հոսանքազրկում
Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է
Հունիսի 2-ին՝ ժամը 12:30-ի դրությամբ, Դիլիջանի կողմից էլեկտրահաղորդման հետ կապված տեխնիկական վթարի հետևանքով Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից։ Վարորդներին ՊՈԱԿ-ից հորդորում են տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն և պահպանել երթևեկության անվտանգության կանոնները։ Նշվում է, որ լրացուցիչ տեղեկատվություն կտրվի։
Պակիստանում մթություն է տիրել․ երկրի մեծ մասը լույս չունի
210 միլիոնից ավել բնակչություն ունեցող Պակիստանի մեծ մասում էլեկտրականության անջատում է գրանցվել։ Այս մասին հայտնում է AFP-ն։ Նշվում է, որ Պակիստանի էլեկտրացանցերը բավականին նուրբ ու փխրուն են և դրա մի հատվածում խնդիրը կարող է մասշտաբային անջատումների պատճառ դառնալ։ Ըստ աբյուրի՝ հոսանզրկումն անդրադարձել է նաև երկրի մայրաքաղաք Իսլամաբադի վրա։
Արցախում դեկտեմբերի 13-ին հոսանքազրկումներ են լինելու
Արցախէներգոն հայտնում է․ ««ԱՐՑԱԽԷՆԵՐԳՈ» ՓԲԸ տեղեկացնում է, որ ս.թ. դեկտեմբերի 13-ին ԱՀ էներգահամակարգի բեռը կարգավորելու համար՝ Ժամը 19:00-ից -23:00-ն անջատվելու են 110/35/10 կՎ «Վանք» և 110/35/10 կՎ «Հաթերք» ենթակայանները բոլոր օդային գծերով, հոսանքազրկելով՝ Քոլատակ, Թբղլու, Առաջաձոր, Գառնաքար, Ծմակահող, Շահմասուր, Վանք, Կիչան, Ղազանչի, Նոր Սեյսուլան, Հովտաշեն, Զագլիկ, Ականաբերդ, Հաթերք համայնքները՝ հարակից ձեռնարկություններով»: Այս մասին գրված է…
Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Դիլիջանի կողմից էլեկտրական մալուխների վերականգնման աշխատանքների պատճառով նոյեմբերի 5-ին՝ ժամը 10։00-ից մինչև 13։00-ն‚ Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվելու է։ Վարորդներին հորդորում ենք լինել զգոն և պահպանել երթևեկության անվտանգության կանոնները»։ https://www.facebook.com/MinistryTerritorialAdministrationInfrastructureRA/posts/1605852599587806?__cft__%5B0%5D=AZWGGQZsrfIxJyyyLLIaX9_nKYwhgavti-zALN-mtxK-jxnwZR4m6Gq9hrdB_CfvI4944MUy6obCh-Bx-o-ntwFdA9AaDPlu_lkOb-me3sCuIcWHAwdBOZJO5Gl9buzw3w1IuVoLLCf28B0TEUzSHlL1&__tn__=%2CO%2CP-R
Ապրիլի 27-ից բաժանորդները, ովքեր ծախսած էլեկտրաէներգիայի դիմաց չեն վճարել կհոսանքազրկվեն
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով 22.04.2020թ. ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից արված հայտարարությունն առ այն, որ էլեկտրական էներգիայի դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը սույն թվականի ապրիլի 22-ից համարվում է վերացած: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Համաձայն սպառված էլեկտրաէներգիայի արժեքի վճարման կարգի` փետրվար, մարտ ամսիսների սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարման…
Ապարանում ժամանակավորապես կդադարեցվի հեռուստատեսային հեռարձակումը
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ Արագածոտնի մարզի Ապարանի հեռուստակայանը սնող 10կՎ էլեկտրահաղորդման գծի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու նպատակով նոյեմբերի 13-20-ը՝ ժամը 10:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում, Ապարանի հեռուստակայանը հոսանքազրկվելու է: Նշված ժամանակահատվածում, բացառությամբ շաբաթ և կիրակի օրերի, Ապարան քաղաքում և հարակից բնակավայրերում հեռուստատեսային ալիքների հեռարձակում չի իրականացվի:
Էլեկտրաէներգիայի անջատումներ. լույս չի լինի Երևանում և 3 մարզում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 4-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-15։00 Սարմի փողոցը, 11։00-17։00 Մաշտոցի պող. 5, 5Ա, 5Բ, 5Գ, 5Դ շենքերը, Սարյան փ. 36, 38, 40, 40Ա շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Օդանավակայանի 50 փողոցի սեփական տները և հարակից ոչ…
Ամելի փոթորիկը Ֆրանսիայում շուրջ 100 հազար տուն առանց հոսանքի է թողել. BFMTV
Ֆրանսիայի հարավ-արեւմուտքում տեղի ունեցած փոթորկի պատճառով շուրջ 100 հազար տուն առանց հոսանքի է մնացել։ Այս մասին հաղորդում է BFMTV-ն: Տեղեկությունների համաձայն ՝ «Ամելի» փոթորիկը սկսվել է կիրակի գիշերը: Ուժգին քամու կամ ջրհեղեղների պատճառով ՝ 17 դեպարտամենտներում հայտարարվել է եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ: Հեռուստաալիքի փոխանցմամբ ՝ Ժիրոնդա դեպարտամենտի Արքաշոն քաղաքի ծովախորշում քամու արագությունը հասել է 163…
Կալիֆոռնիայում 800 հազարից ավելի տուն հոսանքազրկվել է
Կալիֆոռնիայում էլեկտրաէներգիայի խոշոր մատակարարներից մեկը դադարել է հոսանք տալ ինչպես մասնավոր, այնպես էլ իրավաբանական անձանց: Այս պատճառով հոսանքազրկվել է ավելի քան 800 հազար տուն: Рacific Gas and Electric ընկերությունից մեկնաբանել են, որ հրդեհային անվտանգության նպատակով ստիպված են եղել դիմել այս քայլին, քանի որ նահանգի տարածքում սպասվում են ուժեղ քամիներ, որոնց արագությունը կարող է անցնել ժամում…
Բրիտանիայում մասսայական հոսանքազրկում է տեղի ունեցել
Մեծ Բրիտանիայում տեղի է ունեցել մասսայական հոսանքազրկում: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը: Ինչպես հայտնում է լրատվականը, Մեծ Բրիտանիան քաոսում էր բլեքաութի պատճառով. չկար էլեկտրականություն Լոնդոնում, Միացյալ Թագավորության հարավ-արևելքում ու հյուսիս-արևմուտքում: Մասսայական հոսանքազրկումը կաթվածահար էր արել երթևեկությունը, դադարել էին աշխատել գնացքները, մետրոն և օդանավակայանները: Հարվածի տակ էին հայտնվել ինչպես Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնը, այնպես էլ…
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան
Հուլիսի 11-ին, ժամը 03։00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի հրապարակում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հրապարակի կենտրոնական հատվածում, ծուխ է նկատվում, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «BMW…
«Զվարթնոց» օդանավակայանի բնականոն աշխատանքները չեն տուժել
«Զվարթնոց» միջագային օդանավակայանից հայտնում են, որ այսօր տեղի ունեցած հոսանքազրկման պատճառով օդանավակայանի բնականոն աշխատանքները չեն տուժել, չվերթներն իրականացվել են ժամանակին. ««Զվարթնոց» միջագային օդանավակայանն այսօր մոտ կես ժամով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից հոսանքազրկվել էր: Սակայն, շնորհիվ ավտոնոմ էլեկտրասնուցման աղբյուրների, օդանավակայանի բնականոն աշխատանքները չեն տուժել, չվերթներն իրականացվել են ժամանակին: «Զվարթնոց» միջագային օդանավակայանը տեխնիկապես պաշտպանված է նման…
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 17-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Նալբանդյան փ. 7, 9 շենքերը, Պուշկինի փ. 1, 3 շենքերը, Աբովյան փ. 1, 4/3, 4/6 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 11:00-13:00 Խորենացի փ. 47 շենքի 1-6 մուտքերը և 47/1 շենքի…
Վենեսուելայում հոսանքազրկումը խռովությունների պատճառ է դարձել
Վենեսուելայում կրկին խափանվել է էլեկտրամատակարարումը, ինչը մեծ դժգոհություն է առաջացրել ողջ երկրում: Մայրաքաղաք Կարակասում, ի նշան բողոքի, ցուցարարներն անվադողեր են այրել, արգելապատնեշներ կառուցել իրավապահների դեմ: Էլեկտրամատակարարման խափանման պատճառով խմելու ջրի մատակարարումը նույնպես սահմանափակվել է: Երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ հոսանքազրկումը պայմանավորված է էլեկտրաբաշխիչ օբյեկտների վրա իրականացված «էլեկտրամագնիսական հարձակումներով»: Հիշեցնենք` հոսանքազրկումներ եղել են նաև…














