ՀՀ կառավարության ծրագիր

  • Գյուղատնտեսությունում անցյալ տարի 7.6 տոկոս անկում է գրանցվել. քննարկում Աժ-ում

    Գյուղատնտեսությունում անցյալ տարի 7.6 տոկոս անկում է գրանցվել. քննարկում Աժ-ում

    Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ զեկույցի քննարկման ընթացքում, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը հարց ուղղեց գործադիրի ղեկավարին նշելով, որ կառավարության անցյալ տարվա ծրագրով տնտեսական զարգացման առաջնահերթ ուղղություններ էին նշվել գյուղատնտեսությունը ու բարձր տեխնոլոգիաների ոլորտը։ Նա նշեց, որ գյուղատնտեսությունում անցյալ տարի 7.6 տոկոս անկում է գրանցվել: «Նախորդ տարի վարչապետի հինգ…

  • Կառավարության ծրագրի կատարման ընթացքի զեկույցն այսօր կներկայացվի ԱԺ

    Կառավարության ծրագրի կատարման ընթացքի զեկույցն այսօր կներկայացվի ԱԺ

    ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կառավարության` փետրվարի 28-ի նիստում ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 1-ի N 581-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի մասին» նախագիծը: Նա հայտնեց, որ յուրաքանչյուր տարի` մինչև մարտի 1-ը կառավարությունը ԱԺ է ներկայացնում նախորդ տարում իր ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույց: Գրիգորյանը հայտնեց,…

  • Հայաստանը կարող է ԵՄ ֆինանսական աջակցության ավելացման հույս ունենալ. Սվիտալսկի

    Հայաստանը կարող է ԵՄ ֆինանսական աջակցության ավելացման հույս ունենալ. Սվիտալսկի

    «Վերջին օրերի ամենակարևոր զարգացումներից մեկը ՀՀ կառավարության ծրագիրն էր, և ես կարծում եմ, որ մենք կավելացնենք ԵՄ ֆինանսական աջակցությունը Հայաստանին: 2019-ին կլինի էական ավելացում այսպես կոչված հովանոցային ֆոնդի շրջանակներում: Սա քաղաքական ազդակ է, որ սա քաղաքական միջոց է, առաջարկվում է այն դեպքում, երբ ճանաչվում է երկրի առաջընթացը քաղաքական գործընթացներում»,-մամուլի ասուլիսի ժամանակ այսօր հայտարարել է ՀՀ-ում…

  • Տիգրան Խաչատրյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը

    Տիգրան Խաչատրյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը

    ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) պատվիրակությանը՝ Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրայի գլխավորությամբ: Նախարար Խաչատրյանն անդրադարձել է ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի տնտեսական բաղադրիչին՝ նշելով, որ հիմնական շեշտադրումը տնտեսական զարգացման տեսանկյունից ներառականությունն է։ Նախարարը ներկայացրել է ազատ մրցակցային պայմաններին, կարգավորումներին առնչվող հարցեր։ ԵՆԲ-ի Հարավային Կովկասի տարածաշրջանային…

  • «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը՝ կառավարության ծրագրի քննարկումների մասին

    «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը՝ կառավարության ծրագրի քննարկումների մասին

    ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ԳԱԼԱ-ի«Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում անդրադառնալով կառավարության ծրագրին, նշեց. «Մեզ համար կարևոր է այն բովանդակությունը, որը դրվել է ծրագրի մեջ, գաղափարը և ուղենիշը»: Ինչ վերաբերում է խմբակցության ներսում եղած տարակարծություններին, Մակունցը նշեց, որ ընթացքում եղել ենք քննարկումներ, մտահոգություններ, երբեմն բորբոքված արձագանք, բայց քննարկումների արդյունքում եկել են այն եզրահանգման, որ…

  • «ՀԱԿ»-ի հայտարարությունը Կառավարության ընդունված ծրագրի հետ կապված

    «ՀԱԿ»-ի հայտարարությունը Կառավարության ընդունված ծրագրի հետ կապված

    Ծրագիրը ներկայացնում է առաջիկա հինգ տարիներին պետական կառավարման տարբեր բնագավառներում լուծման ենթակա խնդիրների բավականին համապարփակ շրջանակ։ Այն նաեւ պարունակում է արժեքավոր դիտարկումներ արդյունավետ կառավարման այնպիսի սկզբունքների մասին, ինչպիսիք են ներառականությունը, հաշվետվողականությունը, թափանցիկությունը, կարգավորումների պարզեցումը եւ այլն։ Հռչակվում է անհաշտ պայքար կոռուպցիայի դեմ, արտահանման վրա հիմնված, արդար մրցակցային եւ մասնակցային տնտեսության եւ ներդրումային նպաստավոր միջավայրի ստեղծման…

  • «Խմբակցությունները տեղ-տեղ էմոցիոնալ են իրենց ելույթներում»

    «Խմբակցությունները տեղ-տեղ էմոցիոնալ են իրենց ելույթներում»

    «Չեմ ուզում մեկնաբանել առանձին պատգամավորների տեսակետները»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: «Կարծում եմ, որ յուրաքանչյուր պատգամավոր ունի իր տեսակետը և այն հայտնելու իրավունքը: Առանձին պատգամավորների տեսակետները չեմ մեկնաբանում: Պատգամավորների էմոցիաների, արտահայտությունների հետ կապված մեկնաբանություն անելու ցանկություն չունեմ: Այդ պահին այդպես ցանկացավ խոսել և խոսեց: Դա խմբակցության դիրքորոշումը չէ»,- ասաց…

  • Ազգային ժողովն ընդունեց կառավարության ծրագիրը

    Ազգային ժողովն ընդունեց կառավարության ծրագիրը

    ԱԺ-ն շուրջ երեք տևած քննարկումից հետո ընդունեց կառավարության ներկայացրած ծրագիրը՝ կողմ` 82, դեմ`37,  ձեռնպահ`0, ձայների հարաբերակցությամբ։ Նշենք, որ գրանցված էին՝ 128 պատգամավոր, նրանից քվեարկել են՝ 119-ը, չեն քվեարկել՝9-ը,  իսկ քվորումն ապահովելու համար անհրաժեշտ էր՝ 67 ձայն։ Կառավարության ծրագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

  • Մարուքյանն անդրադարձել է Փաշինյանի հայտարարությանը

    Մարուքյանն անդրադարձել է Փաշինյանի հայտարարությանը

    «Մեծ հաշվով այս երեք օրերի ընթացքում հանգիստ տեղներս նստած հետևում ենք, թե ինչպես է քննարկումն ընթանում, բայց մի բան ակնհայտ է՝ քննարկումը զարմանալիորեն ընթանում է անհանդուրժողականության մթնոլորտում: Ես զարմանում եմ՝ շատ քիչ առաջ ընդդիմադիր ուժը, իշխանություն դառնալով, ո՞նց է այդքան արագ դառնում անհանդուրժող ընդդիմության նկատմանբ»,- նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա անդրադարձավ…

  • «Կուզեի մի պարզ պատասխան ստանալ, թե ինչու է անհրաժեշտ մշակույթը մեր երկրին և ժողովրդին»

    «Կուզեի մի պարզ պատասխան ստանալ, թե ինչու է անհրաժեշտ մշակույթը մեր երկրին և ժողովրդին»

    Մշակութային հաստատությունների աշխատանքի արդյունավետությունը չի կարող չափվել դրանց սեփական եկամուտների ավելացմամբ: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը՝ անդրադառնալով մշակութային ժառանգության ոլորտում ՀՀ կառավարության ծրագրին, որում առաջարկվում է ներդնել կառավարման ժամանակակից համակարգեր թանգարանների, թատրոնների և այլ մշակութային հիմնարկների սեփական եկամուտներն ավելացնելու նպատակով:…

  • ԲՀԿ-ն դեմ կքվեարկի, եթե առաջարկությունները չընդունվեն

    ԲՀԿ-ն դեմ կքվեարկի, եթե առաջարկությունները չընդունվեն

    Եթե ԲՀԿ առաջարկությունները չընդունվեն կառավարության ծրագրում, ԲՀԿ-ն դեմ կքվեարկի կառավարության ծրագրին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ-ից Վահե Էնֆիաջյանը՝ հըայտարարելով, որ իրենք 9-րդ գլուխ են կազմել եւ գրավոր ներկայացրել, որ ավելացնեն կառավարության ծրագրին: «Կոնկրետ աղբյուրներ, ժամանակացույցեր եւ կոնկրետ ինչպես է լուծվելու այս կամ այն խնդիրը: Եթե հայտարարություն լինի, որ մեր մոտեցումներն ընդունելի են, մենք…

  • Մանե Թանդիլյանը քննադատեց կառավարության ծրագիրը

    Մանե Թանդիլյանը քննադատեց կառավարության ծրագիրը

    ՀՀ ԱԺ-ում կառավարության ծրագրի ընդունումից առաջ պատգամավորները ելույթներ են ունենում: «Լուսավոր Հայաստան»-ից պատգամավոր Մանե Թանդիլյանը քննադատեց կառավարության ծրագիրը՝ հայտարարելով, որ այն հեղափոխական կոչվելուց շատ հեռու է: Ժողովուրդը մեծ սպասումներ ունի, անօթևանը բնակարանի է սպասում, թոշակառուն՝ թոշակի բարձրացման, և դա բնական է, մարդիկ դրա համար են իրականացրել հեղափոխություն: «Ժողովրդի սպասումներից լարվել պետք չէ, ժողովուրդը սպասումների իրավունքը…

  • ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ ԱԺ-ից. շարունակվում է կառավարության ծրագրի քննարկումը
  • Օրվա ամփոփումը մեկ տեսաշարով
  • «Տնտեսական հեղափոխություն քաղաքացին ո՞նց անի». Գևորգ Պետրոսյան

    «Տնտեսական հեղափոխություն քաղաքացին ո՞նց անի». Գևորգ Պետրոսյան

    «Քաղաքացին արդեն իր հեղափոխությունը արել ա, էլի ի՞նչ անի, տնտեսական հեղափոխություն ո՞նց անի քաղաքացին, սոված մարդը ո՞նց անի տնտեսական հեղափոխություն»,- ԱԺ-ում իր ելույթի ընթացքում հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի այն պնդումների, որ քաղաքացին պետք է մասնակցի տնտեսական հեղափոխությանը: Մանրամասները՝ տեսանյութում.