ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար
Հունվարի 6-ին փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը Գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանի ուղեկցությամբ այցելել է Հայաստանի հյուսիս-արևելքում տեղակայված ՀՀ Զինված ուժերի N զորամաս և առաջնագիծ: Տիգրան Ավինյանը շնորհավորել է Հայոց բանակի սպաներին ու զինվորներին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակացությամբ: Նա շնորհակալություն է հայտնել անձնվեր և պատասխանատու ծառայության համար՝ նշելով, որ հզոր և մարտունակ բանակն…
«Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը և ՀՀ փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը քննարկել են 2019 թվականի գազի Հայաստան մատակարարման հարցերը : Այս մասին գրում է russian.rt.com կայքը: «Հանդիպմանը քննարկվել են երկկողմանի համագործակցության ընթացքը և հետագա զարգացումները։ Մասնավորապես, խոսքը գնացել է 2019 թվականում Հայաստան գազ մատակարարելու խնդիրներին»,-գրում է կայքը:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Վանաձորում ներկա է եղել գազաբալոնների արտադրության գործարանի բացման արարողությանը, հայտնում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջը։ Արարողությանը ներկա է եղել նաև ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը։ Ավելի վաղ Փաշինյանը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարել էր, որ դեկտեմբերի վերջին Լոռու մարզում ժամանակակից գազի բալոնների արտադրություն է հիմնվելու՝ մոտ 150…
Դեկտեմբերի 14-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ընդունել է լեհական «Փոլ-Մոտ» հոլդինգի պատվիրակությանը հոլդինգի փոխտնօրեն Մառեկ Փոլի գլխավորությամբ, տեղեկացնում են Ավինյանի գրասենյակից։ Ըստ աղբյուրի, Տիրգան Ավինյանը վերհիշել է, որ մի քանի ամիս առաջ Վանաձոր այցելության ընթացքում հայկական «Սլացք» ընկերության գործունեության հետ ծանոթացումը և լեհական հոլդինգի կողմից Հայաստանում տրակտորների արտադրություն սկսելու իր գրասենյակ ուղարկված առաջարկը զուգադիպել…