ՀՀ ՏԿԶՆ
Քիչ առաջ Ազգային ժողովում ավարտվեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների փակ հանդիպումը։ Նախարարը լրագրողներին տեղեկացրեց, որ հիմնականում քննարկել են նախարարության խնդիրներն ու ծրագրերը։ Ըստ նրա՝ առաջիկայում կարևոր անելիքը տարածքային կառավարման մասին օրենքն ԱԺ բերելն է, որից կբխի նաև մարզպետարանների աշխատակազմերի կրճատումը։ «Խոսքը աշխատակազմերի մոտ 30% կրճատումների…
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ճանաչողական այցի շրջանակներում ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆանո Լազարոթոյին։ Հանդիպման մեկնարկին նախարարը նշել է, որ ուրախ է հյուրընկալել բարեկամ երկրի դեսպանին, ում պետության հետ հարաբերությունները գտնվում են չափազանց կարևոր հանգրվանում և հավելել, որ հայ-շվեյցարական կապերի ամրապնդումը, խորացումն ու համագործակցության նոր եզրեր գտնելը…
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 13-ին Շիրակի մարզպետարանի նիստերի դահլիճում, մարզպետարանի վարչությունների ղեկավարներին համայնքապետներին, մարզի ուժային և այլ կառույցների ղեկավարներին ներկայացրեց Շիրակի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանին: Ներկայացնելով մարզպետին՝ նախարարն արդյունավետ համագործակցության հույս հայտնեց: «Ես վստահ եմ, որ առաջիկա տարիներին մեր համատեղ տքնաջան աշխատանքի արդյունքում Շիրակի մարզը դառնալու է կարևոր տնտեսական կենտրոններից…
ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը ավագանիների դերը բարձրացնելուն միտված օրենքի նախագիծ է պատրաստում: Այս մասին փետրվարի 13-ին Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝պատասխանելով պատգամավորների հարցերին: «Մենք հիմա օրենսդրական նախաձեռնություն ենք պատրաստում, որը, համոզված եմ, բուռն քննարկումների տեղիք կտա: Կարծում ենք, որ քաղաքական այս իրողությունները հաշվի առնելով, պետք է որոշակիորեն բարձրացնել ավագանիների…
«Նախորդ տարի սուբվենցիան բաժանվում էր երկու հատվածի, կոչվում էին տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքներ, բայց հաճախ խնդիր էր առաջանում միջգերատեսչական մարմիններում, թե տվյալ ծրագիրը, որ ներկայացրել է համայնքը, արդյո՞ք համապատասխանում է մեր առաջադրած ոլորտներին»,- այս մասին այսօր համայնքների ղեկավարների հետ հանդիպումից հետո նշեց տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը՝ հավելելով, որ համայնքների կողմից բարձրացվող խնդիրները…
hetq.am -ի փոխանցմամբ՝ Ջերմուկի ավագանու նիստին ներկա բոլոր վեց անդամները դեմ քվեարկեցին «Ջերմուկ համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու» վերաբերյալ ուժը կորցրած ճանաչելու որոշման նախագծին: Նշենք, որ Ջերմուկի ավագանին այսօր արտահերթ նիստ էր գումարել, որպեսզի ուժը կորցրած ճանաչի 2018 թվականի դեկտեմբերի 18-ին ընդունված որոշումը, որով արգելվում է Ջերմուկում մետաղական հանքեր շահագործել: Նման որոշման նախագծի…