ՀՀ նախագահի նստավայր

  • ՀՀ նախագահի նստավայրում քիչ առաջ մեկնարկել է հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը: Մինչ այդ, պատվիրակությունները հերթով ժամանել են Բաղրամյան 26: ՀՀ քաղաքական ընդդիմության անդամները՝ իրենց փոքրաթիվ աջակիցների հետ ակցիա են իրականացրել պատվիրակությունների ժամանման ժամանակահատվածում: Ըստ օրակարգի՝ նախ տեղի կունենա ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԳ նախարարների նեղ կազմով, ապա և ընդլայնված կազմով խորհրդի…

    ՀՀ նախագահի նստավայրում մեկնարկել է ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը
  • Կառավարությունն այսօր որոշում ընդունեց, որի համաձայն ՀՀ նախագահի նստավայրում՝ Բաղրամյան 26-ում և Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում գտնվող մշակութային արժեք ներկայացնող շենքում, որը ՀՀ վարչապետի նստավայրն է, կիրականացվեն ընթացիկ վերանորոգման աշխատանքներ: Ըստ հիմնավորման, 2019 թվականի պետական բյուջեով կառավարության շենքի վերանորոգման համար հատկացված միջոցներ չկան: Բայց անհրաժեշտ է 63 մլն 400 000 դրամ։ Որոշմամբ նախատեսվում…

  • Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հունվարի 26-ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայ Հեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) բյուրոյի նորընտիր ներկայացուցիչ՝ Հակոբ Տեր-Խաչատուրյանի և բյուրոյի անդամների հետ: Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նրանց և մաղթել հաջողություններ: ՀՅԴ Բյուրոյի անդամները նախագահին պատմել են օրերս Արցախում ավարտված Դաշնակցության ընդհանուր ժողովի, կուսակցության առաջնահերթ խնդիրների…

    ՀՀ նախագան ընդունել է ՀՅԴ ներկայացուցիչներին
  • Այսօր Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ, տեղի է ունեցել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբինա Աթոյանի, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դիանա Ղուկեյանի, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Կարապետյանի, Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոռ Մինասյանի և Գեղարքունիքի մարզի առաջին…

    Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ դատավորների երդման արարողությունը
  • ՀՀ նախագահի նստավայրում հյուրընկալվել են մանկատների, խնամքի կենտրոնների, գիշերօթիկ դպրոցների սաները: Այս մասին հայտնում են Նախագահի աշխատակազմից: «Ձմեռ պապից ուզում եմ, որ մեր բոլոր երեխաներն ամբողջ տարի ուրախ լինեն, երգեն, լավ նվերներ ստանան: Ուզում եմ, որ մեր տղաները, ովքեր երազում են զինվոր դառնալ, թող դառնան ու հայրենիքը պաշտպանեն, սակայն ուզում եմ, որ պատերազմ երբեք չլինի,…

    Ուզում եմ, որ պատերազմ երբեք չլինի. Արմեն Սարգսյանը՝ երեխաներին