվածային ԱԹՍ-ներ, հարվածներից մեկով վիրավորում է ստացել քաղաքացիական բնակիչ, այլ տուժածներ չկան։ Հովհաննիսյանի խոսքով՝ օրվա ընթացքում հայկական ԶՈՒ-ն թույլ է տվել ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչներին նախօրեի գիշերը իրենց ունեցած կորուստներից…
Մահվան ելքով ագրեսիա Հայ-ադրբեջանական սահմանին. sceptr.net
Բելգիայի հոլլանդախոս SCEPTR հայտնի պարբերականն անդրադարձել է հայ-ադրբեջանական վերջին բախումներին։ Հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների բորբոքման արդյունքում առնվազն 4 ադրբեջանցի զինծառայող է մահացել, ինչպես նաև 2 հայ և 5 ադրբեջանցի վիրավորվել են։ Հուլիսի 12-ին, ժամը 12:30-ի սահմաններում, ադրբեջանցի զինվորները ռազմական տեխնիկայով փորձել են հատել հայկական պետական սահմանը՝ Տավուշի հյուսիսարևելյան կողմից։ ՀՀ զինված ուժերի նախազգուշացումից հետո ադրբեջանցի…
ԶՈՒ ներկայացուցիչները մասնակցում են ՀԱՊԿ շրջանակում անցկացվող աշխատանքային հանդիպմանը
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներկայացուցիչները Մոսկվայում մասնակցում են ՀԱՊԿ միացյալ շտաբի հենքի վրա ապրիլի 24-ից 27-ը անցկացվող ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի օպերատիվ վարչությունների պետերի աշխատանքային հանդիպմանը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՊՆ-ն հյուրընկալել է ԱՄՆ Ազգային պաշտպանական համալսարանի պատերազմի քոլեջի ունկնդիրներին
Ապրիլի 12-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչությունում հյուրընկալվել են տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԱՄՆ Ազգային պաշտպանական համալսարանի պատերազմի քոլեջի ունկնդիրները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: ԱՄՆ Ազգային պաշտպանական համալսարանի պատերազմի քոլեջը ԱՄՆ ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմի համար ռազմավարական մակարդակի կրթություն ապահովող ԱՄՆ զինված ուժերի բարձրագույն ռազմաուսումնական հաստատություններից մեկն է:…














