Հոլանդ
Հոլանդը պատրաստ է փոխել ակումբային գրանցումը
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը որոշել է, որ պատրաստ է իր կարիերայի հաջորդ քայլը կատարել և 2025 թվականի ամռանը հեռանալ անգլիական ակումբից։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։ Ըստ աղբյուրի՝ նորվեգացի ֆուտբոլիստի նկատմամբ ակտիվ հետաքրքրություն է ցուցաբերում ՊՍԺ-ն։ Այնուամենայնիվ, չնայած այն ֆինանսական պայմաններին, որոնք կարող է առաջարկել ֆրանսիական ակումբը, Հոլանդի առաջնահերթությունը կա՛մ «Բարսելոնա», կամ «Ռեալ»…
ԱՊԼ-ի ամենաթանկարժեք ֆուտբոլիստները
Էրլինգ Հոլանդի տրանսֆերային արժեքը հասել է 200 միլիոն եվրոյի։ Transfermarkt-ը թարմացրել է Անգլիայի Պրեմիեր լիգայի ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը և «Մանչեսթեր Սիթիի» հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատում է 200 միլիոն եվրո։ Այս պահին նորվեգացի ֆուտբոլիստն ամենաթանկարժեքն է ոչ միայն ԱՊԼ-ում, այլ նաև աշխարհում։ Երկրորդն ու երրորդն այս ցուցանիշով «Մանչեսթեր Սիթիի» ևս մեկ ներկայացուցիչ Ֆիլ Ֆոդենն ու «Արսենալի»…
Հոլանդը կրկնել է Ռոնալդուի ռեկորդը թոփ-5 լիգաներում
Կիրակի օրը «Մանչեսթեր Սիթին» և «Արսենալը» հանդիպում են Անգլիայի առաջնության հինգերորդ տուրի շրջանակում։ Պեպ Գվարդիոլայի թիմը 9-րդ րոպեին կարողացավ բացել խաղի հաշիվը՝ գոլի հեղինակ է դարձել հարձակվող Էրլինգ Հոլանդը։ Հոլանդի համար այս գոլը 100-րդն էր «Մանչեսթեր Սիթիի» կազմում բոլոր պաշտոնական մրցաշարերում: Այս նշագծին հասնելու համար նորվեգացի ֆուտբոլիստից պահանջվեց 105 հանդիպում։ Նա կրկնեց թոփ-5 լիգաների 21-րդ…
Ռեալի 2 աստղ կհայտնվեն վտանգի տակ
Մադրիդի «Ռեալը» լրջորեն հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի գոլահար Էրլինգ Հոլանդի ծառայություններով, հայտնում է Todofichajes-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ Հոլանդի «Արքայական» ակումբ տեղափոխության դեպքում «Սերուցքայինները» կվաճառեն թիմի բրազիլացի հարձակվողներից մեկին՝ Վինիսիուս Ժունիորին կամ Ռոդրիգո Գոեսին։ Երկու խաղացողներն էլ կարիերան շարունակելու մի շարք տարբերակներ ունեն։ Վինիսիուսին իրենց կազմում ցանկանում են տեսնել «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Յունայթեդը», իսկ Ռոդրիգոյի ծառայություններով…
Կցանկանայի նրան տեսնել Ռեալում․ Գուտի
Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Գուտին նշել է այն ֆուտբոլիստին, ում կցանկանար տեսնել «արքայական» ակումբում։ «Ես կցանկանայի Էրլինգ Հոլանդին տեսնել «Ռեալում» Հուսով եմ, որ այս ֆուտբոլիստը կդառնա ակումբի նախագահ Պերեսի հաջորդ տրանսֆերային նպատակը»,- Գուտիի խոսքերն է փոխանցում Marca պարբերականը։ Հոլանդը ներկայումս «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ է:
Ո՞ր դեպքում Ռեալը կարող է ձեռք բերել Հոլանդին
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը կարող է հեռանալ անգլիական ակումբից ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, հայտնում է Defensa Central-ը։ Աղբյուրի համաձայն՝ նորվեգացի ֆուտբոլիստն ինքը կցանկանար հանդես գալ Մադրիդի «Ռեալում»: Նշվում է, որ մադրիդյան ակումբը կարող է պայմանագիր կնքել խաղացողի հետ մեկ պայմանով. եթե բրազիլացի վինգեր Վինիսիուս Ժունիորից մեկը՝ Ռոդրիգոն հեռանան ակումբից։ Նշվում է, որ «Սերուցքայինները» ցանկանում…
Ես երջանիկ եմ․ Հոլանդ
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի «Վեսթ Հեմի» հետ խաղում (3-1) հեթ-տրիկի հեղինակ դառնալուց հետո խոսել է իր մարզավիճակի մասին։ «Ես ինձ լավ եմ զգում, լի եմ էներգիայով: Ես երկար արձակուրդ ունեի: Այժմ ես պատրաստ եմ նոր նվաճումների։ Ես սիրում եմ այսպիսի գոլեր խփելԼ Լավ է, որ կարող եմ որոշակի էներգիա նետել…
Հոլանդը մեծ ներուժ ունի, բայց հեռու է Մեսսիից ու Ռոնալդուից. Պիկե
«Բարսելոնայի» նախկին կենտրոնական պաշտպան Ժերար Պիկեն կիսվել է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի մասին իր կարծիքով։ «Կարծում եմ, որ նա մեծ ներուժ ունի, բայց Մեսսիի և Կրիշտիանու [Ռոնալդուի] մակարդակին հասնելու համար նա երկար ճանապարհ ունի անցնելու։ Նա պետք է այդքան տիտղոսներ նվաճի, և դա պետք է անի առաջիկա 15, 17, 20 տարիներին, ինչը հեշտ չէ։…
Հետաքրքիր ժամանակներ են սպասվում․ Հոլանդ
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը մեկնաբանել է Անգլիայի գավաթի 1/8 եզրափակիչում «Լուտոնի» նկատմամբ տարած հաղթանակը։ Նորվեգացին այս խաղում դարձավ պենտա-տրիկի հեղինակ։ «Մենք խաղային ծրագիր ունեինք, և բոլորը լավ կատարեցին այն: Բոլորը լավ խաղացին։ Քևին Դե Բրույնեն հիանալի է։ Նա անում է այն, ինչ անում է լավագույնս: Նրա հետ խաղալը պարզապես հաճելի է: Մենք գիտենք, թե…
Սկսում եմ հոգնել սեփական անունիցս․ Հոլանդ
Նորվեգիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը խոսել է այն մասին, որ Եվրո-2024-ի ընտրական հանդիպման ժամանակ, երբ Նորվեգիայի հավաքականը խաղում էր Կիպրոսի հետ (4:0), Կիպրոսի հավաքականի երկրպագուները հաճախ ծափահարում էին իրեն։ «Երբեմն դա մի փոքր ճնշում է, և ես սկսում եմ հոգնել իմ սեփական անունից: Այնուամենայնիվ, ես գնահատում եմ աջակցությունը, ուստի չեմ դժգոհի։ Սա…
Նա նույն մակարդակի վրա է, ինչ նախորդ մրցաշրջանում․ Գվարդիոլա
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է այս մրցաշրջանում թիմի հարձակվող Էրլինգ Հոլանդի խաղի մասին։ «Նա ուներ գոլեր խփելու շատ հնարավորություններ: Բայց հեշտ չէ դիմակայել հինգ պաշտպանների, ովքեր տուգանային հրապարակում են։ Դա վերաբերում է ոչ միայն Հոլանդին, այլ ցանկացած այլ խաղացողի: Եթե նայեք նրա ունեցած շանսերին ու խփած գոլերին, ապա կտեսնեք, որ նա նույն…
Հոլանդը մեկ մրցաշրջանում խփել է 52 գոլ՝ ամենաշատը բարձրագույն առաջնություններում
Էրլինգ Հոլանդը գլխավորում է 2022/23 մրցաշրջանը Եվրոպայի բարձրագույն լիգաների շարքում գոլերով։ Հարձակվողը «Մանչեսթեր Սիթիի» կազմում բոլոր մրցաշարերում 53 խաղում խփել է 52 գոլ և դարձել լավագույն ռմբարկու։ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Կիլիան Մբապեն 41 գոլով երկրորդն էր եվրոպական թոփ առաջնություններում: Նրան հաջորդում են Ռոբերտ Լևանդովսկին «Բարսելոնայից» (33) և Հարի Քեյնը «Տոտենհեմից» (32): 31 գոլի հեղինակ են դարձել…
Հոլանդը վերսկսել է մարզումները
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը վերադարձել է մարզումներին։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով Հոլանդը չօգնեց Նորվեգիայի հավաքականին Եվրո-2024-ի ընտրական փուլի հանդիպումներում։ Նաև 22-ամյա հարձակվողը չմասնակցեց Պրեմիեր լիգայի «Լիվերպուլի» դեմ հանդիպմանը, թեև թիմը խոշոր հաշվով հաղթանակ տարավ առանց նրա՝ 4-1:
2024 թվականին Ռեալը պատրաստվում է գնել Մբապեին կամ Հոլանդին
Մադրիդի «Ռեալը» կարող է հարձակվողին ձեռք բերել ամռանը՝ Կարիմ Բենզեմայի համար վատ մրցաշրջանի պատճառով: Մադրիդյան ակումբը Լա լիգայի 26-րդ տուրում պարտվել է «Բարսելոնային» (1:2): Ֆրանսիացի հարձակվողը երկու հարված է կատարել, 36-ից կատարել 29 ճշգրիտ փոխանցում (83% ճշտություն) և մեկ անգամ հաջողությամբ անցել հարվածի։ Ինչպես հաղորդում է As-ը, Մադրիդի «Ռեալը» մտահոգված է 35-ամյա հարձակվողի այս մրցաշրջանի…
Հոլանդը հետաքրքրում է աշխարհի բոլոր բարձրակարգ ակումբներին. Բավարիայի նախագահ
«Բավարիայի» նախագահն ասել է, որ ակումբը մոտ էր Էրլինգ Հոլանդի տրանսֆերին։ «Հոլանդը հետաքրքրում է աշխարհի բոլոր բարձրակարգ ակումբներին, և մենք լավագույն հնարավորություններն ունեինք «Մանչեսթեր Սիթիի» հետ նրա հետ ձեռք բերելու համար: Մյուս թոփ-ակումբների համեմատ մենք կարող ենք ավելի քիչ ֆինանսական հնարավորություններ ունենալ, բայց կարող ենք միավորներ վաստակել մեր անհատականության շնորհիվ: Մեր ֆուտբոլիստներն իրենց աշխատավարձերը ստանում…