ՀՀ վարչապետի տիկին
Արփիին ու ինձ սկսել է դուր գալ իրար հետ աշխատանքի գնալը. Աննա Հակոբյան
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Facebook-ի իր էջում իր և դստեր՝ Արփիի լուսանկարն է հրապարակել, որին կից գրել է. «Արփիին ու ինձ սկսել է դուր գալ իրար հետ աշխատանքի գնալը: Մտածում եմ այցերին էլ հետս տանել, հը՞»: Նշենք, որ Աննա Հակոբյանը դստեր Արփի Փաշինյանի հետ հուլիսի 15-ին այցելել է Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն:…
Ստորագրվել է համագործակցության հուշագիր «Իմ քայլը» հիմնադրամի և դասական երաժշտության ստեղծագործական խմբերի միջև
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը»բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ հուլիսի 10-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել «Իմ քայլը» հիմնադրամի և դասական երաժշտության ստեղծագործական խմբերի միջև համագործակցության հուշագրի ստորագրման արարողությունը։Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը, Ա. Սպենդիարյանի…
Աննա Հակոբյանն այցելել է Սինգապուրի ազգային համալսարանական առողջության կենտրոն
ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 8-ին այցելել է Սինգապուրի ազգային համալսարանական առողջության կենտրոն, ծանոթացել ինչպես բժշկական կենտրոնի, այնպես էլ կառույցի կազմում գործող ուռուցքաբանության ինստիտուտի գործունեությանը։ Հանդիպմանը ներկա են գտնվել կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Վի Չու Չին, մանկակական ուռուցքաբան, պրոֆեսոր Յո Էն Ջու Ալենը,…
ՀՀ վարչապետի տիկինը մշակութային այց է կատարել ‹‹Իստանա›› և ‹‹Ազգային ժառանգության›› թանգարաններ
ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 8-ին Սինգապուրի առևտրի և արդյունաբերության ավագ պետական նախարարի տիկին Ջեսիկա Տան Յի-Լինի ուղեկցությամբ այցելել է ‹‹Իստանա›› ժառանգության թանգարան, ծանոթացել թանգարանի ցուցանմուշներին, գրառում կատարել թանգարանի հյուրերի հուշամատյանում։ Այնուհետև Աննա Հակոբյանը Սինգապուրի ‹‹Ազգային ժառանգություն›› թանգարանի կառավարման խորհրդի գործադիր տնօրեն…
Սինգապուրի պետական կառավարման փիլիսոփայության հենասյունները դարձել են նաև Հայաստանինը. Փաշինյան
Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի անունից ի պատիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի տրվել է պաշտոնական ճաշ, որի ընթացքում երկու երկրների կառավարությունների ղեկավարները հանդես են եկել բաժակաճառերով: Սինգապուրի վարչապետն իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյան, տիկին Աննա Հակոբյան, տիկնայք և պարոնայք, Ողջունում եմ Ձեզ և ձեր պատվիրակությանը Սինգապուրում:…
Աննա Հակոբյանը Հանոյում այցելել է արյան հիվանդություններ ունեցող երեխաներին
ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 6-ին այցելել է Վիետնամի արյան փոխներարկման ազգային ինստիտուտ։ Ինստիտուտի փոխտնօրեն Նգյուեն Հա Թանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը եղել է ինստիտուտի մանկական բաժնում, շփվել բուժում ստացող երեխաների հետ, նրանց նվիրել հայկական ձեռագործ տիկնիկներ, հայկական խորհրդանիշերով այլ հուշանվերներ։ ‹‹Ես մաղթում…
Վիետնամի վարչապետի անունից ի պատիվ ՀՀ վարչապետի և նրա տիկնոջ տրվել է պաշտոնական ընթրիք
Հուլիսի 5-ի երեկոյան Վիետնամի սոցիալիստական հանրապետության վարչապետ Նգույեն Սուան Ֆուքի անունից ի պատիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի տրվել է պաշտոնական ընթրիք: Ընթրիքին ներկա է գտնվել Վիետնամ մեկնած կառավարության պատվիրակությունը։
Հրավիրում եմ Ձեզ Հայաստան․ Աննա Հակոբյանը հանդիպել է Վիետնամի վարչապետի տիկնոջը
ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 5-ին Հանոյում հանդիպել է Վիետնամի սոցիալիստական հանրապետության վարչապետի տիկին Թրան Նգույետ Թուին։ Հանդիպմանը Աննա Հակոբյանը ներկայացրել է Հանոյում ստացած իր տպավորությունները՝ շեշտելով, որ նկատել է բարություն վիետնամցի ժողովրդի աչքերում․ ըստ Հակոբյանի, այդ բարության հիմքը վիետնամական ավանդական երաժշտությունն…
Լիբանանի նախագահի տիկին Նադյա Չամին Աունը հյուրընկալել է Աննա Հակոբյանին
ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանին Լիբանան այցի ընթացքում հուլիսի 3-ին հյուրընկալել է Լիբանանի նախագահի տիկին Նադյա Չամին Աունը։ Հանդիպմանը ներկա է գտնվել Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը։ Աննա Հակոբյանը պատմել է Լիբանան այցի ժամանակ ունեցած իր հանդիպումների ու ստացած տպավորությունների մասին։ Վարչապետի տիկինը ներկայացրել…
Աննա Հակոբյանը Լիբանանում կմասնակցի Հայ մամուլին նվիրված համահայկական համաժողովին
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Հայկական ժամանակ»օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը հուլիսի 1-ին Մեծի Տան Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսի հրավերով կայցելի Լիբանան՝ մասնակցելու Հայ մամուլին նվիրված համահայկական համաժողովին: Հուլիսի 2-ին՝ համաժողովի բացման արարողությանը, Աննա Հակոբյանը հանդես է գալու հայ մամուլի արդիական խնդիրների վերաբերյալ ելույթով: Այցի…
Կայացել է ժպիտների քաղաք հիմանդրամի հոգաբարձուների խորհրդի նիստը
ՀՀ վարչապետի տիկին, «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի նախագահությամբ կայացել է «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը: Նիստին մասնակցել են «Առողջության Կամուրջ» հիմնադրամի նախագահ Անահիտ Բարսեղյանը, «Ֆոնդ 100» հիմնադրամինախագահ Տիգրան Բալոյանը, ԱԺ պատգամավոր Լուսինե Բադալյանը, ջութակահար, «Մենք ենք» հիմնադրամինախագահ Սոնա Ազարյանը, երաժիշտ, «Օգնեմ» հիմնադրամի նախագահ Էդգար…
Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ քաղցկեղի դեմ բուժվող երեխաներին է այցելել Հարութ Փամբուկչյանը
ՀՀ վարչապետի տիկին, «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ հունիսի 25-ին պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բուժում ստացող քաղցկեղով հիվանդ երեխաներին է այցելել հայտնի երգիչ Հարութ Փամբուկչյանը (Ձախ Հարութը): Երգչի և «Ժպիտների քաղաք» հիմնադրամի միջև բարեկամությունը սկսվել է այս տարվա ապրիլին, երբ Աննա Հակոբյանի ԱՄՆ այցի ժամանակ Լոս Անջելես…
Աննա Հակոբյանը Մեխակավանում հանդիպել է մի քանի տասնյակ սպաների տիկնանց
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հունիսի 24-ին Մեխակավանի զորամասի սպաների կանանց հրավերով այցելել է Մեխակավանում տեղակայված զորամասին կից «Արևիկ» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն։ Այցի ընթացքում Աննա Հակոբյանին ուղեկցել են Մեխակավանում տեղակայված զորամասի հրամանատար գնդապետ Մարտին Ջհանգիրյանը, «Արևիկ» մանկապատանեական ստեղծագործական կենտրոնի ղեկավար Իռա Թամրազյանը, Մեխակավանում Հադրութի շրջանի վարչակազմի…
Աննա Հակոբյանը Մեխակավանում հանդիպել է պարտադիր ժամկետային ծառայողներին
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 24-ին Արցախի Մեխակավան շրջան այցելության ընթացքում զորամասի հրամանատար, գնդապետ Մարտին Ջհանգիրյանի և զորամասի հոսպիտալի պետի բուժական գծով տեղակալ, մայոր Հայկ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է Մեխակավանում տեղակայված զորամաս և հոսպիտալ: Աննա Հակոբյանը ողջունել է զինվորներին, զրուցել նրանց հետ, ծանոթացել ծառայության…














