ՀՈԱԿ
Կենտրոնի կանաչ բնակիչները կառողջանան․ էտվել են գնդաձև թեղիները
Հանգստյան օրերին էտվել են Հանրապետության հրապարակում գտնվող թեղիները։ Այս մասին գրառում է կատարվել «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի Facebook-ի էջում։ Երևանյան սքեյթ-պարկը քիչ-քիչ իրականություն է դառնում Կարմիր կատար հրաբուխը ներառվեց բնության հուշարձանների ցանկում «Այս օրերին Երևանի բոլոր անկյուններում էլեկտրական սղոցի ձայնը դարձել է քաղաքային աղմուկին ուղեկցող հետնաֆոն: Խցանումներ ու անհարմարարություններ չստեղծելու համար Կենտրոն վարչական…
Երևանում տեղադրված թափոնների տեսակավորման 135 կետից անհետացել է 21 թափոնաման
Երևանում տեղադրված թափոնների տեսակավորման 135 կետից մինչև օրս անհետացել է 21 թափոնաման, վնասվել (կոտրել, այրել են)՝ 5 –ը, տեղեկանում ենք «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից: Գողության վերջին դեպքն այսօր շրջայցի ընթացքում արձանագրել է Աջափնյակ վարչական շրջանի պատասխանատուն Ալիխանյան Եղբայրներ 7 հասցեում։ «Հարգելի բնակիչներ, խնդրում ենք ուշադիր լինել համայնքային սեփականություն հանդիսացող գույքի հանդեպ։ Խնամքով վերաբերվենք…
«Այգեձորի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Այգեձորի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի հանգամանքները, հայտնում են ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։ Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ «Այգեձորի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի տնօրենը 2014-2017թթ. զբաղեցնելով նշված պաշտոնը և իրականացնելով կազմակերպական-տնօրինչական գործառույթներ, նախապես…
Չարաշահումներ Գյումրիի համայնքապետարանի ենթակայությամբ գործող ՀՈԱԿ-ներում
ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված արդյունավետ օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ Գյումրիի համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի պաշտոնատար անձինք, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, 2010 թվականից մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածում նախնական համաձայնությամբ, ապօրինի, անհատույց, շահադիտական դրդումներով, 18 քաղաքացիների հրամանագրել…
Քամու պատճառով կենտրոնում ծառեր են տապալվել (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Այսօր՝ կեսօրին, կարճատև քամու պատճառով Երևանի կենտրոնում 4 ծառ է տապալվել։ Այս մասին հայտնում են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի Facebook-ի պաշտոնական էջից, որտեղ տեղադրվել են նաև լուսանկարներ՝ միջադեպերի վերաբերյալ։ «Մեր աշխատակիցներն արագ արձագանքել են և վերացնում են հետեւանքները», – ասված է նկարներին կից գրառման մեջ։ https://www.facebook.com/kanachyerevanam/posts/234954281387934
Առինջի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Հայկ Մկրտչյանը
Կոտայքի մարզպետարանի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր Առինջի համայնքապետարանի աշխատակազմին, ավագանու անդամներին և ՀՈԱԿ-ների աշխատակիցներին ներկայացրեց համայնքի ղեկավարի նոր պաշտոնակատար Հայկ Մկրտչյանին: Հիշեցնենք, որ ՀՀ Կոտայքի մարզի Առինջ համայնքի ավագանուն հրաժարականի դիմում էր ներկայացրել համայնքի ղեկավար Գագիկ Սարգսյանը, ով համայնքը ղեկավարում էր 2002 թվականից: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մարմնի մասին» օրենքի 18-րդ…
Երևանի Կենտրոն համայնքում քամու հետևանքով ծառեր են շրջվել
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը Facebook-ում գրել է. Քամու հետևանքները Նախօրեին Կենտրոն համայնքում՝ Նար-Դոս, Խորենացի, Չարենց փողոցներում, «Բրազիլիայի հրապարակ»-ում, Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում և Աբովյան պուրակի հարևանությամբ շրջվել են ժամանակին սանիտարական էտի չենթարկվելու պատճառով չորացած և վաղուց հատման ենթակա՝ փտած ծառեր: Բարեբախտաբար, մարդիկ չեն տուժել: Փողոցներից մեկում վնասվել է ավտոմեքենա: Ահազանգին արագ արձագանքել է…
ՀՈԱԿ ղեկավարի ԺՊ-ի պաշտոնավարման ժամկետը սահմանափակող օրինագիծը ընդունվեց առաջին ընթերցմամբ
ՀՀ ազգային ժողովում այսօր՝ փերվարի 12-ին, առաջին ընթերցմամբ ընդունվեց «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։ Այն ստացավ պատգամավորների 109 կողմ և 1 ձեռնպահ ձայները։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված օրենքի նախագծով առաջարկվում է, որ համայնքային ոչ առևտրային կազմակերպության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը նշանակվի ոչ ավել, քան 6 ամիս ժամկետով: ԱԺ-ում…
Երևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը հրավիրում է աշխատանքի
Երևանի ավագանու որոշմամբ ստեղծվել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը, որը շուրջ 500 աշխատակից կունենա։ Հետևյալ հաստիքները համալրելու համար կարող եք ինքնակենսագրականները (նկարով) ուղարկել էլեկտրոնային հետևյալ հասցեին՝ green@yerevan.am՝ նշելով հաստիքը: Տնօրենի օգնական, Փորձագետ, Գործավար, Հաշվապահ, Հաշվետար գանձապահ, Կադրերի մասնագետ, Հանրության հետ կապերի մասնագետ, Լանդշաֆտային ճարտարապետ, Լանդշաֆտային ճարտարապետության դիզայներ, Լանդշաֆտային ճարտարապետության և դիզայնի ինժեներ, Քարտեզագրող,…
Ներխուժել են «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի վարչական շենք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նոյեմբերի 22-իին, գիշերվա ժամը 3-ի ու 5-ի սահմաններում ներխուժել են «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի վարչական շենք, բացել են սեյֆը, ոչինչ չհայտնաբերելով հեռացել են: Դեպքը քննում է ոստիկանությունը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՈԱԿ-ի ղեկավար Արման Իսկանդարյանը։ https://www.facebook.com/ARMAN277/videos/2548763721845158/
ՀՈԱԿ-ի տնօրենն ու Գառնիի նախկին ղեկավարը խոշոր չափերով յուրացումներ են կատարել
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել է ՀՈԱԿ-ի տնօրենի և Գառնի համայնքի նախկին ղեկավարի կողմից առերևույթ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ՝ խոշոր չափերով յուրացումներ կատարելու դեպքի հանգամանքները: Քննության ձեռք բերված տվյալների համաձայն՝ «Գառնիի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենը, ով հանդիսանում է նաև «Գեղարդի հովիտ ագրոտուրիզմի զարգացման» ՀԿ-ի ղեկավար, դիմել է Գառնի համաքնի…
Մեծամորի «Բարեկարգում» ՀՈԱԿ-ի տնօրենը հափշտակել է 9 միլիոնից ավել դրամ
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Մեծամորի «Բարեկարգում» ՀՈԱԿ-ում կատարված առանձնապես խոշոր չափերի յուրացման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել ՀՈԱԿ-ի տնօրենին և գանձապահին: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Մեծամորի «Բարեկարգում» ՀՈԱԿ-ի տնօրենը, զբաղեցնելով նշված պաշտոնը 2008թ.-ի նոյեմբերից, հանդիսանալով պաշտոնատար անձ, 2012թ.-ից մինչև 2018թ. հունվար-փետրվար ամիսներն ընկած ժամանակահատվածում նշված…
«Յունիգրաֆ Իքս»-ը թափառող շունիկների հարցը լուծում էր ոչնչացնելով նրանց. Հակոբ Կարապետյան
Մի տեսակ չի ընկալվում, երբ կենդանիներին ստերջացնող ու պատվաստող, թեկուզև՝ ժամանակավորապես ոչ իդեալական պայմաններում գործող ՀՈԱԿ-ի աշխատանքը քննադատելիս փորձում ես դրական լույսի տակ ներկայացնել «Յունիգրաֆ Իքս»-ի աշխատանքը՝ կազմակերպություն, որը թափառող շունիկների հարցը լուծում էր՝ ուղղակի ոչնչացնելով նրանց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Գրառման մեջ ասվում է. «Եթե…
«Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց»-ում հայտնաբերված չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել տնօրենին և հաշվապահին
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ում կատարված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել դպրոցի տնօրենին և հաշվապահին: «Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ…
Անօրինական գերեզմանները, հնարավոր է, ենթակա լինեն տեղափոխման
Մայրաքաղաքում 21 գերեզմանատուն կա: Դրանցում տարածքների հատկացման և ոլորտին առնչվող մյուս գործառույթներով զբաղվում է Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը: Չնայած նրան, որ 21 գերեզմանատներն ունեն իրենց հստակ սահմանված տարածքները, կան դեպքեր, երբ քաղաքացիները հուղարկավորություն են կազմակերպում դրանց հարակից հատվածներում, ինչն օրենքով արգելված է: «Ունենք նախադեպ, երբ Դավթաշենի գերեզմանատան հարակից շուրջ 1 հա տարածքը 2012թ.…














