Հյուսիսային մակեդոնիա
Գաբրիել Սարգսյանի հաջող մեկնարկը շախմատի ԵԱ-ում
Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը հաջող մեկնարկ է գրանցել Հյուսիսային Մակեդոնիայում ընթացող արագ շախմատի Եվրոպայի առաջնությունում։ Մրցաշարի առաջին վեց տուրերից հետո Սարգսյանը վաստակել է 5.5 միավոր՝ առաջատարներից հետ մնալով ընդամենը կես միավորով։ Արագ շախմատի առաջնության հաջորդ հինգ տուրերը կկայանան դեկտեմբերի 10-ին։ Իսկ դեկտեմբերի 9-ին շախմատի սիրահարները հնարավորություն կունենան հետևելու կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությանը, որը…
Հյուսիսային Մակեդոնիան 5 օր ժամանակ է տվել ռուս 6 դիվանագետների՝ երկիրը լքելու համար
Հյուսիսային Մակեդոնիան հայտնել է երկրից ևս 6 ռուս դիվանագետների արտաքսման մասին։ Այս մասին տեղեկանում ենք այդ երկրի ԱԳ նախարարության հայտարարությունից։ Նշվում է, որ այդ դիվանագետներն իրականացրել են դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիային հակասող գործողություններ։ Ըստ այդ հայտարարության՝ դիվանագետները 5 օր ունեն Հյուսիսային Մակեդոնիան լքելու համար։
Հիասթափված ենք․ Մանչինին՝ Իտալիայի անակնկալ պարտության մասին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի փլեյ-օֆ խաղերից Իտալիա-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպմանը անակնկալ գրանցվեց․ 92-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ հաղթեցին հյուսիսմակեդոնացիները։ Արդյունքում Իտալիայի ընտրանին դուրս մնաց պայքարից, իսկ Մակեդոնիան ընտրականի եզրափակիչ փուլում կվիճարկի Աշխարհի առաջնության եզրափակչի ուղեգիրը։ Այս պարտությանն անդրադարձել է նաև Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին։ Նա ասել է, որ ինքն ու թիմը չափազանց հիասթափված…
Հայաստանը կարևորում է Հյուսիսային Մակեդոնիայի հետ հարաբերությունների ընդլայնումը․ վարչապետի շնորհավորական ուղերձը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության վարչապետ Դիմիտար Կովաչեվսկիին՝ պաշտոնում ընտրվելու առթիվ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Այժմ նախագահի պաշտոնը թափուր չէ, Հայաստանն ունի փաստացի նախագահ․ Պապոյան Միրզոյանը ԵՄ ներկայացուցիչների հետ հանդիպմանը խոսել է ԼՂ հակամարտության շուրջ բանակցությունների վերսկսման մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ) «Ձերդ Գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ…
Թիմը վատ վիճակում էր, բայց հավաքվեց․ Կապառոսն ամփոփել է Գերմանիայի հետ խաղն ու մրցաշարը
Հայաստանի ազգային հավաքականը երեկ իր մրցելույթները ավարտեց 2022 թվականի ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում։ Որակավորման խմբային փուլի վերջին տուրում մենք ընդունեցինք Գերմանիայի հավաքականին, որը վստահորեն գլխավորում էր խումբը։ Արդյունքում՝ պարտվեցինք 4-1 հաշվով, սակայն այդ գոլերից 2-ը տեղի ունեցան մանկական սխալների պատճառով։ Առաջին դեպքում մեր դարպասապահ Բուչնևը սխալ դիրք զբաղեցնելու հետևանքով չկարողացավ որսալ գնդակը, իսկ 2-րդ դեպքում թիմի…
Ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը՝ Մեկդոնիայի դեմ խաղին (ՆԿԱՐ)
Այսօր՝ նոյեմբերի 11-ին, ժամը 21:00-ին, մեկնարկելու է Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը՝ Աշխարհի առաջնության որակավորման խմբային փուլի 9-րդ տուրի շրջանակներում։ Հայաստանի ֆուտբոլիս ֆեդերացիան հրապարակել է Հանդիպման համար մեր ընտրանում վերջնական հայտացուցակը։ Հիշեցնենք, որ մեր ընտրանին այս պահին խմբում 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում ու նույնքան միավոր ունի, որքան հյուսիսմակեդոնացիները։ Մեզնից մեկ միավորով առաջ է Ռումինիայի հավաքականը, որն այսօր…
Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա․ ի՞նչ գույնի մարզաշապիկներով են հանդես գալու թիմերը (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Այսօր՝ նոյեմբերի 11-ին, ժամը 21:00-ին, մեկնարկելու է Աշխարհի առաջնության որակավորման խմբային փուլի նախավերջին տուրի՝ Հայաստան-Հյուսիսային Մակեդոնի հանդիպումը։ Այսօրվա խաղում մեր ընտրանին հանդես կգա կարմիր, իսկ Մակեդոնիայի հավաքականը՝ սպիտակ մարզաշապիկով։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Facebook-ի էջից։
Աշխարհի առաջնություն․ Հայաստանի հավաքականը սկսեց մարզական հավաքը
Հայաստանի ազգային հավաքականն արդեն սկսել է նախապատրաստվել նոյեմբերի 11-ին և նոյեմբերի 14-ին կայանալիք Հյուսիսային Մակեդոնիայի ու Գերմանիայի ազգային հավաքականների դեմ հանդիպումներին։ Ինչպես հաղորդում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, այսօր՝ նոյեմբերի 8-ին, մեր ընտրանին սկսել է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Նշվում է, որ այս պահին 15 ֆուտբոլիստ է միացել հավաքականին։ Մի շարք առաջատարներ, այդ թվում՝…
Հրաժարական է տվել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետը
Երեկ՝ հոկտեմբերի 31-ին, հայտնի դարձավ, որ Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ՏԻՄ ընտրություններում պարտություն է կրել իշխող կուսակցությունը։ Այս արդյունքներից հետո իր հրաժարականի մասին է հայտնել Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաևը։ Նրա խոսքով՝ ինքը բերել է ազատություն և ժողովրդավարություն, իսկ վերջինս նշանակում է պատասխանատվություն ստանձնել։ Զաևը նաև շնորհավորել է ընդդիմությանը՝ ՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար։
Եվրո Մ21. հայտնի է Հայաստանի հավաքականի հայտացուցակը՝ առաջիկա խաղերի համար
Հայաստանի մինչև 21 տարեկանների ազգային հավաքականը հոկտեմբերի 7-ին ընդունելու է Սերբիայի հասակակիցներին, իսկ հոկտեմբերի 12-ին հյուրընկալվելու է Հյուսիսային Մակեդոնիային։ Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ պաշտոնական կայքից։ Հանդիպումներն անցկացվելու են Եվրոպայի առաջնության որակավորման փուլի շրջանակներում։ Նշվում է, որ մեր հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանն արդեն հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր հրավիրվել են առաջիկա խաղերի համար։…
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է հյուսիսմակեդոնացի գործընկերոջը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության վարչապետ Զորան Զաևին՝ Անկախության օրվա կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան Փաշինյանը պատասխանեց Թուրքիայի նախագահի հայտարարություններին «Ձերդ գերազանցություն, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմ շնորհավորանքներ և բարեկեցության լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ…
Ձերբակալվել է ՀՀ-ի կողմից հետախուզվող ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի առաքելության ղեկավարի տեղակալը
Հայաստանի իշխանությունների կողմից միջազգային հետախուզում հայտարարելու հիման վրա Սերբիայի իրավապահ մարմինները ձերբակալել են ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի առաքելության ղեկավարի տեղակալ Միլե Միլենկովսկուն. Հայաստանի իրավապահ մարմինների տեղեկություններով 2018 թվականին Հյուսիսային Մակեդոնիայի երեք դիվանագետներ Միլենկովսկու գլխավորությամբ Հայաստանից դուրս են բերել նախկին իշխանության մի ներկայացուցչի, որը մեղադրվում է խոշոր գումար հափշտակելու մեջ: Նշվում է, որ Միլենկովսկուն ձերբակալել են դեռևս…
Մենք կարող էինք դառնալ գոլի հեղինակ․ Կապառոս
Երեկ կայացած Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան խաղի հետո մեր ընտրանու գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հանդես է եկել մամուլի ասուլիսով, որտեղ պատասխանել է լրագրողների հարցերին։ Նախապես հիշեցնենք, որ խաղն ավարտվեց 0-0։ Կապառոսը մեկնաբանել է նաև Հայաստանի հավաքականի ցուցադրած խաղը։ Նա ասել է, որ խաղում կար ամեն ինչ։ Հետո նշել, որ մեր ընտրանին առաջին կեսում խորքից էր խաղում, քանի…
Աշխարհի առաջնություն․ Հայաստանը խաղաց Հյուսիսային Մակեդոնիայի հետ
Երեկ՝ սեպտեմբերի 2-ին, Աշխարհի առաջնության որակավորման խմբային փուլի 4-րդ տուրի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվեց Հյուսիսային Մակեդոնիային։ Մեր ընտրանին այս խաղին մոտեցավ միանձնյա առատարի կարգավիճակով ու պետք էր պահել այս վիճակը։ Ամբողջ խաղի ընթացքում, թե մակեդոնացիները, թե հայերը հասցրեցին մի շարք վտանգավոր գրոհներ անցկացնել։ Հատկանշական է այն, որ մեր ընտրանու գրոհներն ավելի սուր էին թվում։…
Հայաստան – Մակեդոնիա LIVE
Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում այսօր՝ սեպտեմբերի 2-ին, տեղի կունենա Հայաստանի հետ հանդիպումը, որը կսկսվի Երևանի ժամանակով 22։45-ին։ Խաղը կսպասարկեն պորտուգալացի մրցավարներ՝ Արտուր Դիաշի գլխավորությամբ: ԱԱ-2022-ի ընտրական մրցաշարի մեկնարկային 3 տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել է Լիխտենշտեյնին (1:0), Իսլանդիային (2:0), Ռումինիային (3:2) և 9 միավորով J խմբի առաջատարն է: Գերմանիան ու Հյուսիսային Մակեդոնիան ունեն 6 միավոր, Ռումինիան…