ՀՀ Կենտրոնական բանկ
Գրավե Գրուպի և Ցե-Կվադրատի մուտքը Հայաստանի ապահովագրական շուկա
Գրավե Գրուպը և Ցե-Կվադրատը մտադիր են ձեռք բերել ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ ընկերության բաժնետոմսերը՝ նպաստելով Հայաստանի ապահովագրական շուկայի զարգացմանը։
ԿԲ-ն դատապարտում է ֆինանսական հաստատությունների վրա հասարակական ճնշումների փորձերը
ՀՀ Կենտրոնական Բանկը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վարկատու եւ վարկառու սուբյեկտների հարաբերությունները ֆիքսված են պայմանագրերով եւ կարգավորվում են ՀՀ Վարչական օրենսգրքով: Հորդորում ենք բոլորին ցուցաբերել զսպվածություն, արտակարգ դրության ընթացքում չփորձել խաղալ հասարակական տրամադրությունների եւ սպասումների հետ: ՀՀ կենտրոնական բանկը մշտադիտարկման արդյունքում վստահեցնում է, որ ՀՀ ֆինանսական համակարգը գործում է անխափան: ԿԲ-ն շարունակում է…
Varks.am վարկային կազմակերպության լիցենզիան ուժը կորցրած է. ԿԲ
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2020 թվականի մարտի 24–ի թիվ 13 ԾՕՀ Ա որոշմամբ ուժը կորցրած է ճանաչել «Վարկս Էյ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ վարկային կազմակերպության լիցենզիան`ընդհանուր կապիտալի նվազագույն չափի պահանջը խախտելու համար: (Վարկային կազմակերպությունը տրամադրում է վարկեր իր հիմնադիրներից ներգրավված միջոցների հաշվին և իրավունք չունի…
ԿԲ-ն հետևում է. Կորոնավիրուսը համաշխարհային տնտեսական զարգացումների պատճառ
Ինչպես հայտնում է «Արմենպրես» լրատվական գործակալությունը, ՀՀ ԿԲ-ն անդրադարձել է կորոնավիրուսի պատճառով տեղի ունեցող համաշխարհային տնտեսական զարգացումներին, ԿԲ մասնավորաբար հայտնում է. «ՀՀ Կենտրոնական բանկը ուշադիր հետևում է կորոնավիրուսի պատճառով տեղի ունեցող համաշխարհային տնտեսական զարգացումներին։ Այս պահի գնահատականների համաձայն ակնկալվում է, որ այդ ազդեցությունները թե՛ համաշխարհային տնտեսության, և թե՛ ՀՀ տնտեսության վրա կլինեն կարճաժամկետ։ Այնուամենայնիվ Կենտրոնական…
Էլեկտրոնային առևտուր | EasyPay
Առաջինը՝ կցանկանայի՝ ներկայանաք և պատմեք EasyPay գաղափարի մասին. Ե՞րբ և ինչպե՞ս է հղացել միտքը, ո՞րն է ձեր առաքելությունը և ինչքանո՞վ եք բաց ու հրապարակային գործում։ Բարև Ձեզ, Ես Սուրեն Ոսկանյանն եմ։ ԻզիՓեյ-ի հիմնադրման առաջին օրվանից զբաղվում եմ կազմակերպության բիզնեսի զարգացմամբ և ռազմավարությամբ։ ԻզիՓեյը հիմնադրվել և ՀՀ Կենտրոնական բանկի կողմից վճարահաշվարկային կազմակերպության արտոնագիր է ստացել է 2014թ․-ին։ ԻզիՓեյն…
ՀՀ ԿԲ-ի տոկոսադրույքի վերաբերյալ արձանագրությունը և որոշումը
ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է դեկտեմբերի 25-ի խորհրդին նիստի վերաբերյալ տոկոսադրույքի արձանագրությունը և նույն նիստում հաստատված ԿԲ գործիքների տոկոսադրույքների վերաբերյալ որոշումը։ Հաղորդագրության մեջ նշված է. «2018 թ. դեկտեմբերի 25-ի ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցում էին` ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ ԿԲ նախագահի տեղակալներ Ներսես Երիցյանը, Վախթանգ Աբրահամյանը, խորհրդի անդամներ Աշոտ Մկրտչյանը, Արթուր Ստեփանյանը, Արմենակ…
ՀՀ կենտրոնական բանկը և առևտրային բանկերն աշխատելու են դեկտեմբերի 8-ին
ՀՀ կենտրոնական բանկը հայտնում է, որ դեկտեմբերի 9-ին Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամների հաշիվների հետ կատարվող բոլոր գործառնությունների անխափան իրականացման և հաշիվների սպասարկման նպատակով դեկտեմբերի 8-ին (ժամը 9:00-ից 17:00-ն) ՀՀ կենտրոնական բանկում աշխատելու են համապատասխան ստորաբաժանումներ: Վերջիններս կապահովեն քաղաքացիների և կուսակցությունների կողմից ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամներին կանխիկ…
Հայկական PayX համակարգը կօգնի մոբայլ վճարումներ կատարել
Երևանում պաշտոնապես ներկայացվել է PayX հայկական ֆինտեխ ստարտափը, որի նորարարական լուծումները հնարավորություն կընձեռեն մոբայլ հեռախոսներով կատարել արագ ու անվտանգ անկանխիկ վճարումներ՝ մեկ հպումով։ Հայտնում է itel.am-ը։ Դեկտեմբերի 4-ի երեկոյան կայացած շնորհանդեսին մասնակցել են VISA International-ի, ՀՀ Կենտրոնական բանկի, ArCa վճարային համակարգի, ինչպես նաև հայաստանյան տարբեր բանկերի եւ խոշոր ՏՏ կազմակերպությունների ներկայացուցիչները։ PayX ընկերությունը ստեղծում է…








