fbpx
Սպորտ

Հոլանդը մեկ մրցաշրջանում խփել է 52 գոլ՝ ամենաշատը բարձրագույն առաջնություններում

Էրլինգ Հոլանդը գլխավորում է 2022/23 մրցաշրջանը Եվրոպայի բարձրագույն լիգաների շարքում գոլերով։

Հարձակվողը «Մանչեսթեր Սիթիի» կազմում բոլոր մրցաշարերում 53 խաղում խփել է 52 գոլ և դարձել լավագույն ռմբարկու։

ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Կիլիան Մբապեն 41 գոլով երկրորդն էր եվրոպական թոփ առաջնություններում:

Նրան հաջորդում են Ռոբերտ Լևանդովսկին «Բարսելոնայից» (33) և Հարի Քեյնը «Տոտենհեմից» (32):

31 գոլի հեղինակ են դարձել Վիկտոր Օսիհենը (Նապոլի), Կարիմ Բենզեման (Ռեալ Մադրիդ) և Ալեքսանդր Լակազետը (Լիոն):

«Լիվերպուլից» Մոհամեդ Սալահը և «Մանչեսթեր Յունայթեդից» Մարկուս Ռեշֆորդն ունեն 30-ական գոլ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ