ՀՀ ԶՈՒ
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել. ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե հունիսի 28-ի լույս 29-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել. ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից` տեղեկացնելով, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք…
ՀՀ ԶՈՒ-ն չի գնդակոծել ադրբեջանական դիրքերը. ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե, իբր, մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը, ապատեղեկատվություն է: Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ:
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանին տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել. ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել` արձագանքելով Ադրբեջանի ՊՆ տարածած հերթական ապատեղեկատվությանը: «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ հանդես է եկել իրականության հետ կապ չունեցող հայտարարությամբ, որում նշում է, թե իբր մայիսի 9-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և…
Հայաստանում կհայտարարվեն երկամսյա և եռամսյա վարժական հավաքներ
Կառավարությունն ընդունել է «Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ կհայտարարվի պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով` 2022 թվականի ապրիլի 1-ից մինչև հունիսի 30-ը: Վարժական հավաքներին կներգրավվի մինչև 1400 քաղաքացի:
ՀՀ զինված ուժերի ավիացիան համալրվել է նոր ուղղաթիռներով (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
ՀՀ ՊՆ հայտնել է, որ ՀՀ զինված ուժերի ավիացիան համալրվել է ժամանակակից, բազմաֆունկցիոնալ նոր ուղղաթիռներով, որոնք նախատեսված են դեսանտային, կրակային, տրանսպորտային և սանիտարական խնդիրներ կատարելու համար։ «Ռազմական նոր ավիացիոն տեխնիկայի ընդունման կապակցությամբ հունվարի 25-ին «Էրեբունի» օդակայանում անցկացվել է հանդիսավոր միջոցառում, որին ներկա է եղել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը։ ՊՆ-ն զինծառայողների աշխատավարձերի…
ՀՀ ԶՈՒ-ում պատվաստումների ցուցանիշներն բարձր են, քան քաղաքացիական բնակչության շրջանում․ ՊՆ
ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ ՀՀ Զինված ուժերում պատվաստումների ցուցանիշներն էապես բարձր են, քան քաղաքացիական բնակչության շրջանում։ Բարոյահոգեբանական ապահովման խմբերի հետ անցկացվել են մասնագիտական պարապմունքներ․ՊՆ Անցկացվել են մարտավարամասնագիտական պարապմունքներ․ ՊՆ «Ի պատասխան սոցիալական ցանցերի որոշ օգտատերերի կողմից հնչեցված մտահոգությանը, թե զինված ուժերում սեզոնային գրիպի մեծ տարածում է նկատվում, և, բացի դրանից, զինծառայողները չեն պատվաստվում COVID-19-ի…
ՀՀ ԶՈՒ զինծառայողները մասնակցում են ՀԱՊԿ զորավարժություններին
ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ Տաջիկստանի Հանրապետության զորավարժարաններից մեկում հոկտեմբերի 18-ին մեկնարկել են ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի «Որոնում-2021», «Շարասյուն-2021» և «Փոխգործակցություն-2021» զորավարժությունները։ «Զորավարժություններին մասնակցող հայկական զորախմբի սպաները, ընդհանուր զորախմբի հրամանատարական կազմում, պլանավորելու և ղեկավարելու են ստորաբաժանումների գործողությունները։ Բարոյահոգեբանական ապահովման խմբերի հետ անցկացվել են մասնագիտական պարապմունքներ․ՊՆ Անցկացվում են եռօրյա հրամանատարաշտաբային զորավարժություններ. ՊՆ Հոկտեմբերի 18-23-ն անցկացվող զորավարժություններին…
Վիլսոն Ստեփանյանը պարգևատրվել է Նելսոն Ստեփանյան մեդալով
Հոկտեմբերի 1-ին ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ Հայաստանի Երրորդ Հանրապետության անկախության 30-ամյակի առթիվ Խորհրդային Միության կրկնակի հերոս, հայազգի օդաչու Նելսոն Ստեփանյանի որդին՝ Վիլսոն Նելսոնի Ստեփանյանը, ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հրամանով պարգևատրվել է ՀՀ ԶՈւ «Նելսոն Ստեփանյան» մեդալով։ ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Իրանի դեսպանի հետ Պաշտպանության նախարարն ընդունել է Ճապոնիայի…
Հանրապետությունում մեկնարկել է եռամսյա վարժական հավաքների առաջին փուլը
Հանրապետությունում մեկնարկել է եռամսյա վարժական հավաքների առաջին փուլը, որը անցկացվելու է օգոստոսի 25-ից նոյեմբերի 25-ը։ Հավաքին մասնակցում են պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի ներկայացուցիչներ: Հնարավոր է, որ նրանք իրականացնեն մարտական հերթապահություն: Հավաքի մասնակցին կհատկացվի նաև ամսական աշխատավարձ՝ կախված զինվորական կոչումից։
Փաշինյանը մանրամասնեց, թե ինչ նկատի ունեն պրոֆեսիոնալ բանակ ասելով
Օգոստոսի 24-ին Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասնել է, թե ինչ նկատի ունի պրոֆեսիոնալ բանակ ասելով: Կփոխվի ժամկետային և զորահավաքային զինծառայության կառուցվածքը: «Իսկ պրոֆեսիոնալ բանակ ասելով՝ մենք նկատի ունենք, որ զինվորը զինվոր է օրվա մեջ 24 ժամ, շաբաթվա մեջ 7 օր, ամսվա մեջ 30, 31, 28 կամ 29 օր, տարվա մեջ 12 ամիս: Եվ զինվորի…
ԶՈւ-ն մեկնարկել է նորակոչիկների զինվորական երդման արարողությունները
ՀՀ Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ հուլիսի 24-ին 5-րդ զորամիավորման զորամասերից մեկի երդման հանդիսավոր արարողությունը կայացել է Խոր Վիրապ վանական համալիրում։
Շարունակվում են նորակոչիկ զինծառայողների մարտական պատրաստության պարապմունքները
Հուլիսի 23-ին ՀՀ ՊՆ-ն հաղորդագրությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ զորամիավորումներում շարունակվում են նորակոչիկ զինծառայողների մարտական պատրաստության պարապմունքները: «Ուսուցանվում են համազորային կանոնադրությունները, անցկացվում են շարային պարապմունքներ՝ անձնակազմին նախապատրաստելով զինվորական երդման արարողությանը։ Հրամկազմը նաև անհատական և խմբային զրույցներ է անցկացնում նորակոչիկների հետ, բացատրում զինծառայության առաջնահերթությունները, անվտանգության կանոնների պահպանման կարևորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ
Հուլիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ ժամը 17։00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Դրան նախորդել են կրակահերթեր հենց իրենց՝ ադրբեջանական մարտական հենակետերում, ինչը կարող է պայմանավորված լինել ադրբեջանցի զինվորականների միջև տեղի ունեցած՝ միջանձնային բնույթ կրող միջադեպով։ Դրա մասին է խոսում…













