«Բարսելոնայի» նախկին կենտրոնական պաշտպան Ժերար Պիկեն կիսվել է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի մասին իր կարծիքով։
«Կարծում եմ, որ նա մեծ ներուժ ունի, բայց Մեսսիի և Կրիշտիանու [Ռոնալդուի] մակարդակին հասնելու համար նա երկար ճանապարհ ունի անցնելու։ Նա պետք է այդքան տիտղոսներ նվաճի, և դա պետք է անի առաջիկա 15, 17, 20 տարիներին, ինչը հեշտ չէ։
Նա դեռ շատ երիտասարդ է, խոստումնալից, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ նա հեռու է այս երկուսից»,- Պիկեի խոսքերն է մեջբերում talkSport-ը։