ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Վանաձորում ներկա է եղել գազաբալոնների արտադրության գործարանի բացման արարողությանը, հայտնում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջը։
Արարողությանը ներկա է եղել նաև ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը։
Ավելի վաղ Փաշինյանը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարել էր, որ դեկտեմբերի վերջին Լոռու մարզում ժամանակակից գազի բալոնների արտադրություն է հիմնվելու՝ մոտ 150 աշխատատեղով:
