Հյուսթոն Ռոկետս
«Հյուսթոն Ռոկետսի» պաշտպան Ջեյմսի Հարդենը, ով այս օրերին Բահայան կղզիներում վայելում է արձակուրդը, մոտոցիկլով զբոսանքի ժամանակ պատահաբար հանդիպել է աղքատ ընտանիքի։ Այս մասին հայտնում է Fadeaway World-ը։ Աղբյուրի փոխանցմամբ, իմանալով, որ ընտանիքի մայրը երեխաներին կերակրում է ձկնորսության միջոցով, բասկետբոլիստը որոշել է 10 հազար դոլար նվիրատվություն կատարել։ Սա առաջին դեպքը չէ, երբ Ջեյմս Հարդենը բարեգործություն է…
«Հյուսթոն Ռոկետսի» պաշտպան Ջեյմս Հարդենը, որը դարձել է «Դինամո Հյուսթոն» ֆուտբոլային ակումբի համասեփականատերը, հայտարարել է՝ իր ջանքերով հարազատ քաղաք չեմպիոնություն է բերելու: Այս մասին հաղորդում է NBA Reddit-ը: «Եկել է իմ ներդրումներ կատարելու ժամանակը: Հյուսթոնն իմ քաղաքն է, և ես մնալու եմ այստեղ: Գիտեմ, որ «Հյուսթոնին» պետք է չեմպիոնության հասցնեմ և կանեմ դա: Կտեսնեք՝ դա…
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնությունում այսօր կայացել է 6 հանդիպում: «Հյուսթոն Ռոկետսը» (42-25) սեփական հարկի տակ 118-106 հաշվով առավելության է հասել «Շարլոտ Հորնետսի» (30-37) նկատմամբ: «Ռոկետսի» համար սա 9-րդ անընդմեջ հաղթանակն էր: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը եղել է «Շարլոտի» պաշտպան Կեմբա Ուոկերը, որը դաբլ-դաբլ է ձևակերպել՝ 40 միավոր + 10 անդրադարձ: «Հյուսթոնի» կազմում դաբլ-դաբլով աչքի…
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Գոլդեն Սթեյտը» սեփական խաղահրապարակում 95:128 հաշվով պարտվեց «Բոստոնին», իսկ «Հյուսթոնը» Ջեյմս Հարդենի 35 միավորների օգնությամբ արտագնա հաղթանակ տարավ «Տորոնտոյի» նկատմամբ՝ 107:95: https://www.youtube.com/watch?v=j1i2-YHPzY0 Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է Կարլ-Էնտոնի Թաունսը («Մինեսոտա»): NBA, կանոնավոր առաջնություն «Գոլդեն Սթեյտ» – «Բոստոն»՝ 95:128 (24:32, 24:41, 28:32,…
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնությունում այսօր կայացել է 7 հանդիպում: «Բոստոն Սելտիկսը» սեփական հարկի տակ 104:115 (23:33, 20:32, 35:35, 26:15) հաշվով պարտվել է «Հյուսթոն Ռոկետսին»: «Հյուսթոնի» համար այս հաղթանակը 5-րդ անընդմեջն էր: Հանդիպման գլխավոր հերոսը եղել է Ջեյմս Հարդենը, որը վաստակել է 42 միավոր՝ կատարելով 6 3-միավորանոց նետում: Կրիս Պոլն էլ աչքի է ընկել…
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնությունում այսօր կայացել է 11 հանդիպում: Գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյթ Ուորիորզը» սեփական հարկի տակ 112:118 (20:35, 34:26, 32:31, 26:26) հաշվով պարտվել է «Հյուսթոն Ռոկետսին»: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը եղել է «Ուորիորզից» Կևին Դյուրանտը, որը վաստակել է 29 միավոր: Հյուրերից դաբլ-դաբլեր են ձևակերպել Կրիս Պոլը՝ 23+17, Կենետ Ֆարիդը՝ 20+10 և Պի-Ջեյ Տակերը՝…
«Հյուսթոնի» բասկետբոլիստ, խաղարկող Ջեյմս Հարդենը «Քլիվլենդի» դեմ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական խաղում ՝ ձեւակերպել է 40 միավորի թրիփլ-դաբլ: Վերջին 15 հանդիպումներում, 29-ամյա ամերիկացի բասկետբոլիստը վաստակում է միջինը 40.5 միավոր: 1976 թվականից ի վեր, NBA-ում նման ցուցանիշ ունեցել էր միայն Քոբի Բրայանտը: Բացի այդ, Հարդենի թրիփլ-դաբլը (43 միավոր, 12 փոխանցում, 10 ռեբաունդ) 29…