fbpx
Սպորտ

Մենք կարող էինք դառնալ գոլի հեղինակ․ Կապառոս

Երեկ կայացած Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան խաղի հետո մեր ընտրանու գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հանդես է եկել մամուլի ասուլիսով, որտեղ պատասխանել է լրագրողների հարցերին։

Նախապես հիշեցնենք, որ խաղն ավարտվեց 0-0։

Կապառոսը մեկնաբանել է նաև Հայաստանի հավաքականի ցուցադրած խաղը։

Նա ասել է, որ խաղում կար ամեն ինչ։ Հետո նշել, որ մեր ընտրանին առաջին կեսում խորքից էր խաղում, քանի որ հասկանում էր, որ մրցակիցը կարող է տհաճություններ պատճառել եզրերում, բայց ընթացքում մերոնք հարվարվեցին ու սկսեցին ավելի վստահ գործել։

Կապառոսն ասել է նաև, որ մենք կարող էինք դառնալ գոլի հեղինակ։

Մեր գլխավոր մարզիչն ընդգծել է, որ թիմը ոգի ունի։

Հիշեցնենք, որ այս խաղից հետո վաստակած 10 միավորով Հայաստանի հավաքականը շարունակում է միանձնյա գլխավորել մեր խումբը։ Մեզնից մեկ միավորով հետ է մնում Գերմանիան։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ