Մահվան ելքով ագրեսիա Հայ-ադրբեջանական սահմանին. sceptr.net-Azat TV
Եվրահանգրվան

Մահվան ելքով ագրեսիա Հայ-ադրբեջանական սահմանին. sceptr.net

Բելգիայի հոլլանդախոս SCEPTR հայտնի պարբերականն անդրադարձել է հայ-ադրբեջանական վերջին բախումներին։

Հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների բորբոքման արդյունքում առնվազն 4 ադրբեջանցի զինծառայող է մահացել, ինչպես նաև 2 հայ և 5 ադրբեջանցի վիրավորվել են։

Հուլիսի 12-ին, ժամը 12:30-ի սահմաններում, ադրբեջանցի զինվորները ռազմական տեխնիկայով փորձել են հատել հայկական պետական ​​սահմանը՝ Տավուշի հյուսիսարևելյան կողմից։ ՀՀ զինված ուժերի նախազգուշացումից հետո ադրբեջանցի զինվորները թողել են իրենց մեքենան և ետ վերադարձել: Ռազմական գործողությունները շարունակվել են գիշերը 1:45-ի սահմաններում, երբ ադրբեջանցիները հրետանային կրակոցներով հարձակվել են հայկական սահմանային հենակետի վրա: Ըստ հայերի ռազմական գործողությունները կասեցվել են և նրանք ստիպված են եղել նահանջել։

Երկուշաբթի շարունակվել է դեպքերի ընթացքը, այս անգամ տեղի է ունեցել հրետակոծություն:

Թուրքիան աջակցում է Ադրբեջանին

Ըստ Բաքվի հայտարարության, 4 ադրբեջանցի զինվորներ սպանվել են, 4-ը վիրավորվել։ Հայկական կողմում զոհեր չկան։ Երկու ոստիկաններ վիրավորվել են։

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որում հայտնում է Ադրբեջանին աջակցելու մասին: «Թուրքիան, իր ամբողջ կարողությամբ, կօգնի Ադրբեջանին իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու հարցում», – ասաց նա: Թուրքիան և Ադրբեջանը սերտ դաշնակիցներ են, մասամբ այն կապված է նույն լեզուն ունենալու հետ։

Բելգիայի NUARD հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ Շահնուր Մինասյանը պատասխանում է SCEPTR-ին,-«Մենք դատապարտում ենք այս վախկոտ հարձակումը Հայաստանի վրա, մենք շատ անհանգստացած ենք այս իրավիճակով և հուսով ենք, որ ադրբեջանցիները այլևս չեն ցուցադրի սադրիչ գործողություններ Հայաստանի տարածքում և կդադարեցնեն դրանք, իսկ Թուրքիայի միջամտությունը չի օգնում հակամարտության կարգավորմանը»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ