«Հյուսթոն Ռոկետսի» պաշտպան Ջեյմս Հարդենը, որը դարձել է «Դինամո Հյուսթոն» ֆուտբոլային ակումբի համասեփականատերը, հայտարարել է՝ իր ջանքերով հարազատ քաղաք չեմպիոնություն է բերելու: Այս մասին հաղորդում է NBA Reddit-ը:
«Եկել է իմ ներդրումներ կատարելու ժամանակը: Հյուսթոնն իմ քաղաքն է, և ես մնալու եմ այստեղ: Գիտեմ, որ «Հյուսթոնին» պետք է չեմպիոնության հասցնեմ և կանեմ դա:
Կտեսնեք՝ դա շուտով դա տեղի կունենա: Ես այս քաղաքի մի մասնիկն եմ և միշտ կմնամ այստեղ»,- ասել է Հարդոնը:

