ՀՀ քննչական կոմիտե
Ինչու են Հայր Ռուբեն վարդապետին հրավիրել քննչական կոմիտե
Ներքին կյանք Նոյեմբերի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայեցակարգային գրասենյակի պատասխանատու Հայր Ռուբեն վարդապետ Զարգարյանը հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության Նաթան սրբազանին վերագրվող ձայնագրության հետ կապված քրեական վարույթի շրջանակում։ Այս մասին նա հայտնել է…
Ծափաթաղում անհետացած և ապա խեղդամահ վիճակում գտնված 3-ամյա Տիգրանի հայրը կկալանավորվի
Այսօր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել էր, որ Ծափաթաղում անհետացած 3-ամյա Տիգրանին խեղդամահ անելու ճանապարհով սպանել է հայրը։ ՀՀ Քննչական կոմիտեն էլ հայտնել էր, որ 3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում…
Փաստաբանը հաղորդում է ներկայացրել իշխանության աջակցի հայտարարությունների վերաբերյալ
Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե՝ իշխանական ակտիվիստ Ռուստամ Ավագյանի արցախցիների վերաբերյալ արված հայտարարությունների կապակցությամբ։ Երիցյանը Facebook-ի իր էջում նշել է, որ Ավագյանի խոսքերը կարող են համապատասխանել․․․
ՊՆ նախկին պաշտոնյայի կողմից հափշտակության դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է ՊՆ նախկին պաշտոնատար անձի կողմից հափշտակության դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։
Վարդան Ղուկասյանի փաստաբանի մուտքը ՔԿՀ խոչընդոտվել է
Փաստաբան Առնոլդ Վարդանյանը հայտարարել է, որ հոկտեմբերի 27-ին ժամը 10:00-ից իր մուտքը ՀՀ ազգային անվտանգության ծառայության «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ (ՔԿՀ) ապօրինաբար խոչընդոտվել է։
Քոքոբելյանի հոր առևանգման գործով նախաքննությունը՝ ԻԻՀ քաղաքացու մասով ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեն ավարտել է ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հոր՝ Տավուշի մարզի Աչաջուր գյուղի 84-ամյա բնակչի առևանգման և 3 միլիոն դոլար շորթման գործով քրեական վարույթի նախաքննությունը՝ ընդգրկելով ԱԺ նախկին պատգամավոր, Դաշնակցական Սուրեն Մանուկյանի ակտիվ ներգրավվածությունը։ Քննության արդյունքում պարզվել է, որ Սուրեն Մանուկյանը, հանդիսանալով հանցավոր խմբի կազմակերպիչներից մեկը, համաձայնության է եկել Իրանի քաղաքացու և մի…
Փետրվարի 19-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ կալանավորվել է երկու զինծառայող
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են 2023 թ. փետրվարի 19-ին մարտական դիրքում զինծառայող Հ.Պ.-ի մահվան դեպքի մի շարք հանգամանքներ:
Մեյմանդար շուկայում կատարված սպանության դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի շրջանակներում ձերբակալվել է մեկ անձ
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (Սպանությունը) 1-ին մասի և 167-րդ հոդվածի (Առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են վարութային և ապացուցողական գործողություններ՝ «Մեյմանդար» կոչվող գյուղմթերքի շուկայում կատարված մեկ անձի սպանության, ինչպես նաև մեկ այլ անձի մարմնական վնասվածք պատճառելու դեպքի…
Սպանության կասկածանքով ձերբակալվել է Գավառի 42-ամյա բնակիչը
2022 թ. դեկտեմբերի 18-ին՝ ժամը 20:15-ին, Գավառի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն քաղաքի Սայադյան փողոցի տներից մեկում մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել Երևան քաղաքի 31-ամյա բնակիչը՝ բազմաթիվ վնասվածքներով: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (Սպանությունը) 1-ին մասով: Կատարվել…
Բացահայտվել է ՀՀ քննչական կոմիտեում խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու դեպք
Կոռուպցիայի հակազդման ուղղությամբ տարվող հետևողական աշխատանքների շրջանակներում ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ քննչական կոմիտեի կողմից համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում: Մասնավորապես՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ՀՀ քննչական կոմիտեից ստացված տվյալների հիման վրա ձեռնարկված բազմաբնույթ և արդյունավետ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Վ.Ա-ն, զբաղեցնելով…
Ավետիք Չալաբյանը կշարունակի մնալ կալանավորված
Ավետիք Չալաբյանը կմնա կալանավորված։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմեն Պողոսյանի նախագահությամբ, մերժել է Ավետիք Չալաբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անազատության հետ կապ չունեցող խափանման միջոցով փոխարինելը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը։ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է…
Քաղաքական ընդդիմության կազմակերպած հավաքի մասնակիցը կալանավորվել է
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է քաղաքական ընդդիմության կազմակերպած հավաքի երկու մասնակիցների կողմից Երևան քաղաքի Աթենքի և Իսակովի փողոցների հատման խաչմերուկում խուլիգանություն կատարելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական անհրաժեշտ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից…
Հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու կասկածանքով Արմավիրի մարզի երկու բնակիչ է ձերբակալվել. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակվերում քննություն է տարվում՝ քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված հավաքներին մասնակցելու նպատակով Արմավիրի մարզի բնակչին նյութապես շահագրգռելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հավելենք, որ 2022թ. մայիսի 5-ին՝ համացանցում տարածվել էր հրապարակում և տեսագրություն, որում երկու…
35-ամյա տղամարդը պայմանավորվածություն է ձեռք բերել Իրանի քաղաքացուն օժանդակելու թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվել
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննությամբ պարզվել են 35-ամյա տղամարդու կողմից առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելուն և փոխադրելուն օժանդակելու փորձ կատարելու դեպքի հանգամանքները: Քննությամբ պարզվել է, որ 35-ամյա տղամարդը, ծանոթանալով ԻԻՀ քաղաքացու հետ, պայմանավորվածություն է ձեռք բերել օժանդակել վերջինիս՝ թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվելու հարցում: Աշտարակի ոստիկաններն ապօրինի պահվող…
Ձերբակալություն Հրազդանի ԲԿ-ում
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Մեղրաձոր բնակավայրի բնակիչների կողմից խուլիգանություն կատարելու և իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները: Նախնական տվյալներով, 2022 թ. ապրիլի 30-ին՝ ժամը 20:50-ին, մի խումբ անձինք իրենց վատառողջ բարեկամին Երևան քաղաք տեղափոխելու հարցի շուրջ վիճաբանել են «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի բժշկական անձնակազմի և շտապօգնության հերթապահ…














