ՀՀ մշակույթի նախարարություն
Թանգարանների միջազգային օրը կմեկնարկի մայիսի 18֊ին
ՀՀ մշակույթի նախարարությունը մայիսի 18-ին հրավիրում է բոլորին միասին տոնելու Թանգարանների միջազգային օրը և մասնակցելու Թանգարանների գիշեր համաեվրոպական միջոցառմանը, որն այս տարի Հայաստանում անցկացվում է արդեն 16-րդ, իսկ Արցախում 7-րդ անգամ՝ ներգրավելով 100-ից ավելի թանգարանների: Այս միջազգային օրը հիմնադրվել է Թանգարանների միջազգային խորհրդի կողմից 1977 թվականին՝ նպատակ ունենալով համախմբելու թանգարաններին հասարակության և մարդկության առջև ծառացած…
Մշակույթի նախարարության պաշտոնական պարզաբանումը Օրբելյանի ազատման վերաբերյալ
ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարություն է տարածել Կոնստանտին Օրբելյանի՝ Ա. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի լիազորությունները դադարեցնելու մասին։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, որի համաձայն՝ «Պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձը…
Մշակույթի նախարարությունը հայտարարություն է տարածել
ՀՀ մշակույթի նախարարության ֆեյսբուքյան իր էջում հաղորդագրություն է տարածվել, որում ասված է. «Փետրվարի 28-ին ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը՝ ընդունելով Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի ղեկավարության հրավերը, դիտել է «Հաղթանակի գենեզիս» վավերագրական ներկայացումը։ Նազենի Ղարիբյանը ներկայացումից հետո ստեղծագործական խմբի և թատրոնի ղեկավարության հետ զրուցել է ներկայացման մասին, ինչպես նաև անդրադարձել են այն աշխատանքային…
Հայաստանի թատերական գործիչների միությունում քննարկել են թատրոնների օպտիմալացման հարցը
Երեկ Հայաստանի թատերական գործիչների միությունում տեղի է ունեցել հավաք, որին ներկա էին Հայաստանի թատրոնների տնօրեններն ու գեղարվեստական ղեկավարները։ Այս մասին հայտնում են ՀԳԹՄ լրատվական ծառայությունից: Թատերական գործիչներն իրենց անհանգստությունն են հայտնել ՀՀ մշակույթի նախարարությունում շրջանառվող փաստաթղթի վերաբերյալ, ինչը ենթադրում է մի քանի թատրոնների օպտիմալացում, իսկ որոշ դեպքերում լիկվիդացում։ Թատերական գործիչները համոզված են, որ առանց մասնագիտական…
Հայաստանը չի դիմել ՅՈՒՆԵՍԿՕ-ին հինգ ոչ նյութական մշակութային արժեք ընդգրկելու հայտով
Հայաստանյան որոշ լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունն այն մասին, թե Հայաստանը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ հինգ ոչ նյութական մշակութային արժեք կազմակերպության ցանկում ընդգրկելու համար, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին «Արմենպրես»–ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի նախարարության ոչ նյութական մշակութային ժառանգության մասնագետ Նաիրա Կիլիչյանը: «Զարմանալի է, թե ի՞նչ աղբյուրի հիման վրա են լրատվամիջոցները նման եզրակացության եկել: Իրականում 2019…
Վերջին 3 տարում 225 գրադարան է փակվել
Մշակույթի փոխնախարար Վահե Բուդումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ամփոփելով համայնքներում գործող գրադարանների մասին մարզպետարաններից ստացված տեղեկատվությունը և այն համադրելով ՀՀ մշակույթի նախարարության տվյալների հետ՝ արձանագրել ենք, որ այժմ գործում է 472 համայնքապատկան գրադարան, երբ 2015-ին այդ թիվը 697 էր։ Ընդ որում հաշվարկվում ներառվել են համայնքապետարաններին, գյուղապետարաններին, մշակութային այլ հաստատություններին կից գործող գրադարանները, որոնք չունեն…
Խորեոգրաֆիայի պետական թատրոնում լարված իրավիճակ է
Խնդրահարույց իրավիճակ է ստեղծվել Խորեոգրաֆիայի պետական թատրոնում: Բանն այն է, որ նախկին տնօրեն Գայանե Կարապետյանի պաշտոնավարման ժամկետը լրացել էր դեռևս անցած տարի եւ ՀՀ մշակույթի նախարարությունը չէր թարմացրել պայմանագիրը: Գայանե Կարապետյանը պնդում է, որ առանց իրեն զգուշացնելու, նախարարությունը նշանակել էր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Դրանից հետո սկսվել է հակամարտություն նախարարության ու նախկին տնօրենի միջև: Երբ այսօր…
Բողոքի ակցիա կառավարության շենքի դիմաց
Հայաստանի Հանրապետության սփյուռքի և մշակույթի նախարարությունների բազմաթիվ աշխատակիցներ գործադուլ են հայտարարել և բողոքում են նախարարությունների օպտիմալացման ծրագրի դեմ, որի համաձայն՝ մշակույթի նախարարությունը պետք է միանա կրթության և գիտության նախարարությանը, իսկ սփյուռքի նախարարությունը՝ դառնա վարչություն արտաքին գործերի նախարարության կազմում: Ինչպես հաղորդում է Արմենպրես-ը, սփյուռքի նախարարության աշխատակիցները գտնում են, որ նախարարությունը իր բոլոր գործառույթները պատշաճ իրականացնում է:…