fbpx
Էկո

Երևանի Կենտրոն համայնքում քամու հետևանքով ծառեր են շրջվել

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը Facebook-ում գրել է.

Քամու հետևանքները

Նախօրեին Կենտրոն համայնքում՝ Նար-Դոս, Խորենացի, Չարենց փողոցներում, «Բրազիլիայի հրապարակ»-ում, Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում և Աբովյան պուրակի հարևանությամբ շրջվել են ժամանակին սանիտարական էտի չենթարկվելու պատճառով չորացած և վաղուց հատման ենթակա՝ փտած ծառեր: Բարեբախտաբար, մարդիկ չեն տուժել: Փողոցներից մեկում վնասվել է ավտոմեքենա: Ահազանգին արագ արձագանքել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ստորաբաժանումը: Տարածքից հեռացվել են արմատախիլ եղած ծառերը:
Հետևություն՝ եթե ժամանակին կատարվեր ծառերի առողջացում և փտած, ոչ կենսունակ ծառերի հատում, նման բան տեղի չէր ունենա:

https://www.facebook.com/kanachyerevanam/posts/147775926772437?__xts__[0]=68.ARBKngOfsCwXVzHiO0mCg6tR46Rl0Uq7fELfljVFE2hl2KWbEvOXeMOParoOKnW2dXMjQbg3aVWL8xpC78EMU94VHN5YvVa6oqNFGouRta_HxmXTTDKrObeF9A-Rp7tFZwmI0ADzWUApqrJ2lmSlk-EyJ6MhPqKq3HvovZkV89LSj28t14fHaEfebHWH40S0iqH8l74ehgh6LTq7umxiAoGaK1NxdvtgXTUceZhIG8pUBMzufeEHtXXWsUcOOkujdbY3Vf2oEngayZN0kjr7IpBaAFIM8L9em0uWdKG1y9Y4VPf3CJG3iz8Tw-afU1-9oWAGC_R7xqqjEY6BYwHmkZ4&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ