ՀՀ-ն նպատակադրված է
ՀՀ-ն նպատակադրված է հավելյալ ջանքեր գործադրել ԵՄ-ի հետ փոխգործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու նպատակով․ Տիգրան Բալայանը՝ Շառլ Միշելին
Դեկտեմբերի 18-ին Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար դեսպան Տիգրան Բալայանն իր հավատարմագրերը հանձնեց Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին։ Այս մասին հայտնում են ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչությունից։ «Ողջունելով և հաջողություն մաղթելով դեսպան Բալայանին` Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կարևորեց Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների խթանմանն ուղղված նախաձեռնությունները և վստահեցրեց դրանց աջակցելու իր պատրաստակամությունը։ Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար` Տիգրան…

