fbpx
Սպորտ

Թիմը վատ վիճակում էր, բայց հավաքվեց․ Կապառոսն ամփոփել է Գերմանիայի հետ խաղն ու մրցաշարը

Հայաստանի ազգային հավաքականը երեկ իր մրցելույթները ավարտեց 2022 թվականի ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում։ Որակավորման խմբային փուլի վերջին տուրում մենք ընդունեցինք Գերմանիայի հավաքականին, որը վստահորեն գլխավորում էր խումբը։

Արդյունքում՝ պարտվեցինք 4-1 հաշվով, սակայն այդ գոլերից 2-ը տեղի ունեցան մանկական սխալների պատճառով։ Առաջին դեպքում մեր դարպասապահ Բուչնևը սխալ դիրք զբաղեցնելու հետևանքով չկարողացավ որսալ գնդակը, իսկ 2-րդ դեպքում թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեր կիսադաշտում՝ տուգանային հրապարակի մոտ, գնդակն ուղղակի նվիրեց մրցակցին, որն էլ օգտվեց սխալից։

Խաղից հետ մեր ընտրանու մարզիչ Խոակին Կապառոսն ամփոփեց հանդիպումն ու ամբողջ մրցաշարը։

Հանդիպման մասով նա ասաց, որ հյուսիսմակեդոնացիներից կրած ծանր պարտությունից հետո թիմը հոգեբանորեն վատ վիճակում էր, բայց հասցրեց հավաքվել։ Կապառոսի խոսքով՝ հաշվին արդար չէր ու մենք կարող էինք այդքան գոլ բաց չթողնել։ Նա ընդգծեց, որ խաղում էին աշխարհի չեմպիոնի տիտղոսին հավակնող թիմերից մեկի դեմ։

Մրցաշարն ամփոփելով էլ Կապառոսն ասաց, որ ընտրականին մասնակցած բոլոր ֆուտբոլիստներին, ինչպես նաև մարզասերներին։ Նա նշեց, որ հավաքականը երկար ժամանակ հույս էր ներշնչում երկրին և Մակեդոնիայի հետ խաղից առաջ կային Աշխարհի առաջնությունում հայտնվելու տեսական շանսեր։

Հավելենք, որ Հայաստանի հավաքականը խմբում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։ Հյուսիսային Մակեդոնիան զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը և կշարունակի պայքարը, իսկ Գերմանիան միանգամից դուրս եկավ Աշխարհի առաջնության փլեյ-օֆ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ